Ելենա Օշանինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Օշանինա
Ծնվել էհունիսի 12, 1874(1874-06-12)
ԾննդավայրPokrovskoye, Pokrovsky District, Oryol Oblast, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան 1936
Մահվան վայրԿազան, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հեղափոխական, ուսուցչուհի և Բուժակ
Քաղաքական կուսակցությունՆարոդնիկություն և Սոցիալ-հեղափոխական կուսակցություն

Ելենա Նիկոլաևնա Օշանինա (ռուս.՝ Елена Николаевна Ошанина, հունիսի 12, 1874(1874-06-12), Pokrovskoye, Pokrovsky District, Oryol Oblast, Maloarkhangelsk Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան 1936, Կազան, Ռուսական կայսրություն), ռուս հեղափոխական-նարոդնիկ, էսեռների կուսակցության անդամ: Հայտնի ռուս հեղափոխական Մարիա Նիկոլաևնա Օլովեննիկովայի (Օշանինա) դուստրը, ռուս հեղափոխականներ Նատալիա և Ելիզավետա Օլովեննիկովաների զարմուհին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ազնվականական տոհմի ներկայացուցիչ, Օռլովի վերահսկիչ պալատի չինովնիկ Նիկոլայ Դմիտրիևիչ Օշանինի և օռլովյան հարուստ կալվածատիրոջ դուստր Մարիա Նիկոլաևնայի (օրիորդական՝ Օլովեննիկովա) ընտանիքի միակ երեխան էր: Նարոդնիկական գաղափարներով տարված մայրը 1875 թվականին մեկնեց Սանկտ Պետերբուրգ, իսկ ընտանիքի հայրը մահացավ 1878 թվականի գարնանը, երբ աղջիկը չորս տարեկան էր: Աղջկա դաստիարակությամբ զբաղվեց տատիկը՝ Լյուբով Դանիլովնա Օլովեննիկովան:

Օռլովի գիմնազիան ավարտելուց հետո 4 տարի աշխատեց ուսուցչուհի: Սարատովում ընդունվեց բուժակության դասընթացներ: 1899 թվականին նա մասնակցում էր ուսանողների հեղափոխական խմբակներին, պահում և տարածում էր արգելված գրականություն, տպում էր թռուցիկներ: 1902 թվականի մայիսի 5-ին Սարատովում անցկացվող քաղաքական ցույցերին մասնակցելու համար Սարատովի դատական պալատի որոշմամբ նա աքսորվում է Ենիսեյի նահանգի Մինուսինսկի ուեզդի Ասկիզի տարածաշրջանային վարչություն:

1904 թվականին Ելենա Օշանինային կրկին ձերբակալեցին և ուղարկեցին Մինուսինսկի բանտ, որտեղ մնաց 5 ամիս: Այնուհետև նա փախավ արտասահման, ապրեց Շվեյցարիայում մինչև 1905 թվականի հունիսը, որից հետո անլեգալ վերադարձավ Ռուսաստան: Ընդունվեց սոցիալիստ-հեղափոխականների կուսակցություն և աշխատում էր Չեռնիգովի ու Կազանի նահանգներում «Կատյա» և «Աննա» մականուններով:

1906 թվականին Ելենա Օշանինային ձերբակալեցին և պահեցին Կազանի բանտում մեկ տարի՝ մինչև դատավարությունը: Կազանի դատական պալատը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման «թափառաշրջիկության» և 2 տարվա ճորտության՝ գյուղացիների շրջանում հակակառավարական քարոզչության համար: Երբ բացահայտվեց նրա իսկական անունը, Կազանի օկրուգային դատարանը 1909 թվականի մայիսի 13-ին Չիստոպոլում դատապարտեց նրան 3 տարվա տաժանակիր աշխատանքի: Վերաքննիչ բողոքով Կազանի դատական պալատը չեղյալ հայտարարեց այս պատիժը՝ հաշվի առնելով 1905 թվականի համաներումը և ուժի մեջ թողեց 1907 թվականի վճիռը: 1909 թվականին ազատ արձակվեց և աշխատում էր որպես բուժակ մինչև 1917 թվականը: Եղել է նախկին քաղբանտարկյալների և աքսորյալների ընկերության անդամ, հուշագրությունների հեղինակ է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воспоминания «Из тюремных скитаний». — «Каторга и ссылка», 1923. № 6. С.119-136.[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]