Դեմոկրատական գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմոկրատական գործողություն
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Venezuela (1930-1954).svg Վենեսուելա
Հիմնադրված սեպտեմբերի 13, 1941
Գաղափարախոսություն սոցիալ դեմոկրատիա
Շտաբ Կարակաս
Կայք acciondemocratica.org.ve
Acción Democrática Վիքիպահեստում

Դեմոկրատական գործողություն (իսպ.՝ Acción Democrática, AD), ձախակենտրոնամետ[1] քաղաքական կուսակցություն Վենեսուելայում, որը ստեղծվել է 1941 թվականի սեպտեմբերի 13-ին։ Կուսակցության պաշտոնական գույնը սպիտակն է համարվում, ինչի շնորհիվ նրա ոչ պաշտոնական անվանումը «Սպիտակ կուսակցություն» է (իսպ.՝ Partido Blanco)։ Հայտնի է նաև Ժողովրդական կուսակցություն (իսպ.՝ Partido del Pueblo), Մեծ կուսակցություն (իսպ.՝ Partido Grande) կամ Վենեսուելայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (իսպ.՝ Partido Socialdemócrata de Venezuela) անուններով։ Սոցիալիստական ինտերնացիոնալի[2] և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի քաղաքական կուսակցությունների մշտական կոնֆերանսի[3] անդամ է։

Դեմոկրատական գործողություն կուսակցությունը կարևոր դեր է խաղացել 20-րդ դարի երկրորդ կեսի Վենեսուելայի պատմության մեջ։ Առաջին անգամ այն իշխանության գլուխ եկավ Վենեսուելայի առաջին դեմոկրատական շրջանում (1945֊1948)։ Ռազմական բռնապետության տասնամյակից հետո (1948֊1958), որի ժամանակ Դեմոկրատական գործողության գործունեությունն արգելվեց և այն գործում էր արտագնա, կուսակցությունը կրկին վերադարձավ իշխանության։ 1958-1998 թվականներին 7 անգամ Վենեսուելայի նախագահներ են դարձել Դեմոկրատական գործողության ներկայացուցիչները, այդ թվում՝ 5 անգամ հաղթելով համընդհանուր ընտրություններում։ 1990-ական թվականների վերջին կուսակցության հանդեպ վստահությունը զգալիորեն ընկավ՝ հիմնականում կաշառակերության և աղքատության պատճառով, որն իսկական արհավիրք դարձավ վենեսուելացիների համար՝ կուսակցությունից ընտրված վերջին 2 նախագահների՝ Խայմե Լուսինչիի (1984֊1989) և Կառլոս Անդրես Պերեսի (1989֊1993) կառավարության օրոք։ Հատկապես ծանր հարված հասցրեց Դեմոկրատական կուսակցության համբավին Պերեսը, որը 1993 թվականին հեռացվեց պաշտոնից կաշառակերության համար և մի քանի տարի բանտում անցկացրեց։ 1998 թվականին Չավեսի՝ իշխանության գլուխ գալուց հետո Դեմոկրատական գործողությունը 17 տարի ընդդիմադիր ուժերի շարքում էր։

Սկզբնական շրջանում Դեմոկրատական գործողությունը ձախակողմյան սոցիալիստական (սակայն նաև բավականին հակակոմունիստական) կուսակցություն էր, որը ձախազգայնական[4][5], պրոգրեսիվ և հակաիմպերիալիստական դիրքորոշում ուներ։ Կուսակցությունն աստիճանաբար ավելի չափավոր, կենտրոնամետ[6] դարձավ՝ 1980-ական թվականներին վերջնականապես դառնալով սոցիալ-դեմոկրատական[7][8] ձախակենտրոն կուսակցություն, որը նեոլիբերալական տնտեսական քաղաքականություն էր վարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert T. Buckman. The World Today Series, 2012: Latin America. Stryker-Post, 2012, p. 366
  2. SI.org Member Parties of the Socialist International(անգլ.)
  3. COPPPAL.org: Países y partidos miembros (իսպ.)
  4. Darlene Rivas. Missionary Capitalist: Nelson Rockefeller in Venezuela. University of North Carolina Press, 2002. p. 108
  5. Michael Derham. Politics in Venezuela: Explaining Hugo Chávez. Peter Lang, 2010. p. 155
  6. Steve Ellner. The Heyday of Radical Populism in Venezuela and Its Reappearance, Populism in Latin America (Second ed.). University of Alabama Press, 2012. p. 150
  7. Peter Lamb; James C. Docherty. Historical Dictionary or Socialism (Second ed.). Scarecrow Press, 2006. p. 100
  8. David Smilde. "Introduction: Participation, Politics and Culture – Emerging Fragments of Venezuela's Bolivarian Democracy", Venezuela's Bolivarian Democracy: Participation, Politics, and Culture under Chávez. Duke University Press, 2011. p. 5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]