Դիթեր Բոկ
| Դիթեր Բոկ | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 3, 1939[1] |
| Ծննդավայր | Դեսսաու, Landkreis Dessau-Köthen, Free State of Anhalt, Նացիստական Գերմանիա |
| Մահացել է | մայիսի 12, 2010[2][1] (71 տարեկան) |
| Մահվան վայր | Համբուրգ, Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Մարբուրգի համալսարան |
| Մասնագիտություն | tax advisor, մեկենաս և իրավաբան |
| Անդամություն | Corps Hasso-Nassovia? |
Գանս Դիթեր Բոկ (գերմ.՝ Hans Dieter Bock, մարտի 3, 1939[1], Դեսսաու, Landkreis Dessau-Köthen, Free State of Anhalt, Նացիստական Գերմանիա - մայիսի 12, 2010[2][1], Համբուրգ, Գերմանիա), գերմանացի իրավաբան, ձեռնարկատեր, արվեստի ստեղծագործությունների հավաքորդ։ Ամենահարուստ գերմանացիներից մեկը՝ 500 մլն ֆունտ կարողությամբ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է միջազգային Agfa-Gevaert ընկերության տնօրենի ընտանիքում։ 1953 թվականին նրա ընտանիքը Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունից փախել է Մյունխեն։ Սովորել է Մարբուրգի համալսարանում և ստացել իրավաբանի որակավորում։ 1973 թվականին Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնադրել է հարկային խորհրդատվական ընկերություն։
Ավելի ուշ սկսել է զբաղվել անշարժ գույքով։ 1970-ական թվականների վերջերին իր հիմնական Advanta ընկերության միջոցով ընդլայնել է իր գործունեությունը Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում, որը նաև տիրապետել է Kempinski հյուրանոցային ցանցի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթներին և գերմանական առաջատար շինարարական Philipp Holzman ընկերության բաժնեմասին։ 1990-ական թվականներին զբաղվել է անշարժ գույքի և բաժնետոմսերի շահարկումներով՝ շնորհիվ իր Lonrho բաժնետոմսերի ընկերության, որը գործել է նաև աֆրիկյան մի շարք երկրներում։
Վերջին տասնամյակների ընթացքում Բոկը կենտրոնացել է հյուրընկալության ոլորտի վրա։ Եղել է «Աշխարհի առաջատար հյուրանոցների» (the Leading Hotels of the World) անդամ՝ հարավաֆրիկյան Մորոկա Սվելոուզ ֆուտբոլային թիմի սեփականատեր։ Հովանավորել է Ֆանկֆուրտի ժամանակակից արվեստի թանգարանը։ Ձեռք է բերել որոշ արվեստի գործեր և նվիրել թանգարանին։ 2009 թվականին Գերմանիայի 500 ամենահարուստ բնակիչների ցուցակում զբաղեցրել է 15-րդ տեղը։
Մահացել է 2010 թվականին այն բանից հետո, երբ Համբուրգի իր Atlantic Kempinski հյուրանոցներից մեկում խեղդվել է սթեյքից[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 http://www.reuters.com/article/idUSTRE64Q3RZ20100527
- ↑ По данным Sunday Times Rich List на май 2014 года
- ↑ Hotelier erstickt an Abendessen
- ↑ Пятизвездочный отель Atlantic Kempinski использовался для съёмок знаменитого фильма о Джеймсе Бонде «Tomorrow Never Dies», в котором снялся Пирс Броснан в 1997 году