Դիլաքյան եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիլաքյան եղբայրներ
Հովիկ Դիլաքյան, Գագիկ Դիլաքյան
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտություննկարիչներ, մուլտիպիկատորներ
Ուշագրավ աշխատանքներ«Գտնված երազ», «Աղվեսագիրք», «Art-boxes» նկարների շարք, «Քրոսթաուն» նկարների շարք, «ԱրաԱրտ» նկարների շարք, «Մենք ենք մեր սարերը» նկարների շարք
ՀայրԹաթուլ Դիլաքյան

Դիլաքյան եղբայրներ Հովիկ Թաթուլի Դիլաքյան, Գագիկ Թաթուլի Դիլաքյան, նյույորքաբնակ հայազգի նկարիչներ, մուլտիպլիկատորներ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Թաթուլ Դիլաքյանի որդիները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիլաքյան եղբայրները ծնվել են Երևանում, Հովիկը՝ 1950 թվականին, իսկ Գագիկը՝ 1951 թվականին[2]։

«Գտնված երազ» մանկական անիմացիոն ֆիլմը, որը ցուցադրվում է մինչ օրս, Դիլաքյան եղբայրների աշխատանքներից մեկն է, որը ստեղծվել է 1976 թվականին։ Ֆիլմի սցենարի հեղինակը հանդիսանում է նրանց քույրը՝ Նոնա Դիլաքյանը։

Մինչ «Գտնված երազ» մուլտֆիլմի ստեղծումը եղբայրները աշխատանքային գործունեություն են ծավալել «Հայֆիլմ» կինոստուդիայում, մասնակցել ժամանակին նկարահանված ֆիլմերի և մուլտֆիլմերի աշխատանքային գործընթացներին. այդ թվում նաև Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների մոտիվներով նկարահանված «Աղվեսագիրք» մուլտֆիլմի ստեղծմանը, որտեղ Հովիկը հանդիսանում է մուլտֆիլմի բեմադրող նկարիչը[3]։

Հայաստանի անկախացումից տարիներ առաջ արվեստագետ եղբայրները տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ և շարունակել իրենց համատեղ աշխատանքը Հարլեմում գտնվող իրենց նկարչական արվեստանոցում, որտեղ ստեղծվել և ցուցադրվել են նրանց աշխատանքները[4]։

2000-ական թվականներին Դիլաքյանների ստեղծած «Քրոսթաուն» շարքի նկարները ցուցադրվել են Նյու Յորքի Սուրբ Հովհաննես Աստվածաբանի տաճարում։

2002-2012 թվականներին եղբայրները ներկայացրել են «Art-boxes» նկարների շարքը, որը նվիրված է եղել համաշխարհային հայտնի նկարիչներին[5]։ 2000-ական թվականներին Դիլաքյանների ստեղծած «Քրոսթաուն» շարքի նկարները ցուցադրվել են Նյու Յորքի Սուրբ Հովհաննես Աստվածաբանի տաճարում։ Նկարիչների ստեղծած «ԱրաԱրտ» շարքում ներկայացված են Արարատ լեռը[2]։

Դիլաքյանները պարբերաբար այցելում են Հայաստան և ներկայացնում իրենց աշխատանքները[6][7]։

Կորոնավիրուսի շրջանի նկարիչների ստեղծած նկարների շարքը նվիրված է Երևանի արձաններին։ Դիլաքյան եղբայրները 44-օրյա պատերազմ օրերին ներկայացրել են Արցախի հայտնի Մե՛նք ենք մեր սարերը կոթողի նկարազարդված տարբեր օրինակներ[8][9]։ Այդ առիթով 2022 թվականին Երևանում բացվել է ցուցահանդես, որտեղ եղբայրները ներկայացրել են իրենց աշխատանքները[10][11][12]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գտնված երազ»[13]
  • «Հորս արև, մորս արև»[14]
  • Թու-թու-թու[15]

Լուսանկարների շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրոսթաուն»
  • «Art-boxes»
  • «ԱրաԱրտ»
  • «Գտնված երազ»
  • «ARTsakh»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Meeting with the creators of “Found Dream”
  2. 2,0 2,1 «ժամանակ». www.jamanak.com. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  3. Աղվեսագիրք
  4. Բալկոնում Դիլաքյան եղբայրներն են
  5. Tatik and Papik’s Second Life: an interview with the Dilakian Brothers
  6. «98 տարեկան մի մարդ ասաց՝ մանկությանս մուլտֆիլմն է. հարցազրույց «Գտնված երազ»-ի հեղինակների հետ (ֆոտո)». news.am. 2024 թ․ մարտի 25. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  7. Մուլտիպլիկատոր Դիլաքյան եղբայրները Հայաստանում են
  8. Mediamax. ««Դեդոյի եւ Բաբոյի դիմագծերն անհնար է շփոթել, այդ իսկ պատճառով շատ ֆոտոգենիկ էին նկարներում». Դիլաքյան եղբայրներ». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  9. ՆՅՈՒ ՅՈՐՔՅԱՆ ՄԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՑԵ, ՈՐՏԵՂ ՈՉ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆԿԱՐՆԵՐ ԵՆ ԾՆՎՈՒՄ:
  10. «Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում». armenpress.am. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  11. «Հայրենի Կեանք – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  12. Бабушка и дедушка в доме Арцаха։ знаменитая серия братьев Дилакян представлена ​​в Ереване
  13. «Գտնված երազ թղթե տիկնիկներ». books.am. Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  14. «ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄՈՐՍ ԱՐԵՎ». Goodreads (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 25-ին.
  15. ԹՈՒ-ԹՈՒ-ԹՈՒ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]