Հմայվածները (հեռուստասերիալ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայվածները
Изображение логотипа
Ժանրհումորային դրամա, առեղծվածների մասին հեռուստասերիալներ, միստիկա, հեռուստադրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ, Supernatural Horror in Literature? և ֆենթզի հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքCharmed?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Մեդելին Մանթոք, Մելոնի Դիաս, Սառա Ջեֆրի և Ռուպերտ Էվանս
Պատմվածքի վայրՎանկուվեր
Նկարահանման վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ72
Էկրաններին էհոկտեմբերի 14, 2018[1]-ից հունիսի 10, 2022
ՀեռուստաալիքThe CW
ԴիստրիբյուտորCBS Television Distribution
Պաշտոնական կայքէջ

Հմայվածները (անգլ.՝ Charmed), ամերիկյան ֆենտեզի հեռուստասերիալ՝ մշակված Ջենի Սնայդեր Ուրմանի կողմից։ Շոուն հանդիսանում է 1998-2006 թվականներին ցուցադրված նույնանուն հեռուստասերիալի վերաթողարկումը։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 14-ին. այն բաղկացած է 22 էպիզոդից և թողարկվել է The CW հեռուստաալիքով[2]։

2019 թվականի հունվարի 31-ին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոր մահվանից հետո երեք քույրերը՝ Մեյսին (Մեդելին Մանտոք), Մելը (Մելոնի Դիաս) և Մեգին (Սառա Ջեֆրի), հայտնաբերում են իրենց մեջ գերբնական ուժեր։ Նրանք պետք է օգտագործեն Երեքի ուժը, որպեսզի պայքարեն չարի դեմ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդելին Մանտոք - Մեյսի Վոն, Մելի և Մեգիի համամայև քույրը, տիրապետում է տելեկինեզի։ Մահացել է ծնվելուց և վերակենդանացվել նեկրոմանտուհու կողմից։ Նրա խավար կողմը նրան հնարավորություն է տալիս տեսնել մարդասպանի աչքերով։
  • Մելոնի Դիաս - Մել Վերա, միջնեկ քույրըմ կարողանում է «սառեցնել» ժամանակը։
  • Սառա Ջեֆրի - Մեգի Վերա, կրտսեր քույրը, տիրապետում է էպմատի ուժին (կարողանում է մտքեր կարդալ)։
  • Ռուպերտ Էվանս- Հարի Գրիվուդ, քույրերի պահապանը, անգլիացի։
  • Սեր’Դարիուս Բլեյն - Գելվին, Մեյսիի նախորդ ընկերը։
  • Նիկ Հարգրոուվ - Փարքեր Քեյն, Մեգգիի ընկերը:Н

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վալերի Կռուզ - Մարիսոլ Վերա, հմայված քույրերի մայրը։
  • Էլլեն Թամակի - Նիկո Համադա, Մելի նախկին ընկերուհին։
  • Քրեյգ Փարքեր - Ալաստար Քեյն, Մեյսիի պետը, դև, Փարքերի և Հանթերի հայրը։
  • Ալեյս Շեննոն - Ջադա Շիլդս, կախարդ-դիմափոխ, ով կապված է Ս'Արկանայի հետ և ունի հստակ կապ Մելի հետ։ Նա պնդում է, որ եղել է մահացած Մարիսոլի կողմնակիցը։
  • Կոնստանտին Ռուսուլի - Հանթեր Քեյն, դև ասասին, Ալաստար Քեյնի ավագ որդին և փարքերի խորթ հայրը։
  • Վիրջինիա Ուիլյամս - ավագ Չարիտի Կալահան, Հարիի նախկին ընկերուհին, հմայված քույրերի ընկերը։ Պատահաբար սպանել է Մարիսոլին։
  • Ռիա Կիլսդեթ - բժկուհի Ջուլիա Վագներ, լաբորատորիայում Մեյսիի նոր պետը, Ալաստերի նախկին կինը և Փարքերի մայրը։ Սպանվել է Հանթեր Քեյնի կողմից։
  • Նատալի Հոլ - Լյուսի, Մեգիի նախկին ընկերուհին և Փարքերի նախկին զուգընկերուհին։
  • Չարլի Գիլիսպի - Բրայան, Մեգիի նախկին զուգընկերը։


Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդներ Պաշտոնական թողարկման ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմիերա Եթերաշրջանի ավարտ
1 22 14 հոկտեմբերի, 2018 19 մայիսի, 2019
2 22 հոկտեմբեր, 2019 ԿԱՈՒ

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրեմիերայի ամսաթիվ
1"Պիլոտային"
"Pilot"
Բրեդ ՍիլբերլինգՋեսիկա Օ՛Թուլ և Էմի Ռարդին & Ջեննի Սնայդեր Ուրման և Կոստանս Բյորջ14 հոկտեմբերի, 2018
Երիտասարդ Վերա քույրերի կյանքը փոխվում է մի ակնթարթում, երբ նրանց մայրը մահանում է սարսափելի հանգամանքներում, իսկ տան առջև հայտնվում է Մեյսի անունով մի աղջիկ, ով հանդիսանում է նրանց ավագ քույրը։ Բայց զարմանալի և սարսափելի իրադարձությունները այդքանով չեն ավարտվում, քանի որ հետո քույրերը իրենց մեջ բացահայտում են ավելի վաղ չտեսնված ուժեր, իսկ ֆեմինոլոգիայի նոր ուսուցիչ Հարի Գրինվուդը բացում է աղջիկների աչքերը, իրենց իրական էության մասին և առաջարկում է կատարել բարդ ընտրություն՝ դառնալ կախարդներ և գտնել մոր սպանողին, կամ մոռանալ ամեն ինչ և վերադառնալ սովորոկան կյանքի
2"Բաց թողեք մայրիկին"
"Let This Mother Out"
Վանեսա ՓարիսՋեսիկա Օ'Թուլ և Էմի Ռարդին21 հոկտեմբերի, 2018
Փորձելով հասկանալ, թե ում է պետք վստահել՝ տախտակի մեջի ոգուն թե նորահայտ Պահապանին, որի մասին, նրանք ոչինչ չգիտեին, կախարդները փորձում են փորձարկել նրան ճշմարտության շիճուկ և իմանալ նրա իրական մտադրությունները։ Սակայն պատահաբար շիճուկը հայտնվում է սխալ հասցեատիրոջ մոտ, բացահայտելով Նիկոյի գաղտնիքները և Մելին դնում է դժվարին ընտրության առաջ։ Բացի այդ, արհամարհելով Մեյսիի հոռետեսությունը, քույրերը որոշում են ընդունում ինքնուրույն ազատել մորը, չկասկածելով, թե ինչի այն կհանգեցնի։ Հարին փորձում է պարզել, թե ինչ դև է հարձակվել Վոնի լաբորատորիայի աշխատակցի վրա, իսկ Մեգին փորձում է օգտվել իր շնորհից, բացահայտելով իր համար շատ նորություններ
3"Քաղցրակերը"
"Sweet Tooth"
Մայքլ ԱլովիչՋոի Ֆալկո28 հոկետմեբրի, 2018
Հարիի պարապմունքները չեն տալիս սպասված արդյունք, նրա աշակերտուհիներից մեկը ոչ միկերպ չի կարողանում կենտրոնանալ, որպեսզի օգտագործի իր ուժերը ճիշտ ժամանակին, երկրորդը անընդհատ շեղված է իր առօրեկանգործերով, իսկ երրորդը ձգտում է օգտագործել շատ վտանգավոր կախարդանք անհարկի ժամանակ։ Դրա հետ մեկտեղ կախարդները սկսում են Նախագուշակի և նրա մարմնի որոնումները, որի համար Մեգին մտածում է անպարտելի տարբերակ, որը միաժամանակ պետք է լուծի նրա խնդիրները «Կապպայի» հետ։ Մելը սկսում է անհանգստանալ Նիկոյի մշտական ստի պատճառով, իսկ Մեյսին կիսվում է քույրերի հետ իր անցյալի մանրամասներով։
4"Քշիր քո դևերին"Մելանի ՄայրոնՄարկոս Լուեվանոս4 նոյեմբերի, 2018
Նիկոն և Թրիփը պատրաստվում են խոսել աղջիկների հետ, բայց դա չի կայանա։ Քույրերը հաղթահարում են իրենց մոր ոգու և նրա ժառանգության հետ կապված նորությունը, որոնք նրանք իմանում են ավագի շնորհիվ։ Ծանրաբեռնված Մեգիին օգնություն է գալիս քննության համար։
5"Այլ կին"
"Other Women"
Ամին ԿադերալիՋորջ Նորթի11 նոյեմբերի, 2018
