Դոնաու-Աուեն
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Դոնաու-Աուեն ազգային պարկ | |
|---|---|
| գերմ.՝ Nationalpark Donau-Auen | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
Դոնաու Աուեն | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | 48°11′00″N 16°43′00″E / 48.1833°N 16.7167°E |
| Տարածք | 93 կմ² |
| Հիմնադրված է | 1996 թվականի հոկտեմբերի 27 |
| Կայք | donauauen.at(գերմ.) |
![]() | |
Դոնաու-Աուեն (գերմ.՝ Donau-Auen), ազգային պարկ Ավստրիայում, գտնվում է Ստորին Ավստրիայի տարածքում։ Պարկի ընդհանուր մակերեսը կազմում է 93 կմ²։ Հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 27-ին։
Ազգային պարկը ձգվում է Դանուբ գետի երկայնքով։ Պարկի երկարությունը կազմում է 38 կմ։ Պարկից դեպի հյուսիս տարածվում է Մարշֆիլդ հարթավայրը։ Ազգային պարկի տարածքի մեծ մասը մարգագետիններ են և Դանուբ գետի երկայնքով ձգվող ջրատարածքներ։ Այստեղ կան բազմաթիվ լճեր և փոքր գետեր։ Դոնաու Աուենը համարվում է Կենտրոնական Եվրոպայի այն միակ պարկերից մեկը, որտեղ պահպանվում է մարդու կողմից ձեռք չտված բիոսֆերան։
Ազգային պարկում ապրում են բազմաթիվ կենդանիներ, այդ թվում հազվագյուտ և անհետացող տեսակներ։ Կա 100 տեսակ թռչուն, 8 տեսակ սողուն, 13 տեսակ երկկենցաղ և 60 տեսակ ձուկ։ Ֆլորան նույնպես բազմազան է։ Այստեղ աճում են ավելի քան 800 տեսակ բույս, այդ թվում այնպիսի բույսեր, ինչպիսին են արծաթագույն ուռենին և օրխիդեայի հազվագյուտ տիպերը։
Պարկի տարածքով անցնում է դանուբյան հեծանվային ճանապարհ, որը սկսում է գերմանական Պասաու քաղաքից և շարունակվում մինչև Հունգարիա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնաու-Աուեն» հոդվածին։ |
