Դիդրոյի գրադարան
Երկիր | Ռուսական կայսրություն |
---|---|
Տեսակ | գրադարան և editorial collection? |
Անվանված է | Դենի Դիդրո |
Դիդրոյի գրադարան (ֆր.՝ La Bibliothèque de Diderot), ֆրանսիացի գրող, փիլիսոփա-լուսավորական և էնցիկլոպեդիստ Դենի Դիդրոյի նշանավոր մասնավոր գրադարանը։ 1765 թվականին ձեռք է բերել ռուս կայսրուհի Եկատերինա II-ը, սակայն նրա անձի նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով թողնվել է Փարիզում՝ այն ստեղծողին թողնելով դրանից օգտվելու ցմահ իրավունքը, իսկ Դիդրոն նշանակվել է դրա գրադարանավար։ 1785 թվականի հոկտեմբերին՝ փիլիսոփայի մահից հետո, նրա գրադարանը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և ցուցադրվել Էրմիտաժի դահլիճներից մեկում։ Սակայն որպես ամբողջական հավաքածու այս գրադարանը մեզ չի հասել՝ լինելով սփռված Ռուսաստանի բազմաթիվ գրքային հիմնարկներում և ձուլվել է հրատարակությունների ընդհանուր զանգվածում՝ նպատակ ունենալով նվազեցնել գրողի գաղափարների հեղափոխական ազդեցությունը ժամանակակիցների և հետևորդների վրա։ Ներկայումս Դիդրոյի գրքերի բնորոշ առանձնահատկությունների և յուրահատկությունների հիման վրա շարունակվում են դրա վերակառուցման և գիտական շրջանառության մեջ դնելու փորձերը․ նշումներ, մեկնաբանություններ և այլն, որոնք արվել են դրա կազմի մեջ մտնող գրքերի էջերում։
Գրադարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինա II-ի՝ գրադարանի ձեռքբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հանրագիտարաններ կամ գիտությունների, արվեստի և արհեստների բացատրական բառարան»-ի առաջին հատորը երևան է եկել 1751 թվականին, վերջինը՝ 1765-ին։ Այսպիսով Դիդրոն այդ հրատարակության վրա աշխատել է, եթե այդ ժամանակի մեջ ներառենք նաև նախապատրաստական աշխատանքների տարիները, մոտավորապես քսան տարի։ Բացի այդ, նա մասնակցել է նաև լրացուցիչ 5 հատորների ի հայտ գալուն, որոնք լույս են տեսել 1776—1777 թվականներին, բայց ընդհանուր առմամբ 1765 թվականին նրա՝ լուսավորական այս հրատարակության լույս ընծայման գլխավոր խնդիրն արդեն լուծվել է։ Այդ շրջանում Դիդրոյի եկամուտները նշանակալի կրճատվել են, իսկ նրա սիրելի դուստրը՝ Մարիա Անժելիկան (1753—1824)[1] մեծացել էր և նա շատ մտահոգված էր աղջկա մտավոր դաստիարակության և ուսուցման համար նյութական միջոցների որոնմամբ, իսկ հետո նաև օժիտի համար։ Այդ պատճառով Դիդրոն «Հանրագիտարանի» հատորների վրա աշխատանքն ավարտելուց հետո որոշել է վաճառել իր հարուստ գրադարանը, որը նրան կարևոր օգնություն է ծառայել հրատարակչության և իր գրքերը գրելու համար անհրաժեշտ գործիքի վրա աշխատելիս[2], բայց որը նրան այժմ պետք էր ավելի քիչ, քան նախկինում։
1765 թվականին Դիդրոն իր նյութական վիճակը բարելավելու և աղջկան օժիտ հավաքելու համար վերջնականապես ցանկություն է հայտնել իր նշանավոր գրադարանը վաճառելու։ Նա իր այդ մտադրության մասին է հայտնել իր ընկերոջը՝ Ֆրիդրիխ Մելխիոր Գրիմին, որը կապեր է պահպանել ռուսական պալատի հետ և այդ առիթով գրել է․ «Փիլիսոփա Դիդրոն եռեսնամյա գրական աշխատանքից հետո ստիպված է վաճառել իր գրադարանը՝ իր միակ աղջկա համար օժիտ պատրաստելու նպատակով»։