Մելը անհանգստանում է Նիկոյի անվտանգության մասին և Հարիիհետ ծրագիր են մտածում նրա պաշտպանության համար, բայց նրան պետք է քույրերի օգնությունը։ Մեգին նկատում է, որ Մեյսին տխուր է Գալվինի հետ պատահած դեպքից։ Երբ նրանք քննարկում են դա, բացահայտվում են նոր մանրամասներ։ Մեգիին օգնության համար դիմում է նրա «Կապպայի» քույրը՝ Լյուսին, բայց Մեգին թաքցնում է ճշմարտությունը, որպեսզի չավերի իր ապագան կանացի այդ համայնքում։
6"Կապպայի ոգին"
"Kappa Spirit"
Ջեֆրի ԲերդԷմիլու Դիաս18 նոյեմբերի, 2018
Մեգին փորձում է հաշտվել Լյուսիի հետ և նկատում է Կապպայում դեռևս անծանոթ մի աղջկա, այդ իսկ պատճառով Մելին խնդրում է տեղեկությունները հավաքել նրա մասին։ Մեյսին կասկածում է այն բանի վերաբերյալ, թեինչ է տեսել Գալվինի վրա, և գալիս է նրա ծննդյան տարեդարձին։ Նա ստանում է գաղտնագրված հաղորդագրություն իր անցյալի մասին, որի մասին ցանկանում է կիսվել քույրերի հետ, բայց վերջիններս ևս ունեն գաղտնիքներ նրանից։
7"Մանգաղի կորուստ"
"Out of Scythe"
Ջեմի ԹևիսՍառա Գոլդֆինգեր25 նոյեմբերի, 2018
Սովորական սեյսմիկ ակտիվությունից հետո Հարին անսպասելի եզրակացություն է անու։ Քւյրերը պետք է միավորվեն, որպեսզի հաղթեն նոր դևին։ Միևնույն ժամանակ Մեյսիի մոտ ի հայտ են գալիս նախկինում չերևոացող հնարավորություններ աշխատանքում, իսկ Մեգիին տանջում է խիղճը Փարքերի պատճառով։
8"Քըշ, միջատ!"
"Bug A Boo"
Վանեսա ՓարիսԶոի Մարշալ2 դեկտեմբերի, 2018
Դևի որսի ժամանակ Մելը, Հարին և Չերիտին ստանում են հուշումներ հաջորդի որոնման համար։ Քույրերից մեկին վտանգ է սպառնում։ Մեգին ստանում է հեռանկարային աշխատանք։ Մեյսին հաղթահարում է իրեն քրոջ շնորհիվ, իսկ Մելը պատրաստ չէ Ավագների նոր հանձնարարություններին։
9"Սուրբ ծննդյան դժոխք"
"Jingle Hell"
Մայքլ ԼանժՋեսիկա Օ՛Թուլ և Էմի Ռարդին9 դեկտեմբերի, 2018
10"Հանգստացիր և գործիր"
"Keep Calm And Harry On"
Վանեսա ՓարիսԷլիսա Լի20 հունվարի, 2019
11"Անթերի կախարդ"
"Witch Perfect"
Ջինա ՌոդրիգեսՆատալիա Ֆերնանդես27 հունվարի, 2019
12"Ինձ համար դումեռած ես"
"You're Dead To Me"
Բրեդ ՍիլբերլինգՄայքլ Ռեյսզ17 ձետրվարի, 2019
13"Պիքսիի մանիակային մղձավանջը"
"Manic Pixie Nightmare"
Մելանի ՄեյրոնՋեսիկա Օ՛Թուլ և Էմի Ռարդին3 մարտի, 2019
14"Դևի հպումը"
"Touched By A Demon"
Ստյուարտ ՀիլարդՋոուի Ֆալկո10 մարտի, 2019
15"Վարդակներ և քարեր"
"Switches & Stones"
Կլաուդիա ՅարմիՋորջ Նորսի17 մարտի, 2019
16"Հիշիր մահվան մասին"
"Memento Mori"
Նորման ԲաքլիԷմիլու Դիաս24 մարտի2019
17"Կապիտուլյացիա"
"Surrender"
Մեգան ՖոլոուսՍառա Գոլդֆինգեր31 մարտի, 2019
18"Փոխանակում"
"The Replacement"
Գրեգ ԲիմանՄարկոս Լուիվանոս և Զոի Մարշալ21 ապրիլի, 2019
19"Սկզբնաղբյուր"
"Source Material"
Ստյուարտ ԳիլարդՆատալիա Ֆերնանդես և Էլիսա Լի28 ապրիլի, 2019
20"Դարանակալում"
"Ambush"
Ջեֆրի ԲերդՄիա Քեթրին Այվերսոն5 մայիսի, 2019
21"Կարմիր անձրև"
"Red Rain"
Անյա ԱդամսՄայքլ Ռեյշ12 մայիսի, 2019
22"Աղբյուրի արթնացում"
"The Source Awakens"
Վանեսա ՓարիսՋեսիկա Օ՛Թուլ, Էմի Ռարդին և Քարթեր Քովինգթոն19 մայիսի, 2019

