Դմիտրի Խրուստալյով
![]() ռուս.՝ Дмитрий Юрьевич Хрусталёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 20, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի աերոտիեզերական սարքաշինության պետական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հաղորդավար, կատակերգու, մենեջեր և ՈՒՀԱ-ի խաղացող |
Պարգևներ և մրցանակներ | |
Դմիտրի Խրուստալյով (ռուս.՝ Дми́трий Ю́рьевич Хрусталёв, փետրվարի 20, 1979, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս դերասան և հաղորդավար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրի Խրուստալյովը ծնվել է 1979 թվականի փետրվարի 20-ին Սանկտ Պետերբուրգում։ Մանկությունից զբաղվել է պարահանդեսային պարերով[2]։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պուշկին քաղաքի Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարանը[3]։ Համալսարանում տարվել է ՈւՀԱ խաղով[3][4]։ Տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի աերոտիեզերական սարքաշինության բաժինը[5] և այն ավարտել է «գիտության և կրթության մենեջեր» մասնագիտությամբ։
1998 թվականից հանդես է եկել ՈւՀԱ-ի «Սանկտ Պետերբուրգի հավաքական»ի հետ և եղել է դրա ղեկավարը։ Թիմի կազմում 1998 թվականին դարձել է Մոսկվայի գավաթակիր, 1999 թվականին՝ Բարձրագույն Լիգայի եզրափակիչ փուլի մասնակից, 2000 թվականին՝ Ձայնեղ Կիվին փառատոնի «Փոքր Կիվին»-ի կրող և 2002 թվականին՝ Բարձրագույն լիգայի փոխչեմպիոն։ 2003 թվականին «ԽՍՀՄ հավաքական»-ի թիմի կազմում նվաճել է ՈւՀԱ-ի ամառային գավաթը։ Ճանաչում է ստացել Վլադիմիր Պուտինի մասին իր ծաղրանմանակման շնորհիվ[6]։
ՈւՀԱ-ից հետո մի քանի տարի անհետացել է հեռուստաէկրաններից[7]։ 2007 թվականից Վիկտոր Վասիլևի հետ դուետով դարձել է Comedy Club ծրագրի մասնակից։ 2008 թվականից նկարահանվել է Comedy Woman ծրագրու։ 2013 թվականին Իվան Ուրգանտի հետ վարել է Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» ծրագիրը, 2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 12-ը Վիկտոր Վասիլևի հետ վարել է «Վիտիայի և Միտիայի մշակութային արկածները» բաժինը նույն հաղորդումում[8][9]։ 2014 թվականի ապրիլին դարձել է ՍՏՍ ալիքի «Լենինգրադյան Stand-up ակումբ» շոուի հաղորդավարը[10]։ 2014 թվականի հոկտեմբերից մինչև 2015 թվականի հունվարը Վիկտոր Վասիլևի հետ միասին վարել է «Էստրադայի թատրոն» ծաղրերգական շոուն, հետո մտել է Առաջին ալիքով հեռարձակվող «Պարիր» շոուի ժյուրիի կազմի մեջ։ 2017 թվականի հոկտեմբերի 8-ից վարել է նույն ալիքի «Մայրս ավելի լավ է պատրաստում» ծրագիրը[11]։
2018 թվականից «Գալչոնոկ» ոչ պետական բարեգործական հիմնադրամի խորհդի անդամ է, որն օգնություն է ցուցաբերում կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներով երեխաներին[12]։
2018 թվականի հոկտեմբերին առաջնաելույթ է ունեցել թատերաբեմում։ «Ռուսական երգ» թատրոնում «Երկու նապաստակների հետևից» երաժշտական կատակերգությունում խաղացել է Գոլոխվաստովի դերը[13]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2001-2011 թվականներին փաստացի ամուսնացած է եղել մասնագիտությամբ իրավաբան Վիկտորիա Դեյչուկի հետ[14]։
