Դիսիմիլացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիսիմիլյացիա (լատ.՝ dissimilis - ոչ նման, չհամնկնող), կենսաբանության մեջ, ասիմիլյացիայի հակադարձ պրոցես, որի ընթացքում օրգանիզմի սեփական (ինչպես և սննդանյութերի հետ ընդունած) օրգանական նյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, քայքայվում են պարզ նյութերի։ Դիսիմիլյացիայի կարևոր պրոցեսներից են շնչառությունը, խմորումը, գլիկոլիզը, որոնք կենտրոնական տեղ են զբաղեցնում նյութափոխանակության մեջ։ Այդ պրոցեսների հետևանքով անջատվում է էներգիա, որը մասամբ փոխարկվում է ադենոզինֆոսֆորաթթուների Էներգիայի։ Դիսիմիլյացիաի վերջնական նյութերն են՝ ջուրը, ածխաթթու գազը, ամոնիակը, որոնք կենդանինևրի օրգանիզմից արտազատվում են արտաքին միջավայր։ Բուսական օրգանիզմներում CՕշ-ը մասամբ, իսկ NH3-ը ամբողջովին օգտագործվումեն օրգանական նյութերի կենսասինթեզի համար։ Ասիմիլյացիայի և դիսիմիլյացիայի անխզելի կապով ապահովվում է օրգանիզմի հյուսվածքների անընդհատ նորոգումը։ Այսպես, մարդու արյան ալբումինի մոլեկուլների կեսը 10 օրը մեկ փոխարինվում է նոր մոլեկուլներով, իսկ Էրիթրոցիտները նորերով են փոխարինվում մոտ 4 ամիսը մեկ։ Ասիմիլյացիայի ն դիսիմիլյացիա ինտենսիվության հարաբերությունը փոփոխվում Է՝ կապված օրգանիզմի զարգացման, հասակի և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ևետ։ Օրգանիզմի աճման ու զարգացման շրջանում գերակշռում է ասիմիլյացիան, առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգաններ, ավելանում է մարմնի քաշը։ Քաղցի և ախտաբանական որոշ պրոցեսների ժամանակ դիսիմիլյացիան գերակշռում է ասիմիլյացիային, որը հանգեցնում է մարմնի քաշի անկման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 398 CC-BY-SA-icon-80x15.png