Դոմինիկո Մերլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմինիկո Մերլինի
Ծնվել էփետրվարի 22, 1730(1730-02-22)[1][2][3]
ԾննդավայրCastello, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա
Մահացել էփետրվարի 20, 1797(1797-02-20)[4][1][2] (66 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Պրուսիայի թագավորություն
Ուշագրավ աշխատանքներŁazienki Palace?
 Dominik Merlini Վիքիպահեստում

Դոմինիկո Մերլինի (պորտ.՝ Dominik Merlini, փետրվարի 22, 1730(1730-02-22)[1][2][3], Castello, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա - փետրվարի 20, 1797(1797-02-20)[4][1][2], Վարշավա, Պրուսիայի թագավորություն), իտալա-շվեյցարական ծագմամբ լեհ ճարտարապետ, ուշ կլասիցիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմինիկո Մերլինին ծնվել է 1730 թվականին Լուգանոյում։ 1750 թվականից մինչև մահն ապրել է Լեհաստանում։ 1768 թվականին դարձել է ազնվական, ավելի ուշ` 1773 թվականին՝ թագավորական ճարտարապետ։ Առավել հայտնի է Վարշավայում ստեղծած թագավորական բաղնիքների զբոսայգու (Լազենկի զբոսայգի) համար։

Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում կառուցել է մի շարք հասարակական և մասնավոր շինություններ՝ հաճախ համագործակցելով Յան Քրիստիան Կամսետզերի և Յոհան Քրիստիան Շուի հետ։ Ստեղծագործել է Ստանիսլավա Օգոստոս Պոնատովսկու դարաշրջանին տիպիկ լեհական կլասիցիզմին ոճով։ Մերլինիի վրա մասամբ ազդեցություն է ունեցել Պալադիոն[5] և նրա աշխատանքում կան ուշ բարոկկո ոճի որոշ տարրեր, ինչպես օրինակ ոսկու առատ օգտագործումը։

Հիմնական ստեղծագործություններ.[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լազենկի պալատ
  • Լազենկիի որսորդական պալատ (Ստանիսլավ II Ավգուստ թագավորի համար, 1775-1779)
  • Սուրբ Կառլո Բորոմեոյի տաճար Պովոնզկիում
  • Լյուբլինայի քաղաքային դարպասներ
  • Ույազդովյան ամրոցի վերակառուցում (1768-1771)
  • Վարշավայի թագավորական պալատի գրադարանի վերակառուցում (1776-1786)
  • Պալատ Օպոլե-Լյուբելսում
  • Յաբլոնովյան ամրոց Վարշավայում
  • Պալատ Յաբլոննա քաղաքում
  • Կրոլիկարնիա պալատ (1782-1786), Վարշավա
  • Կրասինսկի պալատի վերակառուցում, Վարշավա (1783)
  • Կոմս Գ. Բրյուլյայի պալատի վերակառուցում
  • Հունական կաթոլիկ եկեղեցի Վարշավայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկո Մերլինի» հոդվածին։