2012 թվականին Դմիտրի Խրուստալյովը սիրավեպ է ունեցել Comedy Woman հաղորդման գործընկեր Եկատերինա Վառնավայի հետ։ 2013 թվականի վերջին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է[15][16]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2006-2007 | Ալիսայի երազանքները | ՈւՀԱ անդամ |
2009 | Ամենալավ ֆիլմը 2 | Դիմատի |
2011 | Հղին | Էդգար |
2011 | Ծառայողական սիրավեպ։ Մեր օրեր | պարագլուխ |
2012 | Կրկնորդիչ | վարսավիրանոցի տնօրեն |
2015 | Ժամանակավորապես անհասանելի | Կոնստանտին Լեոնով, խաբեբա |
2015 | Հաջողության աստղագուշակ | Վիկտոր, հավակնորդ |
2016 | Հիշում եմ-չեմ հիշում | ռեժիսոր |
2016 | Գրազ սիրո վրա | Քրիստինայի սիրեկանը |
2016 | Համադասարանցիներ | կամեո |
2017 | Համադասարանցիներ։ Նոր շրջադարձ | կամեո |
2017 | Քեզնից հետո | կամեո |
2017 | Հրաշագործը | Պուրգին |
2018 | Արգելավայր | Տոլիկ |
Հնչյունավորում և կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2009-2010 | Չվճարված արձակուրդ | Օլեգ Օլեգովիչ Պոպովի մտքերը[17] |
2014 | Հարևան արջեր 3D | |
2014 | Club Թութակ | Միտյա քամելեոն |
2019 | Ջուն կախարդական այգին | Խոզուկ Սթիվ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Ольга Емельянова (2014-03-25)։ «Новая старая подружка Хрусталёва»։ «Экспресс газета»։ Վերցված է 2014-08-30
- ↑ 3,0 3,1 «Дмитрий Хрусталев»։ vokrug.tv։ Վերցված է 2014-08-29
- ↑ «Хрусталёв Дмитрий Юрьевич»։ Коммерсантъ։ 2013-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին։ Վերցված է 2014-08-29
- ↑ «Дмитрий Хрусталев празднует 35-летие»։ журнал «7 дней»։ 2014-02-20։ Վերցված է 2014-08-29
- ↑ Елена Данилевич (2009-04-01)։ «Дмитрий Хрусталев: «Ленина и Путина пародировать легко»»։ Аргументы и факты։ Վերցված է 2014-08-30
- ↑ «Дмитрий Хрусталев: Девчонки умоляли переспать с ними»։ газета «Собеседник»։ 2009-09-16։ Վերցված է 2014-08-30(չաշխատող հղում)
- ↑ Василий Тригубкин (2013-11-21)։ «Дмитрий Хрусталев стал соведущим «Вечернего Урганта»»։ Комсомольская правда։ Վերցված է 2014-08-29
- ↑ Сабурова Ольга (2013-12-10)։ «Что ждет звезду ТНТ Дмитрия Хрусталева в "Вечернем Урганте"»։ газета «Собеседник»։ Վերցված է 2014-08-30
- ↑ «Дмитрий Хрусталев станет ведущим нового шоу на СТС»։ журнал «StarHit»։ 2014-04-01։ Վերցված է 2014-08-30
- ↑ «О проекте. Моя мама готовит лучше. Первый канал»։ 1tv.ru (ru-RU)։ Վերցված է 2017-09-26
- ↑ «Юлия Пересильд представляет новую команду благотворительного фонда «Галчонок»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2020-01-17
- ↑ Дмитрий Хрусталёв нашел богатую невесту
- ↑ Ольга Бехтольт, Ольга Плетенёва (2013-12-09)։ «Дмитрий Хрусталев расстался с участницей Comedy Woman Екатериной Варнавой»։ журнал «StarHit»։ Վերցված է 2014-08-30
- ↑ Ольга Александрова (2013-12-09)։ «Екатерина Варнава и Дмитрий Хрусталев расстались после года отношений»։ Комсомольская правда։ Վերցված է 2014-08-29
- ↑ «Екатерина Варнава рассказала правду об отношениях и разрыве с Дмитрием Хрусталевым»։ газета «Собеседник»։ 2014-01-19։ Վերցված է 2014-08-30
- ↑ Бывшая КВНщица из Владивостока сняла реалити-шоу. С семьей она проехалась по всей России под прицелом камер. Комсомольская правда (12 ноября 2009).
|