Գիտափորձ «Օֆիս»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գիտափորձ «Օֆիս»
անգլ.՝ The Belko Experiment
Q&A, "The Belko Experiment" World Premiere (29731188972).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1], թրիլեր և Q41664487?
Թվականմարտի 17, 2017, հուլիսի 6, 2017 և հունիսի 15, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրեգ Մաքլին[1]
ՊրոդյուսերՓիթեր Սաֆրան
Սցենարի հեղինակՋեյմս Գան
ԴերակատարներJohn Gallagher, Jr.?, Թոնի Կոլտուին, Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի, Մայքլ Ռուկեր, Դևիդ Դասթմալչյան[2], Adria Arjona?[2], Sean Gunn?[2], Owain Yeoman?[2], Մելոնի Դիաս[2], Աբրահամ Բենրուբի[2], Բրենթ Սեքսթոն[2], David Del Rio?[2], Ռասթի Շվիմեր[2], Josh Brener?, Gregg Henry?, Stephen Blackehart? և Kristina Lilley?
ԵրաժշտությունԹայլեր Բեյթս
ՄոնտաժJulia Wong?
Պատմվածքի վայրԿոլումբիա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն88 րոպե
Բյուջե5 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ10 600 000 ԱՄՆ դոլար
Premiere of The Belko Experiment, TIFF 2016 Վիքիպահեստում

«Գիտափորձ „Օֆիս“» (անգլ.՝ The Belko Experiment), բնօրինակ անվանումը «Գիտափորձ „Բելկո“, ամերիկյան սարսափ ֆիլմ, նկարված Գրեգ ՄաքԼինի կողմից: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 10-ին Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում, իսկ ռուսական պրեմիերան՝ 2017 թվականի հուլիսի 6-ին:

Ֆիլմը պատմում է «Բելկո» միջազգային կորպորացիայի 80 աշխատողների մասին, ովքեր արգելափակված են Կոլումբիայի բարձրահարկ գրասենյակային շենքերից մեկում: Ֆիլմը կինոքննադատներից ստացել է խառը կարծիքներ և հավաքել է 10 միլիոն դոլար՝ 5 միլիոն բյուջեի դեպքում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Միլչն արդեն մոտ մեկ տարի է աշխատում է միջազգային ոչ առևտրային «Բելկո» կորպորացիայում, որը գտնվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից ոչ հեռու: Գրասենյակի շենքի մուտքի մոտ նա նկատում է նոր պահակախմբին, որը եկել էր փոխարինելու տեղական կոլումբիական պահակախմբին: Պահակախմբի պետ Էվան չգիտի իր աշխատակիցների փոխման պատճառը: Մայքը պատմում է Էվանին ինչ որ տարօրինակության մասին. նոր պահակները հաճախ էին մտնում ամբար, որը գտնվում էր գրասենյակի շենքի առջևում: Մինչ այդ «Բելկո»-ի նոր աշխատակից Դենին սկսում է իր առաջին աշխատանքային օրը: Նրան պատմում են այն մասին, որ յուրաքանչյուր աշխատակցի գլխի մեջ տեղադրում են հետևող սարք, քանի որ Կոլումբիայում հաճախ են առևանգում մարդկանց:

Երբ տեղաբնիկ աշխատակիցներգ ավարտում են գործը, ամբողջ շինությունով հնչում է Ձայն, որը հրամայում է մնացած 80 ամերիկացի աշխատակիցներին սպանել նրանցից երկուսին, հակառակ դեպքում կսպանվեն ավելի շատերը, որոնց կընտրեն պատահականության սկզբունքով: Որոշները դա որպես կատակ են ընդունում, մյուսները փորձում են լքել շինությունը, սակայն այն ամբողջովին փակ էր: Աշխատակիցները անտեսում են Ձայնի հրամանը, այդ ժամանակ նրանցից 4-ի գլուխը պայթում է: Մայքը հասկանում է, որ պատճառը գլխի մեջ գտնվող սարքերն են և փորձում է ջնջել դրանք: Սակայն դա նկատում է Ձայնը և կանգնեցնում է նրան: Այնուհետև նա հրամայում է սպանել 30 աշխատակիցների երկու ժամվա ընթացքում, հակառակ դեպքում պատահականությամբ կսպանվեն 60 աշխատակիցներ: Աշխատակիցները բաժանվում են երկու խմբի. առաջինը, որը փորձում է գտնել խաղաղ ճանապարհ դուրս գալու այդ իրավիճակից, գլխավորում է Մայքը, իսկ երկրորդը, որը լսում է Ձայնին, ղեկավարում է Բարրին:

