Ֆեոդոր Ռոկոտով
| Ծնվել է | 1735[1] |
|---|---|
| Ծննդավայր | Vorontsovo estate, Obruchevsky District |
| Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1808[2][3] |
| Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարիչ և դիմանկարիչ |
| Ժանր | դիմապատկեր |
| Թեմաներ | Russian painting?[4] և դիմանկար[4] |
Ֆեոդոր Ստեպանովիչ Ռոկոտով (1735[1], Vorontsovo estate, Obruchevsky District - դեկտեմբերի 24, 1808[2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), ռուս նկարիչ։
Սովորել է Պետերուբգի Գեղարվեստի ակադեմիայում(1760 թվականից)։ 1765 թվականից ակադեմիկոս։ Ռոկոտովը առաջին ռուս նկարիչներից էր, որ տիրապետեց XVIII դարի կեսի արևմտաեվրոպական հանդիսային դիմանկարի ոճաձևերին (Եկատերինա II-ի դիմանկարը, 1763 թ., Տրետյակովյան Ֆեոդոր Ստեպովիչ Ռոկոտով «Անհայտ կնոջ դիմանկար» (1770 թ., Հայաստանի պետական պատկերասրահ, Երեան) պատկերասրահ, Մոսկվա և Ռուսական, թանգարան, Լենինգրադ), միաժամանակ շարունակելով 18-րդ դարի 1-ին կեսի ռուս, դիմանկարչության ավանդույթները (Ի. Լ․ Գոլենիշչև-Կուտուգովի դիմանկարը,1760-ական թվականների 1-ին կեսերի, Ռուսական, թանգարան)։ 1765 թ.-ին տեղափոխվել է Մոսկվա։ Ստեղծել է բանաստեղծ Վ․ Ի․ Մայկովի (մոտ 1765 թ.), Ա․ Ի․ Վորոնցովի (1760-ական թվականների վերջ) և այլոց դիմանկարներ։ Նշանավոր են հատկապես պատանիների նրա կերտած բանաստեղծական և երիտասարդական հմայքով տոգորված դիմանկարները։ 1780-ական թվականների դիմանկարներում գերիշխում են ավելի հստակ, գունեղ տոները, ծավալները դառնում են ավելի որոշակի (Վ․ Ե․ Նովոսիլցովայի դիմանկարը, 1780 թ., Տրետյակովյան պատկերասրահ)։ Ռոկոտովի «Անհայտ կնոջ դիմանկարը» (1770 թ.) գտնվում է Հայաստանի պետական պատկերասրահում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Новицкий А. П. Рокотов, Федор Степанович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1913. — Т. 16. — С. 431—433.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Komelova G. Rokotov, Fyodor // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T072774
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Ռոկոտով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 692)։ |
- 1735 ծնունդներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1808 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին