Դեղձ Մելբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Դեղձ Մելբա
Peach Melba.jpg
Տեսակաղանդեր
Ենթատեսակաղանդ
Առաջացման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ստեղծման տարեթիվ1893
Peach Melba Վիքիպահեստում

«Դեղձ Մելբա» դասական աղանդեր պաղպաղակով, ստեղծվել է 1892 կամ 1893 թվականին Օգյուստ Էսկոֆյեյի կողմից (Լոնդոնի «Սավոյ» հյուրանոցի ռեստորանի ֆրանսիացի շեֆ խոհարար) ի պատիվ օպերային երգչուհու Նելլի Մելբայի[1]: Աղանդերը պատրաստվում է կեղևազրկված դեղձից, ազնվամորու սոուսով և վանիլային պաղպաղակով: Աղանդերը հայտնի է ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբից, և այնտեղ համարվում է դեղձով պատրաստված ամենատարածված աղանդերը[2]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին Նելլի Մելբան Կովենտ գարդեն արքունական թատրոնում հանդես էր գալիս Ռիխարդ Վագների  Լոհենգրին օպերայում: Դուքս Ֆիլիպ Օռլեանցին ճաշկերույթ է կազմակերպել նրա պատվին հաղթանակը նշելու համար: Այս առիթով Օգյուստ Էսկոֆյեն ստեղծեց նոր աղանդեր: Աղանդերը մատուցել է այն զարդարելով կարապի սառցե քանդակով, որի վրա վանիլային պաղպաղակով եղել է դեղձ: Լուրեր էին պտտվում, որ երգչուհին շատ էր սիրում պաղպաղակ, բայց չէր համարձակվում այն հաճախ ուտել, որպեսզի չվնասի կոկորդը: Աղանդերում պաղպաղակը բաղադրիչներից միայն մեկն էր, ուստի նման աղանդերը նույնքան վնասակար ազդեցություն չի կարող ունենալ երգչուհու ձայնալարերի վրա: Աղանդերը կարապի սառցե քանդակով ձևավորելը պատահական չէր: Հենց նավով (որին կախարդը վերածում է փոքրիկ իշխանին՝ Գոտֆրիդին), օպերայի առաջին և երրորդ ակտերի ժամանակ երկու անգամ գալիս է ասպետ Լոենգրինը: Լոենգրին օպերան գրվել է Կարապի ասպետ Լոենգրինի մասին լեգենդների մոտիվներով:

1900 թվականին Էսկոֆյեն ստեղծեց աղանդերի նոր տարբերակը: Կարլտոն հյուրանոցի բացման առիթով, որտեղ նա գլխավոր խոհարարն էր, Էսկոֆյեն արդեն չէր օգտագործում սառցե կարապը և դեղձի վրա դնում էր ազնվամորու պյուրե: Այս աղանդերի այլ տարբերակներում դեղձի կամ ազնվամորու սոուսի փոխարեն օգտագործվում է տանձ, ծիրան կամ ելակ: Մյուս տարբերակում ազնվամորու պյուրեի փոխարեն օգտագործում են կարմիր հաղարջի դոնդող[3]:

Հունվարի 13-ին Միացյալ Նահանգներում նշվում է Մելբա դեղձի ազգային օրը[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Peach Melba Archived 2012-02-25 at the Wayback Machine.
  2. The Oxford companion to American food and drink. / By Andrew F. Smith.
  3. Larousse Gastronomique. — New York City, N. Y.: Clarkson Potter, 2001. — P. 733.
  4. American Holidays — United States National Holidays