Դիեգո Լերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիեգո Լերման
Diego Lerman
Ծնվել էմարտի 24, 1976 (48 տարեկան)
ԾննդավայրԲուենոս Այրես Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան
Քաղաքացիություն Արգենտինա
Ազգությունարգենտինացի
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID 1195308

Դիեգո Լերման (մարտի 24, 1976(1976-03-24), Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Լերմանն ծնվել է 1976 թվականին Բուենոս Այրեսում։ Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի կինոռեժիսուրայի ֆակուլտետը և դրամատիկ արվեստի մունիցիպալ դպրոցը։ Սովորել է նաև Սան Անտոնիո դե լոս Բանյոսի կուբայական կինոդպրոցում։ Կաննի միջազգային կինոփառատոնի կրթաթոշակով (2002) 5 ամիս աշխատել է ֆարիզյան կինոֆոնդում՝ ստեղծելով «Նույն այդ ժամանակ» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Վենետիկի միջազգային կինոփառատոնում 2006 թվականին[1]։

2002 թվականին համահեղինակել, նկարահանել և թողարկել է«Հանկարծ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել միջազգային կինոփառատոններում, այդ թվում՝ Լոկառնոյի «Արծաթե ընձառյուծ մրցանակին»։ 2008 թվականին Նիկոլաս Ավրուխի հետ հիմնել է Campo Cine սեփական պրոդյուսերական ընկերությունը։ 2009 թվականին «Անտեսանելի աչքը» արժանացել է Սանդենսի միջազգային կինոփառատոնի Լատինական Ամերիկայի համար սահմանված NHK-ի մրցանակին[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ Բնօրինակ անվանում Տարի
Փորձ La Prueba 1999
Հանկարծ Tan de repente 2002
Գիմնազիաների պատերազմը La Guerra de los gimnasios 2005
Նույն այդ ժամանակ Mientras tanto 2006
Անտեսանելի աչքը La mirada invisible 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ciné-club de Caen
  2. «Դիեգո Լերմանյի մասին «Ոսկե ծիրանի» կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]