Դեյվիդ Քոթերիլ
Դեյվիդ Քոթերիլ անգլ.՝ David Cotterill | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 1987[1][2][3] (38 տարեկան) | ||
| Ծննդավայր | Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն | ||
| Հասակ | 175 սանտիմետր | ||
| Քաշ | 71 կգ | ||
| Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Դեյվիդ Ռիս Ջորջ Բեսթ Քոթերիլ (անգլ.՝ David Rhys George Best Cotterill,դեկտեմբերի 4, 1987[1][2][3], Քարդիֆ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի ֆուտբոլիստ, վինգեր, որը հանդես է եկել Ուելսի հավաքականում։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոթերիլը «Բրիստոլ Սիթի» ակումբի սան է։ 2005 թվականին Առաջին լիգայում իր նորամուտն է նշել թիմի կազմում։ 2006 թվականին Դեյվիդը տեղափոխվել է «Ուիգան Ատլետիկ»։ Տրանսֆերի գումարը կազմել է 3,2 մլն ֆունտ։ Սեպտեմբերի 9-ին «Պորտսմութի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[4]։ Դեկտեմբերի 6-ին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում Քոթերիլը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[5]։ 2008 թվականին վարձավճարով տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ»։ Դրա ավարտից հետո ակումբը գնել է Քոթերիլի իրավունքները 2,6 միլիոն ֆունտով։ 2009 թվականի մարտի 1-ին «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Շեֆիլդի» կազմում[6]։
Նույն թվականի ամռանը տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»։ Նոյեմբերի 28-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում Քոթերիլը նորամուտը նշել է նոր ակումբում[7]։ 2010 թվականի փետրվարի 6-ին «Պրեստոն Նորթ Էնդի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Սուոնսիի» կազմում[8]։ 2011 թվականի սկզբին Քոթերիլը վարձավճարով տեղափոխվել է «Պորտսմութ»։ Փետրվարի 19-ին «Բարնսլիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[9]։ Փետրվարի 26-ին «Իփսվիչ Թաունի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Պորտսմութի» կազմում[10]։
2012 թվականի սկզբին Քոթերիլը միացել է «Բարնսլիին»։ Փետրվարի 21-ին «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[11]։ Մարտի 24-ին «Պետերբուրգո Յունայթեդի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Բարնսլիի» կազմում[12]։ Նույն թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «Դոնկաստեր Ռովերսի» հետ։ Օգոստոսի 18-ին «Վալսոլի» դեմ խաղում Դեյվիդը նորամուտը նշել է նոր թիմում[13]։ Նույն խաղում խփել է իր առաջին գոլը «Դոնկաստերի» կազմում։
2014 թվականի ամռանը Քոթերիլը տեղափոխվել է «Բիրմինգհեմ Սիթի»։ Օգոստոսի 16-ին «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր ակումբում[14]։ Սեպտեմբերի 27-ին «Ֆուլհեմի» դեմ խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը «Բիրմինգհեմի» կազմում[15]։ 2017 թվականի սկզբին կես տարվա վարձակալության իրավունքով վերադարձել է «Բրիստոլ Սիթի»։
2018 թվականի սկզբին Քոթերիլը տեղափոխվել է հնդկական «Ատլետիկո Կալկաթա»։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հոկտեմբերի 12-ին 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ադրբեջանի հավաքականի դեմ Քոթերիլը իր նորամուտը նշել է Ուելսի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռայան Գիգզին[16]։ 2010 թվականի օգոստոսի 11-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ ընկերական խաղում Դեյվիդը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[17]։
2016 թվականի ամռանը Դեյվիդը հավաքականի կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չի եկել։
Գոլեր Ուելսի հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]| # | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Արդյունք | Հաշիվ | Մրցույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 01. | 2010 օգոստոս 11 | Պարկ և Սքարլեթս, Լլանելլի, Ուելս | 1:0 | 5:1 | Ընկերական հանդիպում | |
| 02. | 2014 հոկտեմբերի 13 | Քարդիֆ Սիթի, Քարդիֆ, Ուելս | 1:0 | 2:1 | Եվրոպայի առաջնություն 2016 որակավորում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Портсмут VS. Уиган Атлетик 1:0» (անգլերեն). soccerway.com. 2006 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Вест Хэм Юнайтед VS. Уиган Атлетик 0:2» (անգլերեն). soccerway.com. 2006 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Шеффилд Юнайтед VS. Бирмингем Сити 2:1» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Ньюкасл Юнайтед VS. Суонси Сити 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Суонси Сити VS. Престон Норд Энд 2:0» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Портсмут VS. Барнсли 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Ипсвич Таун VS. Портсмут 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Барнсли VS. Бирмингем Сити 1:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Петерборо Юнайтед VS. Барнсли 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Уолсолл VS. Донкастер Роверс 0:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Бирмингем Сити VS. Брайтон энд Хоув Альбион 1:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Бирмингем Сити VS. Фулхэм 1:2» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Уэльс VS. Азербайджан 2:0» (անգլերեն). soccerway.com. 2005 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Уэльс VS. Люксембург 5:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Profilo su Swanseacity.net
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Քոթերիլ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 4 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Բիրմինգհեմ Սիթիի ֆուտբոլիստներ
- Բրիստոլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Շեֆիլդ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուիգան Ատլետիկի ֆուտբոլիստներ
- Պորտսմութի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Ուելսցի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