Դորիա Տիլիե
Դորիա Տիլիե ֆր.՝ Doria Tillier | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 27, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի, մոդել, կինոդերասանուհի և սցենարիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Miss Canal + weather? |
![]() |
Դորիա Տիլիե (ֆր.՝ Doria Tillier, մարտի 27, 1986[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2][3]), ֆրանսիացի ֆոտոմոդել, դերասանուհի։ Համաշխարհային ճանաչում է ստացել «Տեր և տիկին Ադելմաններ» կինոնկարի թողարկումից հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիա Տիլիեն սովորել է ֆրանսիական ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում` Կոնդորսե լիցեյում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես մատուցող։ 2008-2010 թվականներին սովորել է «Laboratoire De L'acteur-Hélène Zidi» թատերական ուսումնարանում[3]։ Երիտասարդ հասակում Տիլիեն որոշ ժամանակ զբաղվել է պրոֆեսիոնալ մոդելինգով, ինչպես նաև նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում և գովազդային հոլովակներում, այդ թվում` «Mademoiselle Ricci» օծանելիքի գովազդում[4]։ 2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2014 թվականի հունիսը Canal+ հեռուստաալիքի «Le Grand Journal» հաղորդման մեջ վարել է եղանակի տեսության հատվածը[5]` փոխարինելով հեռացած Սոլվեյգ Ռեդիգեր-Լիզլովին։
Տիլիեն նկարահանվել է «Մաքսային հատուկ ծառայություն» սերիալում (ֆր.՝ Action spéciale douanes), որը ցուցադրվել է France 2 հեռուստաալիքով[6]։ Նաև Ամանդա Լիրի հետ նկարահանվել է ռեժիսոր Ռիչարդ Թոմսոնի «Արյունոտ վարդեր» (անգլ.՝ Bloody Flowers) թրիլլերում։
2017 թվականին Դորիա Տիլիեն «Տեր և տիկին Ադելմաններ» տրագիկոմեդիայում խաղացել է գլխավոր կնոջ դերը։ Ֆիլմն ամուսնու` Նիկոլաս Բեդոսի ռեժիսորական առաջնելույթն է, որտեղ խաղացել է նաև նա։
2019 թվականին նկարահանվել է ամուսնու «Հրաշալի դարաշրջան» դրամատիկական կատակերգությունում։ Ֆիլմի գլխավոր հերոսը գնում է դեպի անցյալ՝ կրկին վերապրելու այն օրը, երբ հանդիպել էր իր ողջ կյանքի սիրուն։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև խաղից հետո, որն ավարտվել է ֆրանսիացիների 0:2 հաշվով պարտությամբ, Դորիան հայտարարել է, որ պատրաստ է մերկ անցկացնել եղանակի կանխատեսումների թողարկումներից մեկը, եթե արդյունքում Ֆրանսիան դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ[7]։ Պատասխան խաղի ժամանակ Դորիան իր թվիթերյան էջում ֆրանսիացիների` հաշիվը հավասարեցնելուց հետո անպարկեշտ ձևով գրառում է կատարել խաղադրույքի մասին[8]։ Իր խոստումը Դորիան պահել է՝ թողարկումներից մեկի ժամանակ Պուալ գյուղի դաշտերում հայտնվելով երկարաճիտ կոշիկներով։ Վարողը նկարահանվել է փոքր պլանով, այնպես, որ դերասանուհու մարմնի բարեմասնությունները չեն երևում և հանդիսատեսը մոդելին չի տեսնում, բայց, վերջին հաշվով, խոստումը կատարվել է[9]։
- Դերասանուհու հասակը 180 սմ է[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 Les gens du cinéma
- ↑ 3,0 3,1 Doria Tillier, Biographie
- ↑ Doria Tillier lâche la météo mais reste au "Grand Journal"
- ↑ Aude Dassonville, « Doria Tillier a rejoint le harem des Miss Météo de Canal+ », Télérama, 8 septembre 2012 (ֆր.)
- ↑ Clémentine Fitaire, « Qui est Doria Tillier, nouvelle miss météo du Grand Journal ? (Vidéo) » Արխիվացված 2012-08-21 Wayback Machine, aufeminin.com, 18 août 2012. (ֆր.)
- ↑ Le grand journal: Doria Tillier doit présenter la météo «à poil» (ֆր.)
- ↑ Ooh la la! Weather presenter to host forecast NAKED after vowing to strip off if Les Bleus qualified for World Cup (անգլ.)
- ↑ Телеведущая провела эфир нагишом после победы футболистов Франции над Украиной (ռուս.)
- ↑ Doria Tillier, Biography
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիա Տիլիե» հոդվածին։ |
|