Դևիդ Բրայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դևիդ Բրայան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1962(1962-02-07)[1][2][3] (58 տարեկան)
ԾննդավայրEdison, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Ռատգերսի համալսարան
Մասնագիտությունդաշնակահար, երաժիշտ և հեղինակ-կոմպոզիտոր
ԱնդամությունBon Jovi
Կայքdavidbryan.com
David Bryan Վիքիպահեստում

Դևիդ Բրայան Ռաշբաում (անգլ. David Bryan Rashbaum,փետրվարի 7, 1962(1962-02-07)[1][2][3], Edison, Միդլսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան Bon Jovi ռոք խմբի ստեղնահար և բեք վոկալիստ։ «Մեմֆիս» բրոդվեյան մյուզիքլի հեղինակն է։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա երաժիշտը ծնվել է Նյու Ջերսի նահանգի Փերթ Ամբոյում, մեծացել է Նյու Ջերսիի Էդիսոնում։ Նրա հայրը՝ Էդի Ռաշբաումը, նվագում էր շեփոր։ Մանկությունից տղային դաստիարակել են հրեական ավանդույթներով։

Դավիթը սովորել է Հերբերտ Հուվերի անվան միջնակարգ դպրոցում, ապա J. P. Stevens High School-ում, որը նա հետագայում ավարտել է: Բրայանը սովորել է դաշնամուր նվագել 7 տարեկանում, ավելի ուշ բաս-կիթառահար Սթիվ Սիլեոյի հետ, նա դարձել է Transition խմբի ստեղնահարը։

1983 թվականին Ջոն Բոն Ջովին հրավիրել է Բրայանին իր նոր Bon Jovi խումբ։

Լինելով երաժիշտ՝ Դևիդը 13 տարվա ընթացքում համատեղել է աշխատանքը Էմերի Հաքի՝ Ջուլիարդի դպրոցի պրոֆեսորի ուսման հետ։  Այնուհետև Բրայանը ընդունվել է Ռութգերի համալսարան, որի պատճառով ստիպված է եղել թողնել Ջուլիարդի դպրոցը: Չնայած սա միակ պատճառը չէր։ Բրայանը կրկին վերադարձել է Bon Jovi, որտեղ խաղում է մինչ օրս։

1990 թվականի վերջին Բրայանը ստացել է մատի լուրջ վնասվածք։ Բուժումից մեկ տարի անց երաժիշտը կրկին կարողացավ սինթեզատոր նվագել։

1991 թվականին, նախքան «Դժոխք» ֆիլմի սաունդթրեքի վրա աշխատանքները սկսելը և Ջոն Բոն Ջովիին ու Ռիչի Սամբորեին օգնելը սոլո նախագծերում, Բրայանը, դեռևս Bon Jovi-ի հյուրախաղերի ժամանակ, վարակվել Է հարավամերիկյան մակաբույծով, որից հետո հոսպիտալացվել է։ Սակայն որոշ ժամանակ անց երաժիշտը ապաքինվել է, և արդեն 1992 թվականին խումբը ձեռնամուխ է եղել Keep the Faith-ին։

Երաժշտական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդը, Ջո դի Պետրոյի հետ միասին, դարձել է Մեմֆիսի մյուզիքլի համահեղինակը, որը Բրոդվեյում դեբյուտել է 2002 թվականին։ 2008 թվականին Memphis-ը բեմադրվել է Կալիֆորնիայի Սան Դիեգոյի La Jolla Playhouse-ում։ Մեմֆիսը 2010 թվականի մրցաշրջանում առաջադրվել է «Թոնի» մրցանակի 8 անվանակարգում, որոնցից հաղթել է 4-ը, ներառյալ «լավագույն մյուզիքլ և լավագույն օրիգինալ երաժշտական պարտիտուրա» անվանակարգում հաղթանակը: Այժմ «Մեմֆիսը» Բրոդվեյի ամենահայտնի մյուզիքլներից մեկն է։

Բրայանը նաև դարձավ «Թունավոր Վրիժառու» մյուզիքլի համահեղինակ, կրկին Ջո դի Պետրոյի հետ։ Այս մյուզիքլի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 6-ին՝ Բրոդվեյում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի օգոստոսի 25-ին Բրայանը ամուսնացել է Էյպրիլ Մակլինի հետ, բայց նրանք ամուսնալուծվել են է 2004 թվականին։ Զույգն ունի 3 երեխա՝ երկվորյակներ Գաբրիել Լունա և Քոլթոն Մունը, և Թայգեր Լիլին։

2010 թվականի օգոստոսի 7-ին Նյու Ջերսիի Կոլտս-Նեկում Բրայանը կրկին ամուսնացել է Լեքսի Կուազի հետ։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայանը շատ ակտիվ է դրսևորել իրեն Save the Music, VH-1, ինչպես նաև Only Make Believe ծրագրում։ Ավելին, Դենա Համմերշտեյնի հետ միասին նա Only Make Believe-ի համար արձանագրել է «Rockin’ All Over the World» օրհներգը։ Դևիդը միակ Make Believe-ի խորհրդի պատվավոր անդամ է, ոչ առևտրային կազմակերպություն, որը զբաղվում է խրոնիկ հիվանդ և հաշմանդամ երեխաների համար ինտերակտիվ թատրոններով հիվանդանոցներում և այլ տարբեր հաստատություններում։ Բրայանը նաև Դեյմոն Մարքսի Traveling Guitar Foundation-ում տնօրենների խորհրդի անդամ է։

Խումբը մի քանի տուն է կառուցել Կատրինա փոթորկից տուժածների համար։ Who Says You Can't Go Home երգի տեսահոլովակը, որը հիթ է դարձել, փաստագրական ֆիլմ է այդ տների ստեղծման մասին։ Bon Jovi-ն նաև 1 մլն դոլար Է հատկացրել Angel Network Oprah Winfrey-ի համար: Ի պատասխան՝ Օփրան նույնիսկ ստեղծել է Բոն Ջովի բուլվարը Լուիզիանայում։ Մեկ տարի անց Բոն Ջովին վերադարձել է Բոն Ջովիի բուլվարին նայելու և ապագա բնակիչներին ներկայացնելու համար։

Սկավառակագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • On a Full Moon (1995)
  • Lunar Eclipse (2000)
Ստուդիական ալբոմ
  • Bon Jovi (1984)
  • 7800° Fahrenheit (1985)
  • Slippery When Wet (1986)
  • New Jersey (1988)
  • Keep the Faith (1992)
  • These Days (1995)
  • Crush (2000)
  • Bounce (2002)
  • Have a Nice Day (2005)
  • Lost Highway (2007)
  • The Circle (2009)
  • What About Now (2013)
Ժողովածու
  • Cross Road: Greatest Hits (1994)
  • This Left Feels Right (2003)
  • Greatest Hits (2010)
Համերգային ալբոմներ
  • One Wild Night Live 1985-2001 (2001)
  • Inside Out (2012)
Բոկս-սեթեր
  • 100,000,000 Bon Jovi Fans Can't Be Wrong (2004)

Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Netherworld Soundtrack (1992) — Օրիգինալ պարտիտուրա
  • «Time Was» — Curtis Stigers (1995) — գրել է «This Time»
  • Stranger in This Town (1991)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]