Ելենա Յուրկովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Յուրկովսկայա
Paralympic XC ski sitting.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`բիաթլոնիստ և վոլեյբոլիստ
Երկիր`Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 27, 1983(1983-09-27) (36 տարեկան)
Ծննդավայր`Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ելենա Յուրևնա Յուրկովսկայա (ուկր.՝ Юрковська Олена Юріївна, սեպտեմբերի 27, 1983(1983-09-27), Կոլոմիա, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի մարզիկ, Պարալիմպիկ խաղերի բազմակի չեմպիոն, Ուկրաինայի հերոս[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Յուրկովսկայան ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 27-ին, Ուկրաինական ԽՍՀ-ի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիա քաղաքում:

Երեք տարեկանում լուրջ հիվանդությունից հետո կորցրել է երկու ոտքը: Ելենայի ծնողները տեղափոխվեցին Կիևի շրջանի Մակարով գյուղ, որտեղ 1998 թվականից աղջիկը սկսել է վոլեյբոլ և սեղանի թենիս խաղալ: Այժմ նա ապրում է Վիշնևոյում:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականից զբաղվում է ձմեռային մարզաձևերով` բիաթլոնով և դահուկավազքով: 2002 թվականին առաջին անգամ հանդես է եկել Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային պարալիմպիկ խաղերում, որտեղ նվաճել է արծաթե և երեք բրոնզե մեդալ: Մարզվում է Վալերի Նիկոլաևիչ Կազակովի (դահուկավազք) և Վասիլի Պետրովիչ Մուկշինի (բիաթլոն) մոտ:

2006 թվականի ապրիլի 3-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի թիվ 287/2006 հրամանագրով ձմեռային պարալիմպիկ խաղերում բացառիկ սպորտային նվաճումների, ցուցաբերած քաջության, նվիրվածության, հաղթանակի և Ուկրաինայի սպորտային հեղինակությունը աշխարհում բարձրացնելու համար բիաթլոնի և դահուկավազքի պարալիմպիկ խաղերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր, 2006 թվականի Թուրինի ձմեռային պարալիմպիկ խաղերի լավագույն մարզիկ Ելենա Յուրևնա Յուրկովսկայային շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում, և նա պարգևատրվել է «Ոսկե աստղ» շքանշանով[2][3]:

Նույն օրը, դահուկավազքի և բիաթլոնի Ուկրաինայի թիմի ավագ մարզիչ Վալերի Կազակովին շնորհվել է պատվավոր կոչում` «Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ»: Նույն թվականին Յուրկովսկայան արժանացել է «Sports Star Awords» մրցանակի, որը հանձնվում է միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո: Յուրկովսկայային առաջադրել էր «Eurospora» սպորտային հեռուստաալիքը: 2006 թվականին արժանացել է «Երրորդ հազարամյակի կին» Ուկրաինայի մրցանակին: Նույն թվականին «2006 թվականի սպորտային տարվա հերոսները» միջոցառման ժամանակ պարգևատրվել է «ուժեղ ոգի» անվանակարգում: 2010 թվականին արժանացել է «Երկրի հպարտություն» կոչմանը:

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2002[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Արծաթ - բիաթլոն
  •  Բրոնզե - դահուկավազք
  •  Բրոնզե - դահուկավազք
  •  Բրոնզե - դահուկավազք

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2006[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ոսկի - դահուկավազք, 5 կմ
  •  Ոսկի - դահուկավազք, 2,5 կմ
  •  Ոսկի - բիաթլոն, 7,5 կմ
  •  Ոսկի - բիաթլոն, 10 կմ
  •  Արծաթ - դահուկավազք, 10 կմ
  •  Բրոնզե - դահուկավազք, էստաֆետա 3х2,5 կմ

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2010[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ոսկի - բիաթլոն, 2,4 կմ անհատական մրցավազք
  •  Արծաթ - դահուկավազք, 1 կմ
  •  Արծաթ - բիաթլոն, 10 կմ
  •  Արծաթ - դահուկավազք, էստաֆետա 3x2,5 կմ
  •  Բրոնզե - դահուկավազք, 10 կմ

Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Բրոնզե - բիաթլոն, 6 կմ
  •  Բրոնզե - բիաթլոն, 12,5
  •  Արծաթ - դահուկավազք, էստաֆետա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЮРКОВСЬКА ОЛЕНА ЮРІЇВНА (ուկր.)
  2. 2,0 2,1 Указ Президента України № 287/2006 від 3 квітня 2006 року «Про присвоєння О. Юрковській звання Герой України»(ուկր.)
  3. 3,0 3,1 Украинский портал «Кто есть кто»(ուկր.)
  4. «Указ Президента України № 676/2014 Про відзначення державними нагородами України з нагоди Дня Незалежності України» (ուկրաիներեն)։ www.president.gov.ua։ 23 серпня 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-25-ին։ Վերցված է 2014-08-24 
  5. Указ Президента України № 443/2010 від 25 березня 2010 року «Про відзначення державними нагородами України спортсменів, тренерів та фахівців національної збірної команди України серед спортсменів-інвалідів на X зимових Паралімпійських іграх»(ուկր.)
  6. Указ Президента України № 278/2002 від 21 березня 2002 року «Про відзначення державними нагородами України членів збірної команди України на VIII зимових Параолімпійських та XIX літніх Дефлімпійських іграх»