Իժախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եզնականջից)
Իժախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Lithospermeae
Ցեղ Իժախոտ (Echium)
L., 1753

Իժախոտ, քարբախոտ, օձի գլուխ, ախիոն ՝ (լատին․՝ Echium), գաղտրիկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը բութանկյունավոր է, հաստ, ճյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները հերթադիր են, նշարաձև, ամբողջական։ Բույսն ամբողջովին պատված է կոպիտ, փշանման մազմզուկներով։ Ծաղկաբույլը խիտ հասկանման կամ ողկուգանման ոլորք է։ Ծաղիկները սկզբում վարդագույն են, հետո՝ կապույտ։ Պտուղը գորշ սպիտակավուն կամ թուխ, կնճռոտ, ձվաձև քառընկուզիկ է։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 50 (այլ տվյալներով՝ 40), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • իժախոտ ռուսաստանյան (E. armsicum),
  • իժախոտ սովորական (E. vulgare)
  • իժախոտ իտալական (E. italicum

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներում։ Աճում է խոտածածկ լանջերին, մարգագետիններում, անտառեզրերին, չոր վայրերում և այլն։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պարունակում է ալկալուդներ, սապոնիններ, կարոտին (A-նախավիտամին), վիտամիններ C, E, կարմիր գունակ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր, հազը հանգստացնող միջոց։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իժախոտ» հոդվածին։