Դոկտոր Դապերտուտոյի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Դոկտոր Դապերտուտոյի թատրոն
Vsevolod Meyerhold Museum in Penza.jpg
Հիմնադրման ամսաթիվ2003

Դոկտոր Դապերտուտոյի թատրոն, պետական դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոն, մտնում է «Մեյերխոլդի տուն» թատերական արվեստի կենտրոնի մեջ, գտնում է Պենզա քաղաքում։ Այն շենքում, որտեղ հիմա թատրոնն է, 1881-1895 թվականներին ապրել է Վսևոլոդ Մեյերխոլդը։ Թատրոնի յուրահատկությունն այն է, որ թատերախմբի կազմում են պրոֆեսիոնալ դերասաններ, ովքեր ներկայացումների ժամանակ օգտագործում են վոկալ համարների «կենդանի» կատարումները, պլաստիկ ու խորեգրաֆիկ վարպետություն, ինչպես նաև` մանեկեն տիկնիկներ։ Ըստ Վ. Մեյերխոլդի, «թատրոնը ֆանտաստիկ տեսարան է, դեկորներ, դիմակներ` բառի բուն և փոխաբերական իմաստներով, գրոտեսկ, բեմական մետաֆորներ և մարմնի ուղղագծված պլաստիկա»[1]։ «Դապերտուտո»-ն Մեյերխոլդի կեղծանուններից մեկն է, որը նաև վերցրել է Էռնստ Հոֆմանի «Ամանորի գիշերվա արկածները» պատմվածքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ն. Ա. Կուգելը ՌԴ նախագահի դրամաշնորհ է ստանում` «Դոկտոր Դապերտուտոյի թատրոն» կամերային դրամատիկական թատրոնի հիմնման համար, որի հիմքում ընկած էր դերասանների աշխատանքը տիկնիկների հետ` Կոմեդիա դել'արտե ժանրում, կենդանի երաժշտության, երգեցողության, պարերի համադրությամբ։ Նախագիծը պատկերվում էր որպես դիմակների թատրոն` հիմք ունենալով իտալական ազգային թատրոնի ավանդույթները, ինչը Վ. Մեյերխոլդի չիրագործված գաղափարներից մեկն էր։ 2003 թվականին Պենզայի մարզի ղեկավարության որոշմամբ Վ. Մեյերխոլդի անվան բեմական արվեստի թանգարանը դառնում է «Մեյերխոլդի տուն» թատերական արվեստի կենտրոն, որտեղ էլ հիմնվում է «Դոկտոր Դապերտուտոյի թատրոն» պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոն-լաբորատորիան։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր է նշանակվում ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ Նատալյա Արկադիի Կուգելը։ Առաջին թատերաշրջանը բացվում է 2003 թվականի ապրիլի 19-ին, Ա. Գունիցկոյի «Մասնավոր դեպքերի պրակտիկան» պիեսի բեմադրությամբ։ Թատրոնի ներկայացումները բեմադրվում էին տան նախկին հյուրասենյակում, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն է անցկացրել Է. Մեյերխոլդը։ Փոքր դահլիճը տեղավորում է 70 հանդիսատես, բեմ, երկու պատշգամբ։ Ներկայացումներում պարզ երևում է թատերական բարեփոխիչ և ուսուցիչ Վ. Մեյերխոլդի մտքերն իրականություն դարձնելու փորձը[2]։ Գոյության ընթացքում թատրոնն արժանացել է 6 փառատոնների մրցանակների։ Մասնակցել է 3-րդ համառուսական թատերական «ՊոՄոստ։ Ռուսաստանի շրջանային թատրոնները» փառատոնին (ք. Նովոկույբիշևսկ, 2005), միջազգային «Բումբորամբիա-6» (2006), «Ինտերթատրոն-2008» (ք. Օդեսա), «Թատրոն։ Երաժշտություն։ Մեյերխոլդ» (ք. Պենզա, 2010) միջազգային փառատոններին[3], 17-րդ միջազգային գրական-թատերական «Մայիսյան ընթերցումներ» (2006) փառատոնին։ Թատրոնը ելույթներ է ունենում Ռուսաստանի և հարևան երկրների քաղաքներում[4]։

Աշխտակազմ և բեմադրող մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր` ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Նատալիա Կուգել,
  • Բեմադրական մասի պատասխանատու` ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Վադիմ Ֆենչենկո,
  • Բեմական նկարիչ` Վալենտինա Վոլկովա,
  • Գլխավոր ադմինիստրատոր` Ժաննա Տումանովա։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախմբի անդամները միայն տղամարդիկ են, պրոֆեսիոնալ դրամատիկական դերասաններ, դերասան-տիկնիկագործներ ու երաժիշտներ։ Սա պայմանավորված է Վ. Մեյերխոլդի բեմական ստեղծագործական ժառանգությամբ, ժանրի պայմաններով ու ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ։ Դերասանները մարմնավորում են նաև կանացի կերպարներ, երգում են և պարում։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անդրեյ Բարանով
  • Իլյա Բիրյուկով
  • Ալեքսեյ Վոդոպյանով
  • Դմիտրի Կինգե (նախկին)
  • Իվան Կոնովալով
  • Ալեքսանդր Կուդասով (նախկին)
  • Վալերի Մալիշև
  • Լև Օրեշկին (նախկին)
  • Վասիլի Ռևյակին
  • Մարատ Խադիուլին
  • Վլադիսլավ Շաբանով

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փոթորիկ», Վիլյամ Շեքսպիր
  • «Այրիներ», ըստ Սլավորիմ Մրոժեկի պիեսի
  • «Կանաչ թռչնակ», Կարլո Գոցի
  • «Ձմեռային հեքիաթ», Վիլյամ Շեքսպիր
  • «Ռաջաստանի լեգենդը», հնդկական հեքիաթի բեմադրություն
  • «Չիչիկովի արկածները», Միխայիլ Բուլգակով
  • «Մասնավոր դեպքերի պրակտիկա» Ա. Գունիցկի
  • «Երեք նարինջ», նեապոլիտանական «Երեք կիտրոն» հեքիաթի բեմադրություն
  • «Տուրանդոտ, չինական արքայադուստր» ըստ Էռնստ Հոֆմանի պատմվածքի
  • «Ի՞նչ է ամպը» ըստ Պիեռ Պաոլո Պազոլինիի
  • «Հրաշալի մատանին» ըստ գերմանական և մերձբալթյան հեքիաթների մոտիվների
  • «Capriccioso» ըստ Էռնստ Հոֆմանի
  • «Ռուսական պիես», ըստ Սալտիկով-Շեդրինի ստեղծագործությունների

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը գտնվում է 1881 թվականին կառուցված շենքում։

Հանդիսասրահի պարապատրերը.

  • հանդիսատեսի աթոռներ - 60

Բեմի պարամետրերը.

  • Բեմի լայնություն - 9 մ,
  • բեմի խորություն (կարմիր գծից մինչև ետնապատը) - 5 մ,
  • բեմի բարձրություն - 3,5 մ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]