Եկատերինա II-ը եղել է հայտնի գրքամոլ, իսկ «Հանրագիտարանը» երկար ժամանակ եղել է նրա սիրելի հրատաակությունը։ Իր հիշատակային «Գրառումներում» նա գրել է, որ որպես իր դրական որակ առանձնացնում է «մտքի փիլիսոփայական դրվածքը», որը ի հայտ է եկել դեռևս վաղ պատանեկան տարիքում։ Դա արտահայտվում էր նրանով, որ նա «իր համար գրքեր է գնել և 15 տարի վարել է մեկուսացված կյանք ու բավականին խորացած է եղել ինքն իր մեջ»։ Նաև դեռևս պատանի հասակում նա կազմել է ոչ մեծ ինքնակենսագրական գրառում՝ այն անվանելով «Փիլիսոփայի պատկերը 15 տարեկանում»։ Ավելի ուշ կայսրուհին ֆրանսիացի նշանավոր լուսավորիչականներին դարձրել է ոչ միայն իր ուսուցիչները, այլև զրուցակիցներն ու թղթակիցները, իսկ նրանցից շատերը նրա տարբեր հանձնարարություններ են կատարել։ Նա նամակագրություն է ունեցել Լուսավորության դարաշրջանիակնառու մտավորականների՝ Վոլտերի, Ժան Լը Ռոն Դ'Ալամբերի, Գրիմի և ուրիշների հետ․ ընդ որում, ինչպես նշվում է գրականությունում, այդ նամակագրությունը «փիլիսոփայական» բնույթ է կրել[3]։ Կայսրուհին գրքեր է ձեռք բերել իր ողջ կյանքի ընթացքում, այդ թվում նաև խոշոր հավաքածուներ[4][5]։
Ինչպես Դիդրոյի ընկերը, այնպես էլ Փարիզում 1762 թվականին Ռուսաստանի դեսպանը՝ Դ․ Ա․ Գոլիցինը, խորհուրդ է տվել Եկատերինա II-ին գնել այդ հավաքածուն[6]։ Այդ ժամանակ Գրիմը Ի․Ի․ Բոցկովի միջնորդությամբ կայսրուհուն է հասցրել Դիդրոյի՝ գրադարանը վաճառելու մտադրությունը, ապա 1765 թվականի մարտի 16-ին Բիցկոյը նրա հետ այս հարցի համաձայնեցումից հետո գրել է Գրիմին[7]․
Այսպիսով, ռուսական կայսրուհին գրողի գրադարանը ձեռք է բերել Դիդրոյի համար շատ զգալի գումարի՝ 15 000 լիվրի դիմաց։ Գրքերը տեղափոխել են Փարիզի հատուկ վարձակալած տուն՝ գրողի՝ դրանցից օգտվելու իրավունքով, իսկ նա էլ ստացել է «Իր կայսերական վեհության գրադարանավարի» տիտղոսը»[8]՝ ամենամյա 1000 լիվր ռոճիկով։ Սակայն, երբ ավելի ուշ մեկուկես տարվա ընթացքում այդ ռոճիկը ժամանակին չի վճարվել[9][10] և Դիդրոն դրա մասին հիշեցրել է Գոլիցինի միջոցով[9], ապա նրան տրվել է միանվագ 50 տարի առաջ ռոճիկ, այնպես որ իր գրադարանի դիմաց նա ստացել է 65 հազար լիվր[7][11][12]։ Կայսրուհին հեգնանքով նկատել է, որ 50 տարի անց պատշաճ միջոցներ կձեռնարկի, իսկ Դիդրոն այնքան ապշած է եղել այդ առատաձեռնությունից, որ ժամանակակցի վկայությամբ մի ամբողջ օր եղել է ընդարմացած վիճակում[13] և կատակել է, որ այդ դեպքում իր պատիվը պարտավորեցնում է նրան ևս կես դար ապրել[14]։ |
Գրադարանի վաճառքը պետության օտարերկրյա կառավարչին Դիդրոն համաձայնեցրել է արքունիքի և Լուի Սիրված թագավորի հետ՝ համապատասխան խնդրագրեր ուղարկելով արտաքին գործերի պետական քարտուղարին և թագավորական պալատի նախարարին, որտեղ մասնավորապես բացատրել է գրքերի ժողովածուի վաճառքի դրդապատճառները և հույս հայտնել այդ վաճառքի թույլատրության[7]։
