Դնեպրն առավոտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դնեպրն առավոտյան (նկար)ից)
Դնեպրն առավոտյան
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1881
բարձրություն107,5 սանտիմետր
լայնություն170,5 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Դնեպրն առավոտյան» (ռուս.՝ Днепр утром), ռուս նկարիչ, ծագումով հույն Արխիպ Կուինջիի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1881 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 105 × 167 սմ[1], իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն 107,5 × 170,5 սմ [2]: Այսօր «Դնեպրն առավոտյան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (գույքագրում 884), (Մոսկվա, Ռուսաստան

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դնեպրն առավոտյան» ստեղծագործությունը Արխիպ Կուինջիի վերջին նկարն է, որը ներկայացվել է հանրության դատին, քանի որ հետագայում նկարիչը վերջնական հրաժարվեց մասնակցել ցուցահանդեսներին։ Այս նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1882 թվականին ևս երկու նկարների հետ. դրանք էին՝ «Լուսնկա գիշեր Դնեպրում» և «Կեչիների անտառ»[3]։

Արխիպ Կուինջին «Դնեպրն առավոտյան» կտավը վրձնել է համեստ գույներով՝ առանց վառ գունային էֆեկտների։ Դնեպրի մակերևույթը նկարված է սպիտակակաթնագույն երանգներով։ Ստեղծագործության առաջին պլանում կանաչ տափաստանային բուսականություն է բլրի վրա, որի կենտրոնական հատվածում կռատուկ է նկարված։ Այս ամենը միասին ստեղծում են զարմանալի լայնարձակություն և անհունություն[3]։ Այս նկարում երևում են որոշակի իմպրեսիոնիստական գծեր, հատկապես օդային տարածքի պատկերման մեջ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 331—332. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Куинджи Архип Иванович — Днепр утром». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 11.01.2017-ին.
  3. 3,0 3,1 М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика. Сам — один (часть 6)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.
  4. Виталий Манин. «О творчестве Архипа Ивановича Куинджи (часть 9)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]