Դորիս-Շրյոդեր Քյոփֆ
| Դորիս-Շրյոդեր Քյոփֆ գերմ.՝ Doris Schröder-Köpf | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 5, 1963[1][2] (63 տարեկան) |
| Ծննդավայր | Դանուբի Նոյբուրգ, Բավարիա, Գերմանիա[3] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և գրող |
| Ամուսին | Գերհարդ Շրյոդեր |
| Զբաղեցրած պաշտոններ | member of the Landtag of Lower Saxony?, member of the Landtag of Lower Saxony? և member of the Landtag of Lower Saxony? |
| Կուսակցություն | Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
| 🌐 | |
Դորիս Շրյոդեր-Քյոփֆ (գերմ.՝ Doris Schröder-Köpf; օգոստոսի 5, 1963[1][2], Դանուբի Նոյբուրգ, Բավարիա, Գերմանիա[3]), գերմանացի լրագրող և գրող։
1997-2018-ական թվականներին եղել է Գերմանիայի դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մեխանիկի և տնային տնտեսուհու ընտանիքում, ունի մեկ եղբայր[4]։ 1982-1984-ական թվականներին ստաժավորվել է «Augsburger Allgemeine» թերթում և աշխատել է նաև թերթի խմբագիր։ 1987 թվականին «Bild» թերթում անցել է աշխատանքի և եղել է Բոնի խորհրդարանական թղթակիցը։
1990 թվականին Նյու Յորքում ուղեկցել է իր ընկեր, ARD-ի թղթակից Սվեն Կունցեին։ 1991 թվականին Նյու Յորքում նրանք դուստր են ունեցել։ Շատ չանցած Կունցեն թողել է Դորիսին, և Դորիսը վերադարձել է Բավարիա։ 1992 թվականին «Focus» թերթի ներքին քաղաքականության բաժնում անցել է աշխատանքի։ 1997 թվականին ամուսնացել է Գերհարդ Շրյոդերի հետ՝ այդ ժամանակ զբաղեցնելով Ստորին Սաքսոնիայի վարչապետի պաշտոնը։
Որպես Գերմանիայի առաջին տիկին՝ Շրյոդեր-Քյոփֆը մանկական և երիտասարդական ծրագրերին օժանդակություն է ցուցաբերել։ 2004 զույգը Սանկտ Պետերբուրգից աղջիկ է որդեգրել, իսկ 2006 թվականին՝ տղա։
2011 թվականից հունվարից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է «Քարշդաթ» կոնցեռնի դիտորդական խորհրդի կազմում։ 2013 թվականից եղել է Ստորին Սաքսոնիայի լանդթագի պատգամավոր։
2015 թվականի մարտին զույգը բաժանվել է։ 2018 թվականի ապրիլին ամուսնալուծությունը ձևավորվել է։ 2016 թվականից սկսել է Ստորին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսի հետ նոր հարաբերություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #122043790 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ կենսագրություն։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս-Շրյոդեր Քյոփֆ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գերմանիայում ծնվածներ
- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի լրագրողներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Գերմանացի կին գրողներ
- Գերմանիայի կին քաղաքական գործիչներ
- Լրագրողներ այբբենական կարգով