Դոնաու Աուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դոնաու Աուեն ազգային պարկ
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Դոնաու Աուեն
Տեղագրություն Ավստրիա Ավստրիա
Կոորդինատներ 48°11′32″ հս․ լ. 16°43′56″ ավ. ե. / 48.19222° հս․. լ. 16.73222° ավ. ե. / 48.19222; 16.73222
Տարածք 93 կմ²
Հիմնադրված է 1996 թվականի հոկտեմբերի 27

Դոնաու Աուեն (գերմ.՝ Donau-Auen), ազգային պարկ Ավստրիայում, գտնվում է Ստորին Ավստրիայի տարածքում։ Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 93 կմ²։ Հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 27-ին։

Ազգային պարկը ձգվում է Դանուբ գետի երկայնքով։ Պարկի երկարությունը կազմում է 38 կմ։ Պարկից դեպի հյուսիս տարածվում է Մարշֆիլդ հարթավայրը։ Ազգային պարկի տարածքի մեծ մասը մարգագետիններ են և Դանուբ գետի երկայնքով ձգվող ջրատարածքներ։ Այստեղ կան բազմաթիվ լճեր և փոքր գետեր։ Դոնաու Աուենը համարվում է Կենտրոնական Եվրոպայի այն միակ պարկերից մեկը, որտեղ պահպանվում է մարդու կողմից ձեռք չտված բիոսֆերան։

Ազգային պարկում ապրում են բազմաթիվ կենդանիներ, այդ թվում հազվագյուտ և անհետացող տեսակներ։ Կա 100 տեսակ թռչուն, 8 տեսակ սողուն, 13 տեսակ երկկենցաղ և 60 տեսակ ձուկ։ Ֆլորան նույնպես բազմազան է։ Այստեղ աճում են ավելի քան 800 տեսակ բույս, այդ թվում այնպիսի բույսեր, ինչպիսին են արծաթագույն ուռենին և օրխիդեայի հազվագյուտ տիպերը։

Պարկի տարածքով անցնում է դանուբյան հեծանվային ճանապարհ, որը սկսում է գերմանական Պասաու քաղաքից և շարունակվում մինչև Հունգարիա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]