Դրական և բացասական աթեիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթեիզմի որոշ առանձնահատկություններ
     աջից Ակնհայտ ուժեղ աթեիստները կարծում են, որ «առնվազն մեկ աստված գոյություն ունի» հայտարարությունը սխալ է։
     աջից Ակնհայտ թույլ աթեիստները չեն պնդում և, միևնույն ժամանակ, չեն ժխտում, որ որևէ աստված գոյություն ունի:
     ձախից Ոչ ակնհայտ թույլ աթեիստների թվում են ագնոստիկները (և երեխաները), որոնք չեն հավատում, որ աստված կամ աստվածները գոյություն ունեն, և որոնք բացարձակապես չեն մերժում կամ խուսափում նման հավատից:
Նշում․ Դիագրամի մասերը չեն ցուցադրում մարդկանց հարաբերական թիվը

Դրական (անվանվում է նաև ուժեղ կամ խիստ) և բացասական (անվանվում է նաև թույլ կամ փափուկ) աթեիզմ, աթեիզմի ձևեր, որոնք պնդում են, որ որևէ աստվածություն գոյություն չունի ուժեղ աթեիզմի դեպքում, իսկ բացասական աթեիզիմի դեպքում չեն հավատում որևէ աստվածությունների գոյության մեջ, սակայն առանց հստակ պնդելու, որ դրանք չկան[1][2][3]։

Դրական և բացասական աթեիզմի հասկացություններն առաջին անգամ օգտագործել է Էնթոնի Ֆլուն 1972 թվականին[1], բացի այդ՝ 1990 թվականից դրանք հայտնվել են նաև Մայքլ Մարթինի աշխատություններում[4]։

Կիրառման ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աստված» հասկացության ճկունության պատճառով չի բացառվում, որ մարդը կարող է դրական/ուժեղ աթեիստ լինել Աստծո մասին որոշակի պատկերացումների վերաբերյալ, ուրիշների տեսանկյունից մնալով բացասական/թույլ աթեիստ։ Օրինակ, Աստված դասական թեիզմով դիտվում է որպես Գերագույն անհատականություն, որը հանդիսանում է ամենազոր, ամենագետ, ամենահաս, մարդկանց և մարդկային գործերի մասին հոգ տանող։ Հնարավոր է լինել նման աստվածության դրական աթեիստ (եթե նայել չարի խնդրի կողմից), բայց, միևնույն ժամանակ, բացասական աթեիստ՝ Աստծո դեիստական հայեցակարգի նկատմամբ՝ մերժելով հավատը նման աստվածության նկատմամբ, սակայն առանց ակնհայտ պնդելու, որ դա սուտ է։

Մայքլ Մարթինն առաջարկում է ուղղակիորեն հարաբերակցել «աթեիզմի» հասկացությունը այն հավատի իմաստով, որ աստված կամ աստվածներ գոյություն չունեն, «դրական աթեիզմի» հասկացության հետ՝ դեմարկացիայի հարմարավետության համար։ Ընդ որում, դրական աթեիստը միշտ բացասական է, բայց ոչ հակառակը[5]։

Թույլ և ուժեղ աթեիզմը տարբերվում են փիլիսոփա Ջորջ Սմիթի ակնհայտ և ոչ ակնհայտ աթեիզմի ավելի քիչ հայտնի կատեգորիաներից[6], քանի որ դրանք կապված են այն պնդման հետ, թե արդյոք արդար է այն, որ աստվածները գոյություն չունեն անհատի որոշակի հայացքի կողմից։ «Դրական ակնհայտ» աթեիստները պնդում են, որ որևէ աստվածությունների գոյությունը սուտ է։ «Բացասական ակնհայտ» աթեիստները պնդում են, որ չեն հավատում որևէ աստվածությունների գոյությանը, սակայն չեն պնդում, որ դա ճշմարտություն է։ Նրանք, ովքեր չեն հավատում որևէ աստվածությունների գոյությանը, բայց չեն հաստատվում նման անհավատության մեջ, պատկանում են ոչ ակնհայտ աթեիստների թվին։ Այսպիսով, թաքնված աթեիստների թիվը երբեմն ներառում է հետևյալ կատեգորիաները․ երեխաներ և մեծահասակներ, որոնք երբեք չեն լսել աստվածությունների մասին, մարդիկ, որոնք դրան երբեք մեծ ուշադրություն չեն դարձրել, այն ագնոստիկները, որոնք դադարեցրել են հավատքն աստվածությունների նկատմամբ, սակայն չեն հրաժարվում այն համոզմունքներից։ Բոլոր ոչ ակնհայտ աթեիստները ներառվում են բացասական/թույլ աթեիստների կատեգորիայում։

Ըստ դրական/բացասական դասակարգման, որոշ ագնոստիկաներ դասակարգվելու են որպես բացասական աթեիստներ։ Այս կատեգորիայի արդարությունը վիճարկվում է, սակայն որոշ հայտնի աթեիստներ, ինչպիսին է օրինակ Ռիչարդ Դոքինզը, խուսափում են դրանից։ «Աստծո մոլորությունը» գրքում Դոքինզը նկարագրում է այն մարդկանց, որոնց համար Աստծո գոյության հավանականությունը նկարագրվում է «շատ բարձր» և «շատ ցածր» բառերով՝ որպես «ագնոստիկ» և «համոզված աթեիստ» համապատասխանաբար, ընդ որում վերջիններս պնդում են, որ Աստված գոյություն չունի։ Ընդ որում, Դոքինզն իրեն այդ սանդղակով դասակարգում է որպես «փաստացի աթեիստ, այլ ոչ թե որպես «համոզված»[7]։ Բացասական աթեիզմի մեջ փիլիսոփա Էնթոնի Քենին լրացուցիչ տարբերակում է ագնոստիկոսներին, որոնք համարում են «Աստված գոյություն ունի» պնդումը անորոշ, և աստվածաբանական նոնկոգնիտիվիստներին, որոնք աստվածների բոլոր քննարկումներն անիմաստ են համարում[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Flew A. The Presumption of Atheism // Canadian Journal of Philosophy. — 1972. — Vol. 2. — № 1. — P. 29-46.
  2. Martin M. The Cambridge Companion to Atheism. — Cambridge University Press, 2007. — 331 p. — ISBN 978-0521842709
  3. Robinson B.A. «Atheism:». Ontario Consultants on Religious Tolerance. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Martin M. Atheism: A Philosophical Justification. — Temple University Press, 1992. — P. 26, 464. — ISBN 978-0877229438
  5. Martin M. Appendix: Atheism Defined and Contrasted // Atheism: A Philosophical Justification. — Temple University Press, 1992. — P. 464. — ISBN 978-0877229438
  6. Smith G.H. «The Varieties of Atheism // The Scope of Atheism». Positive Atheism. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 31-ին.
  7. Докинз Р. Гл. 2 Гипотеза бога // Бог как иллюзия. — М.: КоЛибри, 2010. — С. 75-76. — ISBN 978-5-389-00334-7
  8. Kenny A. Worshipping an Unknown God // Ratio. — December 2006. — Vol. 19 Is. 4. — P. 441-453. — doi:10.1111/j.1467-9329.2006.00339.x