Դեմոկրատական միասնության կլոր սեղան
| Դեմոկրատական միասնության կլոր սեղան իսպ.՝ Mesa de la Unidad Democrática | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Edmundo González? |
| Հիմնադրված | հունվարի 23, 2008 |
| Լուծարված | օգոստոսի 31, 2021 |
| Գաղափարախոսություն | Պրոգրեսիվիզմ և Venezuelan opposition? |
| Կայք | unidadvenezuela.org |
Դեմոկրատական միասնության կլոր սեղան (իսպ.՝ Mesa de la Unidad Democrática, MUD), ընտրական կոալիցիա Վենեսուելայում՝ կազմված աջակենտրոն, կենտրոնամետ և ձախակենտրոն քաղաքական կուսակցություններից։ Կազմավորվել է 2008 թվականի հունվարին որպես ընդդիմություն՝ կառավարող Միասնական սոցիալիստական կուսակցությանը 2010 թվականի խորհրդարանական ընտրություններում[1]։ Նախորդ ընդդիմությունը՝ «Դեմոկրատական համակարգող»-ը (իսպ.՝ Coordinadora Democrática), փլուզվեց 2004 թվականին Ուգո Չավեսի հրաժարականի համար կազմակերպած հանրաքվեի տապալումից հետո։
2010 թվականի խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի սեպտեմբերին Վենեսուելայի Ազգային ասամբլեայի ընտրություններին Դեմոկրատական միասնության կլոր սեղանն ստացավ ձայների 47%-ը, սակայն կարողացավ ստանալ միայն 64 տեղ (165-ից) ասամբլեայում տեղերի բաշխման սկզբունքների փոփոխության պատճառով, ըստ որի՝ արշավի առաջատարը կազմում էր որակավորված մեծամասնություն։ Այսպես, Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը, ստանալով ընտրողների 48% ձայները, զբաղեցրեց 98 աթոռ, իսկ «Հայրենիք բոլորի համար» կուսակցությունը՝ միայն 2 աթոռ[2]։
2015 թվականի խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլացիան հաղթեց 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 56,2%-ը և զբաղեցրեց խորհրդարանի 164 տեղից 109-ը։
Պատգամավորական մանդատների բաշխումը կոալիցիայի ներսում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանուն արդարության (առաջնորդ՝ Էնրիկե Կապրիլես Ռադոնսկի) - 33
- Կուսակցություններ, որոնք մտնում են Սոցիալիստական ինտերնացիոնալի մեջ
- Նոր ժամանակ - 18
- Ժողովրդի կամք - 14
- 8 փոքր կուսակցություններ - 17
- Անկախ պատգամավորներ - 2
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոալիցիայի պաշտոնական կայք Արխիվացված 2020-08-20 Wayback Machine (իսպ.)