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին The CW հեռուստաալիքը (նախկին The WB) որոշում կայացրեց հեռուստասերիալի ռեմեքյի նկարահանման վերաբերյալ, տեղափոխելով գործողությունները ներկա ժամանակ[4]։ Պիլոտային էպիզոդի նկարահանումները կայացել են 2018 թվականի աշնանը[5][6]։ Հեռուստասերիալը պաշտոնապես պատվիրվել է առաջին եթերաշրջանով 2018 թվականի մայիսի 11-ին[7]։

Հեռուստասերիալում կան զգալիորեն տարբերություններ պաշտոնական տարբերակից։ Քույր-կախարդուհիները լատինամերիկացիներ են, և նրանց բոլորի անվանումները սկսվում են Մ տառով(պաշտոնականում՝ Պ)։ Բացի այդ, միջնեկ քույրը՝ Մելը լեսբուհի է (ի տարբերություն նրա նախատիպ՝ Փայփերի), իսկ կրտսերը՝ Մեգին ունի մտքեր կարդալու ու,, ինչը տարբերում է նրան պաշտոնական տարբերակից՝ Ֆիբիից։ Կերպարները պաշտոնականում համապատասխանում են ոստիկաններ Էնդի Թրյուդոյի և Դերիլ Մորիսի կերպարներին, միավորված մեկ կերպարում, ով Մելի ընկերուհին է՝ Նիկոն[4][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. The CW Sets Fall Premiere Dates, Including New 'Super' Sunday
  3. «CW Renews 'The Flash,' 'Charmed,' 'Riverdale,' 'Supernatural,' 6 More» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  4. 4,0 4,1 Mitovich, Matt (2018 թ․ հունվարի 25). «Charmed Reboot Gets CW Pilot Order — What Changed From Last Year's Pitch?». TVLine. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  5. Hussein, Aliya (2018 թ․ փետրվարի 19). «'Charmed' series reboot to be filmed in Vancouver this spring». 604now.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  6. Takeuchi, Craig (2018 թ․ փետրվարի 19). «Filming in Vancouver: Charmed, Herbie the Love Bug, Van Helsing, and more». Inside Vancouver. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  7. Petski, Denise (2018 թ․ մայիսի 11). «The CW Picks Up 'Charmed' & 'Roswell' Reboots, 'TVD'/'Originals Offshoot, 'In The Dark' & Greg Berlanti Pilot To Series». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  8. «Everything We Know About The 'Charmed' Reboot Cast So Far Makes It Clear That These Characters Aren't The Halliwell Sisters» (անգլերեն). Bustle. 2018 թ․ մարտի 6. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  9. Andy Swift (2018 թ․ մայիսի 11). «Charmed Reboot Ordered to Series» (անգլերեն). TVLine. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայվածները (հեռուստասերիալ, 2018)» հոդվածին։