Դոնի 16-րդ կազակական գունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնի 16-րդ կազակական գունդ
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզորագունդ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մտնում է2-րդ ընդհանուր կազակական դիվիզիա
ՏեղաբաշխումՊոլտավա
Ստեղծվեցմայիսի 26, 1835
ՃակատամարտերԿովկասյան պատերազմ, Ռուս-թուրքական պատերազմ և Առաջին համաշխարհային պատերազմ

Դոնի 16-րդ կազակական գունդ (ռուս.՝ Донской 16-й казачий полк), Դոնի 16-րդ կազակական, գեներալ Գրեկովի 8-րդ գունդ, ռուսական կայսերական բանակի թեթև հեծելազորային գունդ։

16-րդ զորագնդային ստորաբաժանման առաջնահերթ գունդ, որի կազմում ընդգրկված են` 16-րդ գեներալ Գրեկովի 8-րդ, 33-րդ և 50-րդ Դոնի կազակական գնդերը։ Ստորաբաժանումը կոմպլեկտավորված էր Զապլավսկայա, Բեսսերգենևսկայա, Մելիխովսկայա, Ստարոչերկասկայա, Մանիչսկի, Բագաևսկայա, Եգորլիկսկայա, Ելիզավետինսկայա, Նովոազովսկ, Չերկասսկի, Ռոստովի ստանիցաների և Տագանրոգի շրջանի կազակներից։ Հավաքակայանը տեղակայված է Նովոչերկասկում, Դոնի Ռոստովի 50-րդ գնդում[1]։

Գնդի նախնական ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի 16-րդ կազակական գունդը հանդիսանում է Դոնի կազակական Սերգեևի 31-րդ գնդի ուղղակի ժառանգորդը, որը ձևավորվել է 19-րդ դարում 1820-ական թվականների կեսերին և մասնակցել է 1826-1828 թվականներին պարսիկների և 1828 -1829 թվականներին թուրքերի դեմ ուղղված Կովկասյան արշավանքներին։ Սկզբում Դոնի կազակական գունդը 16-րդ համարի տակ ձևավորվել է 1835 թվականի մայիսի 26-ին Դոնի կազակական զորքերի մասին նոր դրույթների հիման վրա։ Այս գունդը պարբերաբար զորակոչվում էր և ազատ արձակվում արտոնյալ պայմաններով, ինչպես նաև փոխվում էր նրա հերթական համարը (կախված զորակոչման պահին ազատ համարի առկայությունից)։ Բացի համարից և անվանումից, գնդի անվանման մեջ նշվում էր նրա գործող հրամանատարի անունը։ Գունդը երկար ժամանակ գտնվում էր Կովկասում և մասնակցում էր լեռնականների դեմ ուղղված արշավանքներին։

Գնդի վերջնական ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականի հունիսի 27-ին Դոնից արտաքին ծառայության է կանչվում Դոնի կազակական հերթական գունդը 15-րդ համարով։ 1877-1878 թվականներին գունդը գտնվել է գեներալ Շամշևի Դոնի 1-ին կազակական դիվիզիոնի կազմում և մասնակցել Բուլղարիայում թուրքերի դեմ ուղղված ռազմական գործողություններին։ 1882 թվականի օգոստոսի 13-ին գունդը ընդգրկվել է երկրորդ հերթի, իսկ 1888 թվականից նորից փոխադրվել առաջին հերթի գնդերի կազմ և արտոնյալ պայմաններով այլևս չի զորացրվել։ 1894 թվականի մայիսի 24-ից գունդն անվանակոչվեց 16-րդ Դոնի կազակական։ 1904 թվականի օգոստոսի 26-ից գնդի մշտական ղեկավար կոչվեց գեներալ Գրեկով 8-րդը, և նրա անունը միացվեց գնդի անվանը։

Գունդը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։

Համազգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսադիրների ծածկագիրը` կարմիր «16» 1915 թվականի հոկտեմբերի 18-ից ծածկագիրը փոխվեց «16.Д.»: Ընդհանուր կազակական արտահագուստի հետ միասին գունդը կրում էր մունդիրներ, չեկմեններ, վերարկուների փականներ և ուսադիրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]