Դևիդ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևիդ Թեյլոր
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 5, 1990(1990-12-05) (32 տարեկան)
Ծննդավայր՝Ռինո, Նևադա, ԱՄՆ

Դևիդ Թեյլոր (անգլ.՝ David Taylor, դեկտեմբերի 5, 1990(1990-12-05), Ռինո, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի ազատ ոճի ըմբիշ[1] և ժողովրդական ըմբշամարտի նախկին ներկայացուցիչ, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն[2], 2018 թվականի աշխարհի չեմպիոն[3][4]։ Երկու անգամ արժանացել է Դեն Հոջի տիտղոսին[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլորը վաղ տարիքից հիանում էր օլիմպիական չեմպիոն Քել Սենդերսոնով։ Հանդես է եկել Փենսիլվանիայի համալսարանի թիմում, որտեղ Քել Սենդերսոնը գլխավոր մարզիչ էր։ Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում իր առաջին մրցաշրջանում Թեյլորը կարողացել է նվաճել արծաթե մեդալ, իսկ արդեն երկրորդում վերցրել է ոսկին։ Երկու անգամ արժանացել է Դեն Հոջի տիտղոսին՝ դառնալով երրորդ ըմբիշը, որն այս պարգևը ստացել է երկու և ավելի անգամ[6]։

Միջազգային ասպարեզում Թեյլորը նույնպես կարողացել է հաջողությունների հասնել՝ դառնալով տասներկուերորդ ամերիկացին, որը Իվան Յարիգինի Գրան Պրիում ոսկի է նվաճել, իսկ ավելի ուշ մայրցամաքային և համաշխարհային առաջնություններում արժանացել է ոսկե մեդալների։

2018 թվականի արդյունքներով դարձել է Ջոն Սմիթի մրցանակակիր՝ որպես ԱՄՆ-ի Տարվա լավագույն ազատ ոճի ըմբիշ[7]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[8][9][10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1st Պանամերիկյան առաջնություն (Գվատեմալա, 2021)
  • 1st Ըմբշամարտի աշխարհի առաջնություն (Բուդապեշտ, 2018)
  • 1st Պանամերիկյան առաջնություն (Լիմա, 2018)
  • 1st «Յաշար Դոգու» մրցաշար (Ստամբուլ, 2018)
  • 1st «Իվան Յարիգին» մրցաշար (Կրասնոյարսկ, 2018)
  • 1st Փարիզի Մեծ մրցանակ (Փարիզ, 2017)[11]
  • 1st Իսպանիայի Մեծ մրցանակ (Մադրիդ, 2016)[12]
  • 1st «Ստեփան Սարգսյան» մրցաշար (2015)[13][14]
  • 1st Իսպանիայի Մեծ մրցանակ (Մադրիդ, 2015)
  • 1st Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2014)
  • 2nd Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2013)
  • 1st Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2012)
  • 2nd Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիա (I դիվիզիոն) (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «David Taylor Biography»։ Team USA 
  2. Chris Bumbaca (5 August 2021)։ «American David Taylor, aka 'Magic Man,' wins gold in Tokyo Olympics 86kg freestyle wrestling»։ USA Today։ Վերցված է 5 August 2021 
  3. «USA’s David Taylor Wins Gold In Men’s Freestyle 86kg Wrestling»։ NBC Connecticut (en-US)։ Վերցված է 2021-08-05 
  4. «Five things you did not know about USA wrestling star David Taylor»։ Olympic Channel։ Վերցված է 2020-12-14 
  5. «About DT | David Taylor»։ www.m2wrestling.com։ Վերցված է 2020-12-14 
  6. «Penn State wrestler David Taylor wins Hodge Trophy»։ Pittsburgh Post-Gazette։ Pittsburgh Post-Gazette 
  7. «Дэвид Тейлор удостоен приза имени Джона Смита»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-29-ին։ Վերցված է 2021-08-18 
  8. «David Taylor Reaches Olympic Wrestling Final; Helen Maroulis Loses Semifinal»։ NBC 7 San Diego (en-US)։ Վերցված է 2021-08-04 
  9. «David Taylor sets up grandstand wrestling final at Tokyo 2020»։ Tokyo 2020 (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-04-ին։ Վերցված է 2021-08-04 
  10. Bumbaca Chris։ «American David Taylor, aka 'Magic Man,' wins gold in Tokyo Olympics 86kg freestyle wrestling»։ USA TODAY (en-US)։ Վերցված է 2021-08-05 
  11. «Wrestling: Nico Megaludis and David Taylor win Gold at Paris Tournament»։ Roar Lions Roar (անգլերեն)։ 2017-01-29։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2020-12-18 
  12. Steen Alex (2016-07-09)։ «Green, Taylor Win Gold at 2016 Grand Prix of Spain»։ The Open Mat (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-15-ին։ Վերցված է 2020-12-18 
  13. «Humphrey leads small, talented U.S. team at Sargsyan Cup in Armenia, July 18-19»։ Team USA 
  14. «FLASH: Taylor wins gold and Michalak takes bronze at Sargsyan Cup in Armenia»։ Team USA։ July 18, 2015