Այս նամակներին ավելացել են ևս երկուսը․ երկուսի պատասխանն էլ եկել է 8 օր հետո և վերջին հաշվով այդ վերանայելուց հետո Լյուդովիկոս Սիրելին «սիրալիրորեն թույլ է տվել օգտվել Եկատերինա II-ի սիրալիրությունից»[7]։
Այդ պատմությունը ստացել է նշանակալի ռեզոնանս, որը Եկատերինա Մեծը հաջողությամբ օգտագործել է հօգուտ իրեն։ Այդ արարքի համար «Հյուսիսային Շամիրամները» գովաբանող գնահատականներ է ստացել Վոլտերի և Դ՚Ալամբերի կողմից։ Եկատերինայի փոխհարաբերությունները Դիդրոյի և այլ լուսավորականների հետ, «Հանրագիտարանի» հիմնադրի գրադարանի ձեռքբերման պատմությունը, ինչպես նաև 1773-1774 թվականներին Պետերբուրգում Դիդրոյի գտնվելու հանգամանքները նշանակալի պատմամշակութային հետաքրքրություն են ներկայացնում և բազմիցս ծառայել են որպես հատուկ հրապարակումների և հետազոտությունների թեմա[15][16][17]։
Եկատերինա II-ի և Դիդրոյի նամակագրությունը (ինչպես և Վոլտերի հետ) սկսվել է կայսրուհու՝ գահ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո։ Եկատերինան, հաշվի առնելով Ֆրանսիայում ունեցած դժվարությունները, առաջարկել է Դիդրոյին «Հանրագիտարանի» հրատարակությունը տեղափոխել Ռիգա կամ Պետերբուրգ, սակայն այդ նախագիծը այդպես էլ չի իրագործվել[11]։ Դիդրոյին հանձնարարված էր գնել գեղարվեստական արժեքներ և արվեստի հավաքածուներ Էրմիտաժի համար։ Ոչ պակաս հայտնի է փաստը, որ հենց Դիդրոն է Եկատերինային առաջարկել իր ընկերոջը՝ քանդակագործ Էթեն Ֆալկոնեին, Պետրոս Մեծի հուշարձանի կառուցման համար, որի գաղափարը, ինչպես ժամանակին լուրեր էին պտտվում, պատկանում է Դիդրոյին։ Կայսրուհին բազմիցս ֆրանսիական էնցիկլապեդիստին հրավիրել է պետերբուրգյան արքունիք, սակայն նա տարբեր պատրվակներով հրաժարվել է։ 1773 թվականին Դիդրոն Եկատերինա II-ի հրավերով, այնուամենայնիվ, այցելել է Ռուսաստան, որտեղ նա ապրել է Սանկտ Պետերբուրգում 1773 թվականի հոկտեմբերից մինչև 1774 թվականի մարտ, հաճախ հանդիպել և զրուցել է կայսրուհու հետ, ընտրվել Է Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1773) օտարերկրյա պատվավոր անդամ։ Աշխատել է այն ժամանակ նրա կողմից նախատեսվող բարեփոխումների նախագծերի վրա։ Սակայն արդեն այդ ժամանակահատվածում փոխադարձ սառեցում է տեղի ունեցել նրանց միջև, այնպես որ նա նույնիսկ լքել է Ռուսաստանը, առանց հրաժեշտի ընդունելության կայսրուհու մոտ, իսկ նրա և պալատի վերաբերմունքը լուսավորիչների գաղափարների նկատմամբ աստիճանաբար վատացել է Պուգաչովյան ապստամբության, Ֆրանսիական մեծ հեղափոխության իրադարձությունների հետ կապված և հատկապես 1793 թվականին Ֆրանսիայի թագավոր Լուի XVI-ի և Մարիա Անտուանետայի մահապատժից հետո։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Lauren Bush and Ellen Gustafson, Founders of FEED Projects». Inc. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Creating a Better Food System, One Dinner at a Time». Good.is. 2011 թ․ մարտի 8. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Surjit Mansingh. Historical Dictionary of India, Vision Books, 1998, pp. 203—204. ISBN 81-7094-309-4.
