Դեռ անհիշելի վաղ մանկությունից...
Արտաքին տեսք
| Դեռ անհիշելի վաղ մանկությունից... | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | բանաստեղծություն |
| Ձև | բանաստեղծություն |
| Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
| Բնագիր լեզու | հայերեն |
| Գրվել է | 1890 |
| Հրատարակվել է | 1892 |
| Վիքիդարան | Դեռ անհիշելի վաղ մանկությունից... |
«Դեռ անհիշելի վաղ մանկությունից...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականի սեպտեմբերի 30-ին[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Այն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 80-81), թվագրված՝ «1890 թվականի սեպտեմբերի 30», այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակչության առաջին հատորում (էջ 47-48)[1]։
Արտատպվում է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից։
