Դոգեր Սեդվեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոգեր Սեդվեթ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1977(1977-04-20)
ԾննդավայրԲոգլան, Բինգյոլի մարզ, Թուրքիա
Մահացել էմայիսի 2, 2011(2011-05-02) (34 տարեկան) կամ մայիսի 3, 2011(2011-05-03) (34 տարեկան)
Մահվան վայրՎեդենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան
Քաղաքացիություն Թուրքիա

Դոգեր Սեդվեթ (կեղծանուններ՝ Աբդուլահ Քուրդ[1], Քուրդ, Սալադդին, ապրիլի 20, 1977(1977-04-20), Բոգլան, Բինգյոլի մարզ, Թուրքիա - մայիսի 2, 2011(2011-05-02) կամ մայիսի 3, 2011(2011-05-03), Վեդենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), քուրդ իսլամիստ, Հյուսիսային Կովկասի ահաբեկչական շարժման մասնակիցներից մեկը, ավազակախմբի առաջնորդ, եղել է «Ալ-Քաիդայի» հայտնի էմիսար Մուհաննադի տեղակալը, նրա իրավահաջորդը[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլահ Քուրդի մասին շատ բան հայտնի չէ։ Ազգությամբ քուրդ է։ Արմատներով թուրք է, հասակը 170-173 սմ, խոսել է քրդերեն, արաբերեն, անգլերեն, իմացել է նաև ադրբեջաներեն և ռուսերեն։ Հայրենիքում աշխատել է որպես պատմության ուսուցիչ։ Եղել է Աբու Հավսայի խմբի անդամ։ 1990-ականների վերջին մեկնել է Չեչնիա[3] (ըստ ԱԴԾ-ի 1991 թվականին)։ Այնտեղ եղել է արաբ հրամանատարների խմբավորումներում։ Անմիջական մասնակցություն է ունեցել խաղաղ բնակչության և օրինապահ մարմինների դեմ խոշոր ահաբեկչությունների ու սպանությունների։ 2006 թվականին Աբու Հաֆսի ոչնչացումից հետո դարձլ է Մուհաննադի տեղակալը։ 2011 թվականի ապրիլի 1-ին Մուհաննադի մահից հետո դարձավ Հյուսիսային Կովկասում միջազգային ահաբեկչական կառույցների հետ համագործակցող միակ անձը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]