Վլադիմիր Դվոյչենկո
Վլադիմիր Դվոյչենկո | |
---|---|
մայիսի 12 (24), 1882 - 1939 | |
Ծննդավայր | Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Սանտանդեր, Իսպանիա |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Իսպանիայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | Q4174928? |
Վլադիմիր Դվոյչենկո (ռուս.՝ Влади́мир Авра́мович (Аврамиевич) Дво́йченко, մայիսի 12 (24), 1882, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - 1939, Սանտանդեր, Իսպանիա), ռուս սպա, Առաջին համաշխարհային պատերազմի հերոս, Ռուսաստանի հարավում Սպիտակ շարժման մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղղափառ, տոհմական պատվավոր քաղաքացու որդի, ծնունդով Տավրիկյան նահանգից։ Ընդհանուր կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանում։ Կամավոր մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին։ 1909 թվականին ավարտել է Ելիզավետգրադյան հեծելազորային ուսումնարանն առաջին կարգով, ստանալով կորնետի աստիճան գործուղվել է Ղրիմի հեծյալ գունդ, 1912 թվականին դարձել է պորուչիկ։ 1914 թվականին Ղրիմի հեծյալ գնդի 6-րդ հեծելավաշտում ծառայելով որպես կրտսեր սպա մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին և պարգևատրվում Գեորգիևյան զենքով։ 1916 թվականի մարտի 16-ին ստացել է շտաբս-ռոտմիստրի կոչում, 1915 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1917 թվականի հունվարի 1-ը փոխադրվել է Օդեսայի ռազմական օկրուգի շտաբի պահուստային անձնակազմ, հաշվառվելով բանակային հեծելազորում։ Քաղաքացիական պատերազմի սկզբում` 1918 թվականի փետրվարին, ընդգրկվում է Ռումինական ռազմաճակատում ձևավորված գնդապետ Դրոզդովսկու ջոկատում։ Որպես Հեծելազորային դիվիզիոնի 2-րդ էսկադրոնի հրամանատար մասնակցում է Յաշ-Դոնի արշավանքին։ 1919 թվականի աշնանը գնդապետի կոչումով նշանակվում է Ռուսաստանի հարավի Զինված ուժերի Տավրիկյան հեծելազորային դիվիզիոնի հրամանատար։ 1920 թվականի նոյեմբերին Ղրիմից էվակուացվում է Վրանգելի Ռուսական բանակի կազմ։ Մասնակցել է Գալիպոլիի ճակատամարտին։
1937 թվականից որպես կամավորական Իսպանիայում մասնակցում է Քաղաքացիական պատերազմին Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից։ Ծառայել է Նավարայում (Բադախոսի ռազմաճակատ), մարտական վաստակի համար պարգևատրվել է Մարտական մեդալով։ Մահացել է քաղցկեղից 1939 թվականին Սանտանդեր քաղաքում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Եֆրոսինյա Միխայլովնա Դվոյչենկո-Մարկովան (1901-1980), գրականագետ էր։ Նրանց որդին Դմիտրին (1921—2005), ամերիկյան պատմաբան, Նյուրնբերգյան դատավարության թարգմանիչ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (ВП 31.03.1915)
- Գեորգիևյան զենք (ВП 21.05.1915)
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան սրերով (ПАФ 4.04.1917)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան սրերով և ժապավենով (ПАФ 13.06.1917)
- «Քաջության համար» արծաթե մեդալ (1905)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Русский Инвалид, № 19. Официальный отдел. — 20-го января 1917 г. — С. 4.
- Волков С. В. Белое движение. Энциклопедия гражданской войны. — СПб.։ «Нева», 2002. — С. 154.
- Григоров А. И. Крымская книга памяти Великой войны 1914—1918 годов. Том I. — Москва, 2014.
- Русские в Испании на стороне Франко. Краткие биографические данные о русских добровольцах.