Դուբայ մոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

🌐thedubaimall.com(անգլ.)(արաբ.)
Քարտեզ
Քարտեզ

Դուբայ մոլ, ամենախոշոր ժամանցային կենտրոնն աշխարհում, գտնվում է Դուբայի դաունթաունում։ Կենտրոնի ընդհանուր մակերեսը 1․2 միլիոն մ² է, առևտրային տարածքը՝ 350 244 մ²։ 2009 թվականին Դոհայի փողոցի կողմից կառուցվել է համալիրի երկհարկանի մուտք։

Երկու անգամ հետաձգվելուց հետո Դուբայ մոլը բացվել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին՝ մոտ 1000 մանրավաճառով, որը պատմության մեջ երկրորդ ամենամեծ մանրածախ առևտրի կենտրոնն էր «West Edmonton Mall»-ից հետո։ Այնուամենայնիվ, այն չունի ամենամեծ վարձակալվող տարածքը։ Այդ կատեգորիայում այն զիջում է 19 առևտրի կենտրոնի, ներառյալ՝ «New South China Mall», որը մեծությամբ երկրորդն է աշխարհում, «Golden Resources Mall», «SM City North Edsa» և «SM Mall of Asia»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնի ներքին տեսքը
Ակվարիում
Ջրվեժ «Դուբայի» կենտրոնում
Սահադաշտ

Մոլի պաշտոնական բացումը կայացել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին։ Դուբայ մոլը «Emaar Properties» խմբի ստորաբաժանում «Emaar Malls Group» ընկերության առաջատար նախագիծն է։ Այն զբաղվում է նաև առևտրի կենտրոններով։ Այստեղ մեկ հարկի տակ 1200 խանութ կա, ինչպես նաև համաշխարհային մակարդակի մշակութային և զվարճանքի օբյեկտներ[1]։ Դուբայ մոլում գտնվող տեսարժան վայրերից և հաստատություններից են․

  • SEGA Republic - տարածաշրջանի առաջին թեմատիկ այգին, որի տարածքը մոտ 7600 մ² է։
  • Gold Souk - աշխարհի ամենամեծ «Ոսկյա շուկան»՝ 220 խանութով։
  • «Նորաձևության կղզի»՝ 44 000 մ² մակերեսով, հատկացված է համաշխարհային բրենդների 70 խանութի, այդ թվում՝ Versace, Burberry, Roberto Cavalli, Galliano, Hermès, Givenchy, Missoni, Tom Ford և Ermenegildo Zegna[1]։
  • Galeries Lafayette ընկերության՝ Մերձավոր Արևելքի առաջին հանրախանութը
  • KidZania մանկական ժամանցի և կրթական կենտրոն՝ 8000 մ² մակերեսով
  • Դուբայ մոլի ակվարիում՝ աշխարհի ամենամեծ ակվարիումներից մեկը
  • Կինոթատրոնների համալիր՝ 22 էկրանով
  • Օլիմպիական չափերի սահադաշտ
  • Շարժվող տանիքով ծածկված փողոց՝ «The Grove»

Առևտրի կենտրոնն ունի փակ ավտոկայանատեղի՝ նախատեսված 14 000 մեքենայի համար։ Դուբայ մոլի հարևանությամբ գտնվում է «The Address» հինգաստղանի հյուրանոցը, որն ունի 250 սենյակ և 450 սպասարկվող բնակարան։ Դուբայ մոլը գտնվում է այսպես կոչված «աշխարհի ամենահեղինակավոր քառակուսի կիլոմետրի վրա»՝ Բուրջ Խալիֆայի դաունթաունում, որը կառուցված է աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի շուրջը։ Օլիմպիական չափսերի սահադաշտը, որն օգտագործվում է ոչ միայն սիրողական նպատակներով, այլև տարբեր հանրային և մասնավոր միջոցառումների կազմակերպման համար, ունի փակ ծառուղի՝ շարժական տանիքով։

Դուբայ մոլի տանիքի տակ տեղակայված եզակի օբյեկտների թվում է աշխարհի ամենամեծ փակ ակվարիումը, որտեղ կարելի է տեսնել ավելի քան 33 000 ձուկ և ծովային կենդանիներ, այդ թվում՝ շնաձկներ և կատվաձկներ։ Ակվարիումի միջով, որը պարունակում է 10 միլիոն լիտր ջուր, անցնում է ապակյա ծածկով թունել, որպեսզի այցելուները կարողանան մոտ հեռավորությունից դիտել իրենց վերևում լողացող ակվարիումի բնակիչներին։ Ակվարիումի վերևում գտնվում է «Discovery Center»-ը, որտեղ կարելի է ավելին իմանալ ծովերի և օվկիանոսների կյանքի մասին։

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականի փետրվարի 25-ին ակվարիումից (որը պարունակում է շնաձկներ) արտահոսք է տեղի ունեցել, ինչի պատճառով շատ խանութներ ժամանակավորապես փակվել են և գնորդներին ստիպել անմիջապես հեռանալ առևտրի կենտրոնից։ Հաջորդ օրն այն վերաբացվել է[2]։
  • 2015 թվականի մարտին հարյուրից ավելի օտարերկրյա աշխատողներ բողոքի ցույց են կազմակերպել Դուբայ մոլի առջև՝ արտաժամյա աշխատավարձերը չվճարելու պատճառով՝ խաթարելով երթևեկությունը տարածքում։ Ոստիկանությունը մեկ ժամվա ընթացքում իրավիճակը վերցրել է հսկողության տակ[3]։
  • 2015 թվականի դեկտեմբերի 31-ին առևտրի կենտրոնը տարհանվել է «Address» հյուրանոցում բռնկված խոշոր հրդեհի պատճառով, որը գտնվում է կենտրոնի հարևանությամբ։
  • 2016 թվականի դեկտեմբերին բրիտանացի հեռուստահաղորդավար Ռիչարդ Համոնդը իր տանկով մտել է Դուբայ մոլ՝ որպես Grand Tour-ի հնարք[4]։
  • 2017 թվականի ապրիլի 24-ին տեղի է ունեցել հոսանքազրկում, ինչի հետևանքով առևտրի կենտրոնն անջատվել է 90 րոպեով։ Մոտակա այլ տարածքներ չեն տուժել։
  • 2019 թվականի նոյեմբերին հեղեղվել են առևտրի կենտրոնի մեծ տարածքները[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The Dubai Mall Guide.// Everything you need. Dubai: — 2009.
  2. «Aquarium leak hits Dubai Mall». Gulfnews.com. 2010 թ․ փետրվարի 26. Վերցված է 2014 թ․ փետրվարի 25-ին.
  3. Dana Moukhallati. «Police resolve workers' protest in Downtown Dubai». thenational.ae. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Jeremy Clarkson drives tank through Dubai mall». Newshub. {{cite news}}: More than one of |website= and |newspaper= specified (օգնություն)
  5. «DUBAI MALL FLOODED WITH RAIN WATER INSIDE #dubairain #dubaimall #dubaimallflood». www.youtube.com.
  6. Report, Web. «Emaar responds after water enters Dubai Mall during rain». Khaleej Times.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբայ մոլ» հոդվածին։