Դորոթի Էբբոթթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորոթի Էբբոթթ
Ծնվել էդեկտեմբերի 16, 1920(1920-12-16)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 15, 1968(1968-12-15) (47 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանRose Hills Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և մոդել
Ակտիվ շրջան1946-1964
IMDbID 0007961

Դորոթի Էբբոթթ (անգլ.՝ Dorothy Abbott, դեկտեմբերի 16, 1920(1920-12-16), Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ - դեկտեմբերի 15, 1968(1968-12-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորոթի Էբբոթթը ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 16-ին, ԱՄՆՄիսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։

Դորոթին ելույթ է ունեցել կինոյում դեռևս 1946 թվականից, խաղալով «Սայրի ծայրին» ֆիլմում որպես պարուհի։

1964 թվականին նա խաղացել է իր 54-րդ և վերջին դերը «Թանկագին սիրտ» ֆիլմում, որտեղ կերտել է Վերոնիկայի դերը։

1949 թվականին Դորոթին ամուսնացել է դերասան Ռուդի Դիասայի հետ (1918-2006)։ Նա մահացել է 1968 թվականի դեկտեմբերի 15-ին, ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Մահանալու պատճառը կապված է իր ամուսնու հետ բաժանվելուց առաջացած դեպրեսիայից, որի արդյունքում մահացել է իր ծննդյան 48-ամյակից մեկ օր առաջ[1]։ Դորոթի Էբբոթթին հուղարկավորվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ուայթթերե քաղաքում գտնվող «Ռոուլզ-Հիլս» անունով գերեզմանոցում։ Երբ նա չէր կարողանում աշխատանք գտնել որպես դերասանուհի, նա մոդելավորել, ապա վաճառել է անշարժ գույք[2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանումից դեպրեսիայի մեջ ընկած Դորոթի Էբբոթթը 1968 թվականի դեկտեմբերի 15-ին Լոս Անջելեսում ինքնասպանություն է գործում՝ 48 տարեկանը բոլորելուց մի օր առաջ[3] Էբբոթթը հուղարկավորվել է Ռոուզ Հիլլս գերեզմանոցում՝, Ուիթթիեր, Կալիֆոռնիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Private Life and Times of Dorothy Abbott
  2. «The Private Life and Times of Dorothy Abbott». glamourgirlsofthesilverscreen.com. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Donnelley, Paul (2005 թ․ նոյեմբերի 1). Fade to Black: A Book of Movie Obituaries (3 ed.). Omnibus Press. էջեր 5. ISBN 1-84449-430-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]