- ↑ Summer work experience, or internships, are all the rage, but there are as many quirks as perks, warns Bee Shaffer. Telegraph.co.uk. 9 August 2006
- ↑ Chang, Bee-Shyuan (2013 թ․ ապրիլի 24). «Lauren Bush Lauren Is Making a Name for Herself». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Lauren Bush and Ellen Gustafson, Founders of FEED Projects». Inc. 2010 թ․ հուլիսի 19. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Акимова А. А Дидро. — М.: Молодая гвардия, 1963. — С. 386—399. — 480 с.
- ↑ Королёв С. В Сочинения античных авторов в библиотеке Дени Дидро // Мнемон. Исследования и публикации по истории античного мира. Под ред. проф. Э. Д. Фролова. —СПб, 2005. — В. 4. — С. 445—452. — ISSN 1318-193X.
- ↑ 9,0 9,1 Дидро, Дени Философия / пер. И. Б. Румера [и др.]; примеч. А.И. Лаврентьева // Собрание сочинений: В 10-ти т. / Дени Дидро; под общ. ред. И. К. Луппола. — М.–Л: Academia; Гослитиздат, 1935. — Т. 1. — С. 51—53. — 504 с.
- ↑ «World Food Prize participants talk about food insecurity». Radio Iowa. 2011 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 11,0 11,1 Луппол И. К Дидро и Екатерина // Дени Дидро. Очерки жизни и мировоззрения. — М.: Издательство Академии Наук, 1960. — С. 91—115. — 301 с.
- ↑ «What's 30 Project?». 30 Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Lauren Bush Lauren Welcomes Son Max Two Days After Grandmother Barbara Bush's Death». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Дени Дидро // 100 великих мастеров прозы. — М.: Вече, 2006. — 206 с. — (100 великих). — ISBN 5-9533-1333-0
- ↑ Мезин С. А Дидро и цивилизация России / Отв. ред. М. Лавринович. — М.: Новое литературное обозрение, 2018. — 272 с. — ISBN 978-5-4448-0937-2
- ↑ Кузьмин С Забытая рукопись Дидро: (Беседы Дидро с Екатериной II) // Пушкин. Лермонтов. Гоголь / АН СССР. Отд-ние лит. и яз. Лит. наследство; Т. 58. — М.: Изд-во АН СССР, 1952. — С. 927—948.
- ↑ Д. Дидро: Pro et contra: Дени Дидро в русской литературной критике, словесности, эстетической, идеологической и философской рецепции: антология / Русская христианская гуманитарная академия ; сост.: И. В. Лукьянец, В. Д. Алташина. — СПб: Издательство Русской христианской гуманитарной академии, 2013. — 1026 с. — ISBN 978-5-88812-561-8