Մայքը իր խմբի հետ միասին փորձում է շինության տանիքին ցուցադրել պաստառ օգնության խնդրանքով, սակայն նրանց վրա սկսում է կրակել նոր պահակախումբը, իսկ Ձայնը հրամայում է դեն նետել պաստառը: Այդ ժամանակ Բարրին իր խմբի հետ բռնի ուժով Էվանից խլում է զինանոցի բանալիները և հրամայում է բոլոր աշխատակիցներին իրար հետ հավաքվել: Նա պատահականորեն ընտրում է 30 ապագա զոհերին, որոնց թվում էր նաև Մայքը: Բոլորից թաքնված Դենին, տեսնելով այդ ամենը, անջատում է լույսը: Սկսվում է արյունահեղ մարտը խմբերի միջև: Հատկացված 2 ժամի ավարտից հետո Ձայնը հայտնում է, որ սպանվել են 29 աշխատակից, այդ պատճառով նա սպանում է 60-ին և ասում է, որ ով ավելի շատ աշխատակից սպանի, նա էլ կենդանի կմնա: Բարրին սկսում է սպանել բոլորին: Ողջ մնացած աշխատակիցներից մեկը Մարտի անունով հավաքում է պայթյունավտանգ սարքերը Բարրիի զոհերի գլխներից, սակայն նրան սպանում են, իսկ սարքերը վերցնում է Մայքը: Բարրին սպանում է բոլոր ողջ մնացած աշխատակիցներին, բացի Մայքից: Նրանց միջև պայքար է սկսում, որի ընթացքում Մայքը կոտրում է Բարրիի գլուխը ժապավենավոր դոզատորով: Դրանից հետո շինությունը վերաբացում են և պահակախումբը տանում է Մայքին ամբաի, որտեղ գտնվում էր ձայնը, ով ասում է նրան, որ նրանք անցկացնում են մարդկանց վարքը ուսումնասիրող գիտափորձ: Մայքը նկատում է պայթյունավտանգ սարքերի հեռակառավարման վահանակը և աննկատ թաքցնում է պահակախմբի հագուստի մեջ: Այնուհետև անջատում է վահանակի բոլոր կոճակները, և զինաթափելով պահակախմբին, վերցնում է զենքը և սպանում է Ձայնին: Երբ նա դուրս է գալիս ամբարից, պարզվում է, որ նրա նման՝ գիտափորձի միակ ողջ մնացածներ, դեռ շատ կան ամբողջ աշխարհում: Նոր Ձայնը բացատրում է, որ առաջին փուլն ավարտվել է և սկսվել է երկրորդը:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջոն Գալախեր փ. Մայք Միլչ
Թոնի Գոլդուին Բարրի Նորրիս
Ադրիա Արխոնա Լեանդրա Ֆլորես
Ջոն Կ. Մակքինլի Ուենդել Դյուքս
Մելոնի Դիաս Դենի Ուիլկինս
Ջոշ Բրեներ Կիտ Մաքլյուր
Դեյվիդ Դել Ռիո Ռոբերտո Հերես
Ստիվեն Բլեքհարթ Բրայան Վարգաս
Ռաստի Շվիմեր Պեգի Դիսպլազիա
Օվային Յոմեն Տերի Ուինթերս
Մայքլ Ռուկեր Բադ Մելքս
Շոն Գան Մարտի Էսպենշեիդ

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է խառը կարծիքներ կինոքննադատողներից: Rotten Tomatoes կայքում ֆիլմ ունի 53 % վարկանիշ՝ 78 ակնարկների հիման վրա, իսկ նրա միջին գնահատականը կազմում է 5,4/10[3]: Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 44 բալ՝ 21 ակնարկների հիման վրա, որը համարվում է խառը կամ միջին ընդունելություն[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1082807/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 ČSFD — 2001.
  3. «The Belko Experiment» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 14 июня 2017 
  4. «The Belko Experiment» (անգլերեն)։ Metacritic։ Վերցված է 14 июня 2017