Դրոնովի տուն (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դրոնովի տուն
Տեսակտեսարժանություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ և Պետրոսի փողոց
Կոորդինատներ: 47°12′39.000000098798″ հս․ լ. 38°56′9.0000000988032″ ավ. ե. / 47.21083333336077459° հս․. լ. 38.935833333360776010° ավ. ե. / 47.21083333336077459; 38.935833333360776010
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Դրոնովի տուն

Դրոնովի տուն (ռուս.՝ Дом Дронова), երկհարկանի աղյուսե տուն Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Տունը գտնվում է Պետրոսի փողոց, տուն 41 հասցեում։ Ընդգրկված է պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տան տեղում Տագանրոգի Պետրոսի, 41 հասցեում նախկինում կանգնած է եղել ճակատին չորս պատուհաններով երկհարկանի շենք։ Տունը 1850 թվականին պատկանել է վաճառականուհի Ա. Կ. Վորոշիլկինային։ 1862 թվականին շենքը վերակառուցվել է այլ նախագծով։ Տան երկու կողմերում եզրերից նախկինում եղել են մեծ պատշգամբներ, որոնք հենվել են թուջե սյուներին։ Ձախ պատշգամբը գոյատևել է նաև Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո։

1862-1880 թվականներին տունը պատկանել է վաճառական Վ. Պ. Տրետյակովի ընտանիքին։ 1890 թվականին տունը պատկանել է փոխադարձ վարկավորման ընկերությանը, 1898 թվականին տան սեփականատերը եղել է վաճառական Պ. Ի. Տրախտերովը, իսկ 1906-1915 թվականներին` ուրյադնիկ Ս. Ի. Դրոնովը։

1907-1910 թվականներին շենքում գործել է քաղաքում առաջին կինոթատրոնը` «Միրաժը»։ Կինոթատրոնը փոքր վերակառուցումներից հետո բացել է տեղական գինու մառանի սեփականատեր Վ. Կուլիկը։ Ֆիլմերը ցուցադրվել են երաժշտական ստեղծագործությունների նվագակցությամբ, որոնք կատարել է ջութակից, դաշնամուրից և ֆիսհարմոնից կազմված փոքր նվագախումբը, իսկ ավելի ուշ` լարային քառյակը։

1908 թվականին Վ. Ի. Կուլակովի նախագծով, որն այդ տանը նպարեղենի խանութ ուներ, ընդլայնվել է «Միրաժ» կինոթատրոնով դեպի Պետրոսի փողոց տանող շքադուռը։ 1910 թվականին այստեղ գործել են Ե. Ի. Վինոգրադովի «Թեյ և սուրճ» խանութը, ինչպես նաև «Օլիմպիա» ընտանեկան ռեստորանը։

1918 թվականին այստեղ գործել է աշխատանքի բորսան, 1926 թվականին` 13-րդ Դաղստանյան հրաձգային դիվիզիայի գլխավոր շտաբը։ Ներկայումս սա բնակելի տուն է, որտեղ գործում են նաև «Երշիկներ», «Ֆլամինգո» և «Cariba» խանութները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոնովի աղյուսե երկհարկանի տունը կառուցվել է հարավային գավառական կլասիցիզմի ճարտարապետական ոճով։ Քիվի վրա արված են խոշոր ատամնիկներ։ Տունն իր ոճով ներդաշնակ է հարևան տների հետ։ Շենքը գրանցված է պատմության և մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձանների գրանցամատյանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия Таганрога. — Ростов-н/Д: Ростиздат, 2003. — 512 с. — ISBN 5-7509-0662-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]