Մելոնի Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիաս Մելոնիից)
Մելոնի Դիաս
Ծննդյան թիվ՝ապրիլի 25, 1984(1984-04-25) (40 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0246686

Մելոնի Դիաս (անգլ.՝ Melonie Diaz, ապրիլի 25, 1984(1984-04-25), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Ինչպես ճանաչել քո սրբերին» (2006), ««Ֆրուտվեյլ» կայարան» (2013) ֆիլմերում և «Հմայվածները» (2018) հեռուստասերիալում կատարած դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծացել է մեծ քրոջ հետ՝ ստորին Իսթ Սայդում։ Ծնողներն ունեն պուերտոռիկական ծագում։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի արվեստի բաժինը։

Դերասանական կարիերան սկսել է 2001 թվականին՝ նկարահանվելով «Անհաջողություն» ֆիլմում։ Դերակատարում է ունեցել ավելի քան 40 ֆիլմերում և հեռուստասերիալներում[1][2][3][4][5][6][7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Անհաջողություն Double Whammy Մերիբել Բենիտես
2002 ֆ Վիկտոր Վարգասի երիտասարդությունը Raising Victor Vargas Մելոնի
2005 ֆ Դոգթաունի արքաները Lords of Dogtown Բլանկա
2006 ֆ Ինչպես իմանալ քո սրբերին A Guide to Recognizing Your Saints երիտասարդ Լորի
2008 ֆ Դպրոցի ղեկավարի սպանությունը Assassination of a High School President Քլեր Դիաս
2008 ֆ Վերափաթաթում Be Kind Rewind Ալմա
2010 ս Մարմնի մասեր Nip/Tuck Ռամոնա Փերես
2013 ֆ «Ֆրուտվեյլ» կայարան Fruitvale Station Սոֆինա
2014 ֆ Կոշկակարը The Cobbler Կարմեն
2016 ֆ Գիտափորձ «Օֆիս» The Belko Experiment Դենի Ուիլքինս
2017 ս Սենյակ 104 Room 104 Մեգ
2018 ֆ Վտանգավոր բիզնես Gringo Միա
2018 ֆ Դատաստանի օրը 4 The Purge: The Island Ջուանի
2018-2019 ս Հմայվածները Charmed Մել Վերա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2007 Անկախ ոգի Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ինչպես իմանալ քո սրբերին Առաջադրված

[8]

2014 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Ֆրուտվեյլ» կայարան Առաջադրված

[9]

Black Reel Awards Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Առաջադրված
Լավագույն կանացի թերակատարում Առաջադրված
2018 Imagen Awards Հեռուստատեսային երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Սենյակ 104 Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելոնի Դիաս» հոդվածին։