Ելենա Աֆանասևա
Ելենա Աֆանասևա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի և ռադիոհաղորդավար |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Անդամակցություն | Ռուսական հեռուստաընկերության ակադեմիա |
Ամուսին | Mikhail Bocharov? |
Կայք | ne-bud-duroi.ru afanasieva.tv |
Ելենա Իվանովնա Աֆանասևա (ռուս.՝ Елена Ивановна Афанасьева, հուլիսի 24, 1965, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, գրող, Ռուսաստանի «Առաջին ալիքի» ստեղծագործական պլանավորման տնօրենության ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Իվանովնա Աֆանասևան ծնվել է 1965 թվականի հուլիսի 24-ին, Դոնի Ռոստով քաղաքում։
Ավարտել է Ռոստովի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ միանգամից երկու մասնագիտությամբ՝ լրագրողի և թարգմանչի։ Աշխատել է Ռոստովի «Կոմսոմոլեց» թերթում (որը հետագայում վերանվանվել է «Նաշե վրեմյա»), որպես խորհրդարանական թղթակից գործուղվել է ժողովրդական պատգամավորների ԽՍՀՄ և Ռուսաստանի բազմաթիվ համագումարների։
1992-1993 թվականներին աշխատել է Ռուսաստանի երիտասարդական միության մամուլի քարտուղար։
1992 թվականին, Ռուսաստանի Գերագույն խորհրդի կազմակերպած մրցույթի արդյունքում, Աֆանասևան ճանաչվել է երկրի խորհրդարանական լավագույն լրագրող։ Աշխատել է «Նովայա գազետա» թերթում և «Պոլիտբյուրո» ամսագրում։
2004 թվականի գարնանից «Էխո Մոսկվի» ռադիոկայանում վարում է հեռուստատեսության հետ կապված ամեն ինչի մասին «Տելեխրանիտել» ամենօրյա ծրագիրը։
2006 թվականի նոյեմբերից «Առաջին ալիքի» ստեղծագործական պլանավորման տնօրենության ղեկավարն է։ Աշխատանքի է ընդունել Դմիտրի Բորիսովին, Սվետլանա Զեյնալովային, Տիմուր Սոլովյովին, Աննա Նելսոնին, Իվան Պրոզորովին և այլոց[1]։
2007 թվականին ընտրվել է Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի ակադեմիկոս։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ամուսինը խորհրդային, ռուս գործարար և քաղաքական գործիչ Միխայիլ Բոչարովն է։ Ունի երկու երեխա՝ որդի Իվանը և դուստր Ալեքսանդրան[2]։
Ելենա Աֆանասևայի գրքերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Афанасьева Е. Знак змеи. — М.: Захаров, 2004. — 480 с. — ISBN 5-8159-0418-X.
- Афанасьева Е. Ne-bud-duroi.ru. — М.: Захаров, 2004. — 320 с. — ISBN 5-8159-0384-1.
- Афанасьева Е. Колодец в небо. — М.: Захаров, 2005. — 542 с. — ISBN 5-8159-0498-8.
- Афанасьева Е. Как попасть на ТВ. — М.: Захаров, 2019. — 240 с. — ISBN 978-5-8159-1539-8.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Елена Афанасьева: «Политика не мешает российскому ТВ»». Телекритика. 2011 թ․ նոյեմբերի 3.
- ↑ Дунаева И. Счастливый кремлевский роман // Московские новости. — № 22 (989). Արխիվացված է 10 հունիսի 1999 սկզբնաղբյուրից:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Елены Афанасьевой
- Блог Елены Афанасьевой на сайте Эхо Москвы
- Елена Афанасьева на сайте радиостанции «Эхо Москвы»
- Елена Афанасьева на сайте Первого канала
- Решетников К. Кем Лапу-Лапу приходился Тургеневу // Газета. — 2004. — 3 февр. (перепечатка на Ozon.ru)
|
- Հուլիսի 24 ծնունդներ
- 1965 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Խորհրդային լրագրողներ
- Կին լրագրողներ
- Ռուս գրողներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս կին գրողներ