Դոբշինայի սառցե քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Dobsinska ladova cave.jpg
Երկիր Սլովակիա
Տիպ բնական
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2000  (24 նստաշրջան)
Համար 725-023
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Դոբշինայի սառցե քարանձավ[1] (սլովակ.՝ Dobšinská ľadová jaskyňa), սառցե քարանձավ Սլովակիայում, հանքարդյունաբերական Դոբշինա քաղաքի մոտ՝ Սլովակյան դրախտի տարածքում։ 2000 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես Ագտելեկ և Սլովակ կարստերի քարանձավների մաս։

Սառցե քարանձավի հայտնի այցելուներից են եղել արքայազն Ավգուստ ֆոն Սակսեն Գոթան և նրա կինը (1872), Ֆերդինանդ դե Լեսեպսը (Սուեզի ջրանցքի ստեղծման նախաձեռնող), ֆրանսիացի գրողների խումբ (1884), Բուլղարիայի ցար Ֆերդինանդ I-ը (1890), բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը (1900)։ Պրուսիայի արքայազն Ֆրիդրիխ Կարլը և նրա կինը՝ արքայադուստր Մարիա Աննա Անհալթ Դեսաուացին ապաստանել են քարայրում 1870 թվականի հունիսին, երբ փոթորկի ժամանակ առանձնացել էին իրենց խմբից։ Քարանձավ մտնելով՝ նրանք զարմանքով այդտեղ տեսան սլովակ ձեռնարկատեր Սամուել Վալկոյին, ով նախկինում ևս ապաստանել էր քարանձավում։ Լինելով եռանդուն ծովագնաց՝ Սամուել Վալկոն լաստանավ է կառուցել և օգնել արքայազնին ու նրա կողակցին անվտանգ տեղ հասնել։ Հետագայում իր արարքի համար արժանացել է Հալուշկի մեդալի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոբշինայի սառցե քարանձավի մուտքը

Քարանձավը հայտնաբերվել է 1870 թվականի հունիսի 15-ին թագավորական լեռնահանքային ինժեներ Էուգեն Ռուֆինիի կողմից, որին ուղեկցում էին Լանգ և Անդրեյ Մեգաները, թեև քարանձավի մուտքը հովիվներին և որսորդներին հայտնի էր անհիշելի ժամանակներից որպես Studená diera (սառը անցք)։ Քարանձավը հանրության համար բացվել է հայտնաբերումից մեկ տարի հետո։ 1887 թվականին այն Եվրոպայի առաջին էլեկտրականությամբ լուսավորվող քարանձավն է եղել։

Քարանձավի 8874 կմ2-ից 7171 կմ2 հայտարարվել է, որ պատված է սառույցով։ Սառույցի ընդհանուր ծավալը գնահատվել է 125000 խորանարդ մետր[2]։ Քարանձավը դասվում է աշխարհի կարևորագույն սառցե քարանձավների շարքում։ Սառույցի հաստությունը հասնում է 26,5 մետրի։

Քարանձավի հատակը իջնում է մուտքի մոտից և նայում է դեպի հյուսիս, ինչի արդյունքում քարանձավը ձմռանն արագ սառչում է, քանի որ սառը օդն իջնում է ներքև, մյուս կողմից ինտերիերը բավականին պաշտպանված է ամառային ջերմ մթնոլորտից։ Այսպիսով, տարեկան ջերմաստիճանը միջինը մնում է 0 °C։ Քարանձավը սառույցով է պատվել, քանի որ այս ցիկլը կրկնվել է դարեր շարունակ։ Քարանձավի տարիքը մոտավորապես կազմում է 250000։

Քարանձավը գտնվում է Հնիլեց գետից 130 մ բարձրության վրա, մուտքը գտնվում է 971 մետր բարձրության վրա։ Քարանձավի ընդհանուր երկարությունը կազմում է 1483 մետր[3] (ըստ որոշ աղբյուրների՝ 1232 մետր[4]), որից 475 մետր և հավելյալ 43 մետր անհատական տարածք բաց են հանրության համար մայիսից մինչև սեպտեմբեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. БРЭ/Западные Карпаты
  2. Brockhaus' Konversations-Lexikon. 14th ed., Leipzig, Berlin and Vienna 1894; Vol. 5, p. 377-378.
  3. «Dobšinská ľadová jaskyňa»։ Správa slovenských jaskýň (Slovak Caves Administration)։ n.d.։ Վերցված է June 1, 2007 
  4. «Dobšinská ľadová jaskyňa cave»։ Slovak Tourist Board։ n.d.։ Արխիվացված օրիգինալից-ից October 6, 2007-ին։ Վերցված է June 1, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]