Եգոր Ելիսեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եգոր Ելիսեև
Ծնվել էդեկտեմբերի 29, 1952(1952-12-29) (66 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՊյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն

Եգոր Ալեքսանդրովիչ Ելիսեև (ռուս.՝ Игорь Александрович Елисеев, դեկտեմբերի 29, 1952(1952-12-29), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ: Ռուսաստանի գրողների միության անդամ (1992):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգոր Ալեքսանդրովիչ Ելիսեևը ծնվել է 1952 թվականին Դոնի Ռոստովում` ծառայողի ընտանիքում: Սովորել է Ռոստովի № 53 դպրոցում, որտեղ մի շարք առարկաներ դասավանդվել են գերմաներեն: 1970 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը (այժմ` Պյատիգորսկի պետական համալսարան)[1]: Տամբովի և Ռոստովի մարզերի գյուղերում աշխատել է որպես ուսուցիչ, գիտահետազոտական ինստիտուտում եղել թարգմանիչ, աշխատել է նաև որպես փոսատար, ինժեներ, տեղանքագիր, զբոսաշրջային ակումբի մեթոդիստ, «Մերձազովյան երկրամաս» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ: «Ձեռագիր» ալմանախի գլխավոր խմբագիրն է[2]:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Ռոստսոլմաշևեց» թերթում 1971 թվականին: Դրան հաջորդել են Դոնի Ռոստովի, Մագադանի, Ալթայի, Պյատիգորսկի, Դերբենդի, Սուխումիի և այլ քաղաքների թերթերում, «Դոն», «Վեր կաց» (Վորոնեժ), «Пионер йук» (Չեբոքսարի), «Իդել» (Կազան), «Մոսկվա», «Գրական ակնարկ» (Մոսկվա) ամսագրերում ու բազմաթիվ կոլեկտիվ հավաքածուներում հրապարակումները:

1987 թվականին Ռոստիզդատում լույս է տեսել բանաստեղծությունների առաջին գիրքը` «Троектория полёта» , 1990 թվականին` «Խորամանկ Պետրը» (հարավսլավացի գրող Ջորջի Կատիչայի գրքի թարգմանությունն է), Մոսկվայում լույս է տեսել «Նվիրվածություն» բանաստեղծությունների գիրքը, 1996-1997 թթ. կրկին Ռոստովում` «Մայրամուտի հետևից գնացողը» և «Սլավոնական ռունագրեր» գրքերը, 2000 թվականին` Ռոստովում «Քամի բարձրացավ» բանաստեղծությունների գիրքը, 2001 թվականին` «Արևմտյան Կովկասի լեռնանցքները», «Мыс Рока» բանաստեղծությունների ժողովածուն (2005): 2004 թվականին հրատարակել է Ինգուշեթիայի ժողովրդական բանաստեղծ Մահոմեդ Վիշերգուրովի բանաստեղծությունների իր թարգմանությունները:

Մասնակցել է Ռուսաստանի գրողների միության կազմակերած Երիտասարդ թարգմանիչների 1-3-րդ համառուսական սեմինարին Մերձմոսկովյան շրջաններում, Յուրմալայում, Պիցունդայում:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ա. Զակրուտկինի անվան մրցանակ (1998)
  • 2000 թվականի մայիսին Մոսկվայում կայացած «Ռուսաստանի անհայտ բանաստեղծները» համառուսական մրցույթի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կազմակերպված ՊԵՆ ակումբի 67-րդ համաշխարհային կոնգրեսի դափնեկիր

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրված հրապարակումներ

  • Траектория полёта. Стихи. 1987.
  • Преданность. Стихи. 1990.
  • Идущий путём заката. Стихи. 1996.
  • Славянские руны. Книга верлибров. 2000.
  • Поднялся ветер. Стихи. 2000.
  • Перевалы Западного Кавказа. Стихи. 2001.
  • Мыс Рока. Стихи. 2005.
  • Хитрый Петр. Пер. югослав. писателя Джорджа Катича. - 1990.
  • Книга стихов в переводе народ. поэта И.М. Вышегурова. 2004.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]