Դորիա Տիլիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դորիա Տիլեից)
Դորիա Տիլիե
ֆր.՝ Doria Tillier
Դիմանկար
Ծնվել էմարտի 27, 1986(1986-03-27)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, մոդել, կինոդերասանուհի և սցենարիստ
Զբաղեցրած պաշտոններMiss Canal + weather?
 Doria Tillier Վիքիպահեստում

Դորիա Տիլիե (ֆր.՝ Doria Tillier, մարտի 27, 1986(1986-03-27)[1], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[2][3]), ֆրանսիացի ֆոտոմոդել, դերասանուհի։ Համաշխարհային ճանաչում է ստացել «Տեր և տիկին Ադելմաններ» կինոնկարի թողարկումից հետո։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դորիա Տիլիեն սովորել է ֆրանսիական ամենահին և ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում` Կոնդորսե լիցեյում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես մատուցող։ 2008-2010 թվականներին սովորել է «Laboratoire De L'acteur-Hélène Zidi» թատերական ուսումնարանում[3]։ Երիտասարդ հասակում Տիլիեն որոշ ժամանակ զբաղվել է պրոֆեսիոնալ մոդելինգով, ինչպես նաև նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում և գովազդային հոլովակներում, այդ թվում` «Mademoiselle Ricci» օծանելիքի գովազդում[4]։ 2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2014 թվականի հունիսը Canal+ հեռուստաալիքի «Le Grand Journal» հաղորդման մեջ վարել է եղանակի տեսության հատվածը[5]` փոխարինելով հեռացած Սոլվեյգ Ռեդիգեր-Լիզլովին։

Տիլիեն նկարահանվել է «Մաքսային հատուկ ծառայություն» սերիալում (ֆր.՝ Action spéciale douanes), որը ցուցադրվել է France 2 հեռուստաալիքով[6]։ Նաև Ամանդա Լիրի հետ նկարահանվել է ռեժիսոր Ռիչարդ Թոմսոնի «Արյունոտ վարդեր» (անգլ.՝ Bloody Flowers) թրիլլերում։

2017 թվականին Դորիա Տիլիեն «Տեր և տիկին Ադելմաններ» տրագիկոմեդիայում խաղացել է գլխավոր կնոջ դերը։ Ֆիլմն ամուսնու` Նիկոլաս Բեդոսի ռեժիսորական առաջնելույթն է, որտեղ խաղացել է նաև նա։

2019 թվականին նկարահանվել է ամուսնու «Հրաշալի դարաշրջան» դրամատիկական կատակերգությունում։ Ֆիլմի գլխավոր հերոսը գնում է դեպի անցյալ՝ կրկին վերապրելու այն օրը, երբ հանդիպել էր իր ողջ կյանքի սիրուն։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև խաղից հետո, որն ավարտվել է ֆրանսիացիների 0:2 հաշվով պարտությամբ, Դորիան հայտարարել է, որ պատրաստ է մերկ անցկացնել եղանակի կանխատեսումների թողարկումներից մեկը, եթե արդյունքում Ֆրանսիան դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ[7]։ Պատասխան խաղի ժամանակ Դորիան իր թվիթերյան էջում ֆրանսիացիների` հաշիվը հավասարեցնելուց հետո անպարկեշտ ձևով գրառում է կատարել խաղադրույքի մասին[8]։ Իր խոստումը Դորիան պահել է՝ թողարկումներից մեկի ժամանակ Պուալ գյուղի դաշտերում հայտնվելով երկարաճիտ կոշիկներով։ Վարողը նկարահանվել է փոքր պլանով, այնպես, որ դերասանուհու մարմնի բարեմասնությունները չեն երևում և հանդիսատեսը մոդելին չի տեսնում, բայց, վերջին հաշվով, խոստումը կատարվել է[9]։
  • Դերասանուհու հասակը 180 սմ է[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիա Տիլիե» հոդվածին։