Տեր և տիկին Ադելմաններ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեր և տիկին Ադելմաններ
ֆր.՝ Monsieur et Madame Adelman
Երկիր Ֆրանսիա
Ժանրկինոկատակերգություն, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թվականմարտի 8, 2017 և դեկտեմբերի 20, 2018
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՆիկոլաս Բեդոս
Սցենարի հեղինակՆիկոլաս Բեդոս
ԴերակատարներԴորիա Տիլիե, Նիկոլաս Բեդոս, Դենիս Պոդալիդե, Պիեռ Արդիտի, Զաբու Բրայտման, Քրիստիան Միլլե և Ժյուլիեն Բուասելիե
Պատմվածքի վայրՓարիզ
ԿինոընկերությունLes Films du Kiosque
Տևողություն120 րոպե

«Տեր և տիկին Ադելմաններ» (ֆր.՝ Monsieur et Madame Adelman), ֆրանս-բելգիական մելոդրամա` նկարահանված 2017 թվականին։ Ռեժիսոր Նիկոլա Բեդոսի լիամետրաժ առաջին ֆիլմն է։ 2018 թվականին ֆիլմն առաջադրվել է ֆրանսիական ազգային Սեզար կինոմրցանակին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորի (Նիկոլա Բեդոս) և Սառայի (Դորիա Տիյե) հարաբերությունները հանկարծակի են սկսվում։ Փարիզյան բարում առաջին հանդիպման ժամանակ նրանք դեռ չգիտեին, որ իրենց կյանքի հետաքրքրություններն այդքան մոտ էին։ Վիկտորն սկսնակ գրող է, իսկ Սառան` դասական գրականության մագիստրոս։ Ավելի մոտիկից ծանոթանալով` նրանք չեն կարողանում ապրել առանց իրար։ Եվ չնայած համատեղ կյանքի 45-ամյա փորձին` նրանց զգացմունքները չեն մարում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

• Նիկոլա Բեդոս ... Վիկտոր
Դորիա Տիլե ... Սառա Ադելման
• Դենի Պոդիլիդես ... հոգեբան
• Անտուան Գուի ... լրագրող Անտուան Գրիյո
• Ժյուլեն Բուասելյե ... Անտուան դե Ռիշմոն
• Քրիստիանա Միլլե ... Սիլվիա դե Ռիշմոն
• Պիեռ Արդտի ... Կլոդ դե Ռիշմոն
• Զաբու Բրայթման ... Արթուրի դպրոցի տնօրեն
• Ժան-Պիեռ Լորի ... Մարկ Դոնշելի
• Բեթի Ռեյգեր ... տիկին Ադելման, Սառայի մայրը
• Ժակ Լանգ ... խաղում է իրեն
• Նիկոլա Բրիանսոն ... մանկաբույժ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ` Նիկոլա Բեդոս, Դորիա Տիյե
  • Բեմադրող ռեժիսոր` Նիկոլա Բեդոս
  • Պրոդյուսերներէ Ֆրանսուա Կրաուս, Դենի Պինո-Վալենսիեն
  • Օպերատոր` Նիկոլա Բոլդյուկ
  • Կոմպոզիտոր` Նիկոլա Բեդոս, Ֆիլիպ Քելի
  • Մոնտաժող` Աննի Դանշ
  • Բեմադրող նկարիչ` Ստեֆանի Ռոզենբաում
  • Կոստյումների նկարիչ` Կարեն Մյուլլեր Սերրո
  • Նկարիչ-դեկորատոր` Սամիր Մունդի
  • Քասթինգը` Էմանուել Պրեվոյի

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևների և առաջադրումների ցանկ[2]
Կինոփառատոն/Կինոմրցանակ Տարի Անվանակարգ Առաջադրված(ներ) Արդյունք Աղբյուր
«Բյուրեղյա գլոբուս» մրցանակ 12.02.2018 Լավագույն ֆիլմ Տեր և տիկին Ադելմաններ առաջադրում
Լավագույն դերասանուհի Դորիա Տիյե առաջադրում
«Սեզար» մրցանակ 2.03.2018 Լավագույն դեբյուտային ֆիլմ Տեր և տիկին Ադելմաններ առաջադրում
Լավագույն դերասանուհի Դորիա Տիյե առաջադրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «13 César nominations for BPM (Beats Per Minute) and See You up There». Cineuropa. 31 січня 2018. Վերցված է 23.02.2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  2. Він і Вона(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում(англ.) на сайте Internet Movie Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]