Ջոն Սքոֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Սքոֆիլդ
John-scofield.jpg
Ջոն Սքոֆիլդը Մոերս փառատոնի ժամանակ, 2006 թվական, Գերմանիա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ John Scofield
Ծնվել էդեկտեմբերի 26, 1951 (67 տարեկան)
Դեյթոն, Օհայո նահանգ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերջազ, ջազ-ֆյուժն, բլյուզ, սոուլ
Մասնագիտությունկիթառահար, երգահան
Գործիքներկիթառ[1]
Գործունեություն1970 թվականից մինչ այսօր
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց
ԼեյբլEnja Records?
ՇրջանավարտԲերկլիի երաժշտական քոլեջ
Կայքjohnscofield.com

Ջոն Սքոֆիլդ (անգլ.՝ John Scofield, ծնվ. 1951 թվականի դեկտեմբերի 26-ին, Դեյթոն, Օհայո նահանգ)[2], ամերիկացի ջազային կիթառահար, երգահան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթառահար Ջոն Սքոֆիլդը իր հայտնիությունը ձեռք է բերել բազմաթիվ տարիների ընթացքում նվագելով տարբեր ջազային ոճերում: Նա Պաթ Մեթենիի և Բիլ Ֆրիզելի հետ միասին համարվում է ժամանակակից ջազային կիթառահարների «մեծ եռյակի» ներկայացուցիչներից մեկը: Սքոֆիլդը առաջնակարգ ջազային իմպրովիզատոր է, որի երաժշտությունը հաճախ գտնվում է փոստ-բոպ, ֆյուժն և սոուլ-ջազ ոճերի միջև[3]: Նրա վաղ կուռքերն էին Չակ Բերրին, Ալբերտ Քինգը և Բի Բի Քինգը: Նա սկսել է կիթառ նվագել Կոնեկտիկուտում դպրոցական տարիների ընթացքում, 1970-1973 թվականները սովորել է Բերքլի երաժշտական քոլեջում և նվագել է ռոքնռոլ: Ջոն Սքոֆիլդի երաժշտական կյանքում կարևոր իրադարձություն տեղի է ունեցել 1974 թվականին, երբ Միք Գուդրիկի առաջարկով նա ներառվել է Ջերի Մալիգանի և Չետ Բեյքերի նվագախմբում Կարնեգի Հոլում կայանալիք համերգում նվագելու համար: Դրանից հետո Սքոֆիլդը երկու տարով դարձել է Բիլլի Քոբեմի-Ջորջ Դյուկի խմբի անդամ: 1977 թվականին նա ձայնագրվել է Չարլզ Մինգուսի քառյակի և Լիբմանի կվինտետի (Liebman's Qintet) հետ[4]: 1977 թվականին Սքոֆիլդը ստեղծել է իր խումբը, որը հաջողությամբ շրջագայում էր Եվրոպայում և ձայնագրել առաջին «John Scofield Live» ալբոմը:

Այնուհետև 1980 թվականին Սքոֆիլդը ստեղծել է այլ հիանալի խումբ Սթիվ Սվելոուի (Steve Swallow) և Ադամ Նուսբաումի (Adam Nussbaum) հետ: Այդ կազմով ձայնագրվել են երեք շատ կարևոր և հաջող ալբոմ: Սքոֆիլդի կարիերան կտրուկ փոխվեց, երբ նա 1982 թվականին միացել է Մայլզ Դևիսին: 1982-85 թվականներն ընկած ժամանակահատվածում Սքոֆիլդը ձայնագրվում և շրջագայում էր Դևիսի հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոֆիլդը կիթառ նվագում է 11 տարեկանից: Որոշ ժամանակ սովորել է Բերքլի երաժշտական քոլեջում, սակայն ուսումն անավարտ է մնացել:

Առաջին մենակատար ալբոմը թողարկել է 1977 թվականին: Առավելագույն հայտնիությանը հասել է Մայլզ Դևիսի խմբում 1983-85 թվականներին:

Համագործակցել է Մայլզ Դևիսի, Ջո Հենդերսոնի, Չարլզ Մինգուսի, Հերբի Հենկոկի, Պաթ Մեթենիի, Բիլ Ֆրիզելի, Փեթ Մարտինոյի և այլ երաժիշտների հետ:

Կատարողի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017
  • John Scofield — Live (1977)
  • John Scofield — Rough House (1978)
  • John Scofield — Who’s Who? (1979)
  • Larry Coryell With John Scofield And Joe Beck — Tributaries (1979)
  • John Scofield — Bar Talk (1980)
  • John Scofield — Shinola (1981)
  • John Scofield Trio — Out Like A Light (1981)
  • John Scofield and John Abercrombie — Solar (1983)
  • John Scofield — Electric Outlet (1984)
  • John Scofield — Still Warm (1985)
  • John Scofield — Blue Matter (1986)
  • John Scofield — East Meets West (1987)
  • John Scofield — Pick Hits (1987)
  • John Scofield — Loud Jazz (1987)
  • John Scofield — Flat Out (1988)
  • John Scofield — Time On My Hands (1989)
  • John Scofield — Meant To Be (1990)
  • The John Scofield Quartet — Plays Live (1991)
  • John Scofield — Grace Under Pressure (1991)
  • John Scofield — What We Do (1993)
  • John Scofield & Pat Metheny — I Can See Your House From Here (1994)
  • John Scofield — Hand Jive (1994)
  • John Scofield — Groove Elation (1995)
  • John Scofield — Quiet (1996)
  • John Scofield — A Go Go (1998)
  • John Scofield — Bump (2000)
  • John Scofield — Live Fasching (2000)
  • John Scofield — Works For Me (2000)
  • John Scofield — Steady Groovin' (2000)
  • The John Scofield Band — Uberjam (2002)
  • ScoLoHoFo — Oh! (2003)
  • John Scofield Band — Up All Night (2003)
  • John Scofield Trio — EnRoute (2004)
  • John Scofield — That’s What I Say (2005)
  • John Scofield — This Meets That (2007)
  • John Scofield & Metropole Orkest — 54 (2010)
  • John Scofield — A Moment’s Peace (2011)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • John Scofield — Live 3 Ways (1990)
  • John Scofield — New Morning, The Paris Concert (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://nasjonaljazzscene.no/arrangement/john-scofield-combo-66/
  2. «John Scofield Music, News and Photos - AOL Music»։ Music.aol.com։ Վերցված է 2013-07-05 
  3. Stern Chip (March 2001)։ «John Scofield: Will the Real John Scofield Please Stand Up?»։ JazzTimes։ Վերցված է 19 September 2016 
  4. Yanow Scott։ «Yahoo Music artist Bio»։ Music.yahoo.com։ Վերցված է 2011-10-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]