Քեզնից հետո (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեզնից հետո
ռուս.՝ После тебя
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2017
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱննա Մատիսոն
ՊրոդյուսերՍերգեյ Բեզռուկով, Ալեքսեյ Կուբլիցկի և Աննա Մատիսոն
Սցենարի հեղինակԱննա Մատիսոն
ԴերակատարներՍերգեյ Բեզռուկով, Անաստասիա Բեզռուկովա, Ալյոնա Բաբենկո, Կարինա Անդոլենկո, Վլադիմիր Մենշով, Մարիա Սմոլնիկովա և Տամարա Ակուլովա

«Քեզնից հետո» (ռուս.՝ После тебя), 2016 թվականին նկարահանված ռուսական դրամա։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Աննա Մատինսոնն է[1]։

Ռուսասական կինովարձույթում ֆիլմը հայտնվել է 2017 թվականի մարտի 16-ին[2][3]։

Կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան կայացել է «Առաջին ալիքով» 2018 թվականի հուլիսի 12-ին[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվական։ 1990-ականներին բալետի հայտնի արտիստ, Մեծ թատրոնի նախկին մենակատար և Միխայիլ Բարիշնիկովի հանճարեղ հետնորդ քառասնամյա Ալեքսեյ Տեմնիկովը (մտացածին հերոս) «գորշ ու անբովանդակ» կյանքն է վարում մերձմոսկովյան Կլին քաղաքում։ Քսան տարի առաջ ճակատագիրը նրա հետ դաժանորեն վարվեց՝ խլելով ամենաթանկ բանը՝ բալետի բեմը։ Այդ ժամանակ ստանալով ողնաշարի լուրջ վնասվածք և անցնելով երկարատև բուժում, նա թողեց հաջողակ պարողի կարիերան և լքեց Մոսկվան։

Հայրենի Կլինում Տեմնիկովը ղեկավարում է սեփական բալետի դպրոց-ստուդիան, որտեղ արհամարհանքով է նայում իր ենթականերին, նվաստացնում է ուսուցիչներին, ծիծաղում աշակերտների ճիգերի վրա։ Իր՝ առանց այն էլ ծանր ու անտանելի բնավորությունը ժամանակի ընթացքում էլ ավելի կատաղի է դառնում։ Բացի այդ, նրա մոտ առաջացել է նաև կակազություն։

Անսպասելիորեն Ալեքսեյն իմանում է, որ տասներկու տարի առաջ իր նախկին ընկերուհին իրենից դուստր է ծնել Կյարա անունով, որը նույնպես երազում է դառնալ պարուհի։ Դստեր հետ ծանոթությունը նրան առանձնակի չի տպավորում, նրա անունը ընդհանրապես իրեն դուր չի գալիս, դրա համար նա որոշում է աղջկան անվանել Կլեր։

Ալեքսեյն անցնում է հերթական բժշկական ստուգումը, որի արդյունքում կտրուկ փոխում է նրա կյանքը։ Բժիշկների ախտորոշումը անվիճելի է։ Մեջքի հին վնասվածքը զարգացել է և շուտով նրա մոտ կսկվի լուծանք։ Հաշմանդամ դառնալու միքը Տերմնիկովի համար հավասարազոր է մահվան։

Նա որոշում է իրականացնել իր կյանքի վաղեմի երազանքը՝ բեմադրել վեհաշուք բալետ։ Ճակատագիրը նրան տալիս է նման շանս և նա դրա մեջ է դնում իր վերջին ուժերը.․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Полнометражный драматический художественный фильм «После тебя» (Россия, 2016 год). Описание, создатели, видеотрейлер, кадры и постеры. Релиз — 16 марта 2017 года. Արխիվացված 2018-11-01 Wayback Machine Официальный сайт российской кинокомпании «Централ партнершип» // centpart.ru
  2. Анонсы. Пресс-показ фильма «После тебя» режиссёра Анны Матисон. «ՌԻԱ Նովոստի» // ria.ru (28 февраля 2017 года)
  3. ВИДЕО. Встреча представителей прессы с создателями фильма «После тебя» по окончании пресс-показа картины. Участники — режиссёр и сценарист картины Анна Матисон и исполнитель главной роли и продюсер фильма Сергей Безруков. Международный мультимедийный пресс-центр МИА «Россия сегодня» // pressmia.ru (14 марта 2017 года)
  4. «Лента Анны Матисон — возможно, вершина карьеры Безрукова». Критики о фильме «После тебя». Официальный сайт «Первого канала» // 1tv.ru (9 июля 2018 года)
  5. На «Первом канале» состоится премьера фильма «После тебя» с Сергеем Безруковым. Дата выхода в эфир — 12 июля 2018 года. Сайт «Вокруг ТВ» // vokrug.tv (11 июля 2018 года)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]