Դոմոկոս
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բնակավայր | ||
---|---|---|
Դոմոկոս | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Domokos Municipality? և Commune of Domokos? | |
Բնակչություն | ▲1814 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 2232 | |
Փոստային դասիչ | 350 10 | |
Պաշտոնական կայք | domokos.gr | |
| ||
Դոմոկոս (հուն․՝ Δομοκός), փոքր քաղաք Հունաստանում։ Կենտրոնական Հունաստան պերիֆերիայի նույնանուն համայնքի վարչական կենտրոնը։ Գտնվում է ծովի մակարդակից 560 մետր բարձրության վրա, Լամիա քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք։ Մակերեսը 26,403 կմ² է։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչության թիվը 1531 մարդ է։
Քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվում է երկաթուղային կայանը։
Դոմոկոսին մոտ գտնվում է առանձնապես խիստ ռեժիմի բանտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոմոկոսը գտնվում է Ֆավմակի հին քաղաքի տեղում (Տավմակի՝ հին հունարեն՝ Θαυμακοί)։ Ըստ Ստրաբոնի՝ այն ենթակա է եղել Աքիլլեսին[1]։ Հին քաղաքը անունը ստացել է ճամփորդի առջև բացվող հրաշալի տեսարանից[2]։ Քաղաքը գտնվում էր դժվարհասանելի վայրում, փռված էր հովիտների վրա[3] և հսկում էր նրանով անցնող ճանապարհները, որոնք միացնում էին Թեսալիան և Հարավային Հունաստանը։ Ակրոպոլիսը գտնվում էր ծովի մակարդակից 616 մ բարձրության վրա և պաշտպանված էր ամուր պատով։ Ակրոպոլիսն ու քաղաքը շրջապատված էին երկրորդ պատով։ Ամրությունը թվագրվում էր մ․թ․ա 4-3-րդ դարերով։ Մ․թ․ա․ 230 թվականին քաղաքը դարձել է Էտոլիական միության անդամ և սկսել է անկում ապրել։ Մ․թ․ա․ մոտ 199 թվականին Ֆիլիպ V Մակեդոնացին չի կարողացել նվաճել քաղաքը[3]։ Մ․թ․ա․ 191 թվականին Հռոմեա-սելևկյան պատերազմի ընթացքում քաղաքը նվաճել են հռոմեացիները, որոնց գլխովորում էր Մանիուս Ացիլիուսը[4]։ Մ․թ․ա․ 189 թվականին քաղաքը հռչակվել է ազատ։
Քրիստոնեության տարիներին Ֆիվմակին եղել է եկեղեցական կաֆեդրա։ Միջին դարերում ակրոպոլիսի ավերակների վրա կառուցել են ֆրանկական ամրոց, որի փլատակները պահպանվել են մինչ օրս։ Կիկլոպյան ամրոցը պահպանվել է արևմտյան մասում[5]։
Եղել է Եվրոսինե կայսրուհուն՝ Ալեքսեյ III-ի կնոջը, պատկանող քաղաքներից մեկը։ Խաչակրաց չորրորդ արշավանքի արդյունքում 1204 թվականին Կոստանդնուպոլսի գրավումից հետո քաղաքը հայտնվել է Բոնիֆացիա Մոնֆերատցու իշխանության ներքո։ 1393 թվականի վերջին Ֆարսալայի հետ օկուպացվել է թուրք սուլթան Բայազիդ I-ի զորքերի կողմից[5]։
1881 թվականի Կոստանդնուպոլսի կոնվենցիայով օգոստոսի 6-ին քաղաքը հանձնվել է Հունաստանին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաարի | բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 1951[6] |
2001 | 1595[6] |
2011 | 1531[7] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Страбон. География. IX; с. 434
- ↑ Тит Ливий. История Рима от основания города. XXXII, 4
- ↑ 3,0 3,1 Тит Ливий. История Рима от основания города. XXXII, 4
- ↑ Тит Ливий. История Рима от основания города. XXXVI, 4
- ↑ 5,0 5,1 «Σύντομο Ιστορικό Δομοκού» (հունարեն). Δήμος Δομοκού. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմոկոս» հոդվածին։ |
|