Դիանա և Կալիստո (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դիանա և Կալիստո
Diana and Callisto - Gaetano Gandolfi.jpg
տեսակգեղանկար
նկարիչԳաետանո Գանդոլֆի
տարի1787
ստեղծման երկիրFlag of Italy.svg Իտալիա
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ և կտավ
հավաքածումասնավոր հավաքածու
հիմնական թեմաԴիանա և Կալիստո

«Դիանա և Կալիստո» (իտալ.՝ Diana e Callisto), իտալացի նկարիչ, Բոլոնյան գեղարվեստի դպրոցի կարկառուն ներկայացուցիչ Գաետանո Գանդոլֆիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1787 թվականին: Յուղաներկով կտավի չափերն են 148,1 × 170,2 սմ: «Դիանա և Կալիստո» ստեղծագործությունն այսօր գտնվում է մասնավոր հավաքածուում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիանա և Կալիստո» ստեղծագործությունը Գաետանո Գանդոլֆիի կողմից ստեղծված երկու նկարներից մեկն է, որոնք ստեղծվել են 1870-ական թվականներին իշխան Նիկոլայ Բորիսովիչ Յուսուպովի կողմից Արխանգելսկոյե դաստակերտի համար: Հեղինակը կատարել է նկարի երկու էսքիզ: Կտավում պատկերված է Հունական դիցաբանության տեսարան:

Սակայն, իշխան Յուսուպովի մահվանից հետո, «Դիանա և Կալիստո» նկարի հետագա ճակատագիրը մնում է անհայտ: Հայտնի է, որ 20-րդ դարում ստեղծագործությունը հայտնվում է մասնավոր հավաքածուի կազմում՝ Լիտվայի Կրոմար բնակավայրում: 1977 թվականին հայտնաբերվում են «Դիանա և Կալիստո» և «Վեներայի հաղթանակը» կտավների էսքիզները, որոնք ավելի ուշ, Լուվրի արխիվում պահպանված հնագույն լուսանկարներից պարզվում է, որ նկարների պատրաստուքն են եղել: Բուն նկարը հայտնաբերվեց ընդամենը 2009 թվականին Միացյալ Նահանգներում և ճանաչվել է որպես Լիտվայում նախկինում պահպանված բնօրինակ: 2010 թվականի հունվարին «Դիանա և Կալիստո» ստեղծագործությունը վաճառվում է Քրիստիս աճուրդի տանը՝ 4.1 միլիոն ամերիկյան դոլարով՝ Գաետանո Գանդոլֆիի նկարների համար երբևէ վճարված ռեկորդային գնով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • C. Volpe, 'Gandolfi' in L’Arte del Settecento emiliano. La pittura. L’Accademia Clementina, exhibition catalogue, Bologna, 1979, pp. 96, 118—119.
  • R. Roli, 'Un Nucleo di disegni dei Gandolfi', in Prospectiva 33-36, p. 297.
  • D. Biagi Maino, 'La pittura Emilia Romagna nella secondo metà del Settecento; S. Barozzi; J.A. Calvi; U. Gandolfi; G. Gandolfi; M. Gandolfi; G.B. Frulli; D. Pedrini; F. Pedrini; G. Santi,' in Pittura in Italia, Il Settecento, Milan, 1990, II, p. 728.
  • P. Bagni, I Gandolfi, Affreschi, Dipinti, Bozzetti, Disegni, Padua, 1992, pp. 362—365.
  • M. Cazort, Bella Pittura: The Art of the Gandolfi, exhibition catalogue, National Gallery of Canada, Ottawa, 1993, pp. 16, 65, 66, 90.
  • D. Biagi Maino, Gaetano Gandolfi, Turin, 1995, p. 376, no. 123.
  • D. Biagi Maino in Gaetano e Ubaldo Gandolfi: Opere scelte, exhibition catalogue, Centro, pp. 37, 96, under no. 32.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]