Դերիլ Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերիլ Ջոնս
Darryljones.jpg
Ծնվել էդեկտեմբերի 11, 1961(1961-12-11) (61 տարեկան)
Չիկագո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերջազ և ռոք
Մասնագիտությունբասիստ և ջազ երաժիշտ
Գործիքներelectric bass guitar?
ԿրթությունՀարավային Իլինոյսի համալսարան, Chicago Vocational High School? և Հարավային Իլինոյսի համալսարան
Կայքdarryljones.com/en
Commons-logo.svg Darryl Jones Վիքիպահեստում

Դերիլ Ջոնս (անգլ. Darryl Jones, նաև հայտնի է որպես The Munch, դեկտեմբերի 11, 1961(1961-12-11), Չիկագո), ամերիկյան բաս կիթառահար[1][2]։ Ջոնսը կարիերան սկսել է որպես սեսսիոն երաժիշտ, որտեղ ձեռք է բերել փորձ և վստահություն՝ նվագելով ջազ, բլյուզ և ռոք ամենահարգված կատարողների հետ։ 1993 թվականին The Rolling Stones խմբի հիմնական բասիստ Բիլ Ուայմենի հեռանալուց հետո Ջոնսն ընդունվել է որպես սայդմեն և մասնակցել է նրանց բոլոր ալբոմների կամ ելույթների ձայնագրությանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնսը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 11-ին Չիկագոյում։ Մանկության տարիներին նրա հայրը, անձամբ թմբկահար լինելով, լավ է վերաբերվել որդու՝ երաժշտությամբ տարված լինելուն և նրան սովորեցրել է կիթառ նվագել։ Դերիլի հարևանը, որ բասիստ էր, համոզել է նրան կիթառից անցնել բասի։

Ջոնսն ընդունվել է Հարավային Իլինոյսի Կարբոնդեյլի համալսարան, սակայն բաս կիթառ նվագելը չի թողել։ Երաժիշտ Վինս Ուիլբերն կրտսերը, որի հետ Ջոնսն առաջին անգամ նվագել է իր ստուդիական սեսիայում, ինչպես պարզվել է, եղել է հռչակավոր ջազմեն Մայլս Դևիսի ազգականը։ Նա Ջոնսին ասել է, որ Դևիսը նոր բասիստ է փնտրում և խորհուրդ է տվել նրան դիմել։ Այն բանից հետո, երբ Ջոնսը զանգահարել է Դևիսին, նա երիտասարդ բասիստին հրավիրել է շրջագայության և հանդես եկել որպես ուսուցիչ[3]։ 1983 թվականին Ջոնսը պաշտոնապես ընդգրկվել է նրա խմբի կազմում։ Նա մասնակցել է Դևիսի երկու ալբոմների՝ Decoy (1984) և You’re Under Arrest (1985) ձայնագրություններին։

Դևիսի հետ աշխատանքը Ջոնսին համբավ է բերել ջազի սիրահարների շրջանում, և նա հնարավորություն է ստացել աշխատել այլ հայտնի ջազային երաժիշտների հետ, ինչպիսիք էին Herbie Hancock's Headhunters-ը, Մայք Ստերնը, Ջոն Սքոֆիլդը և Steps Ahead-ը: Նա նաև հանդես է եկել որպես սեսսիոն բասիստ այնպիսի ռոք և փոփ կատարողների մոտ, ինչպիսիք են Շերը, Սթինգը, Փիթեր Գեբրիելը, Մադոննան, Էրիկ Քլեփթոնը և Ջոան Արմեթրեյդինը։

Երբ The Rolling Stones-ի հիմնադիրներից մեկը՝ բասիստ Բիլ Ուայմանը, 1993 թվականին հեռացել է խմբից, Ջոնսը նրանց հետ սկսել է երկարաժամկետ համագործակցություն, որը շարունակվում է մինչ օրս։ Սկսած Voodoo Lounge (1994) ալբոմից՝ նա նվագել է բաս կիթառի պարտիաներ ռոլինգների բոլոր ալբոմներում և հաճախ հանդես է գալիս համերգների ժամանակ։ Stones-ի այլ սայդմենների՝ սաքսոֆոնահար Բոբի Քիսի և ստեղնահար Չակ Լիվելի նման Ջոնսի բեմական վարքագիծը և տեսքը աննկատ են, ինչի պատճառով նա մնում է խմբի հայտնի մասնակիցների ստվերում։ Նա ստանում է կայուն աշխատավարձ և չի մասնակցում խմբի՝ ելույթներից ու ձայնագրություններից ստացված և այլ եկամուտների բաժանմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jones Darryl (2010)։ «Биография Дэррила Джонса»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-07-ին 
  2. Jisi Chris (Jan/Feb 1995)։ «Darryl Jones: Like A Rolling Stone»։ Bass Player Magazine: biography and interview։ Bass Player magazine։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին 
  3. Goldsher Alan (2009)։ «Darryl Jones Stone Unturned»։ Bass Player magazine, New Bay Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-31-ին։ Վերցված է նոյեմբերի 7, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերիլ Ջոնսի մասին հոդվածներ Bassplayer.com կայքում