Հուան Դի
Հուան Դի չինարեն՝ 黃帝 | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 2711 |
Մահացել է | մ. թ. ա. 2597 |
Գերեզման | Mausoleum of the Yellow Emperor |
Քաղաքացիություն | Youxiong |
Մասնագիտություն | գերիշխան |
Ամուսին(ներ) | Nüjie?, Leizu? և Momu? |
Երեխա(ներ) | Shaohao? և Changyi? |
Հայր | Shaodian? |
Մայր | Fubao? |
Ուսուցիչ | Guangchengzi? |
Yellow Emperor Վիքիպահեստում |
Հուան Դի կամ Դեղին կայսր[1] (չին.՝ 黃帝, փինյին huángdì), Չինաստանի լեգենդար տիրակալ և առասպելական կերպար, որը համարվել է նաև դաոսականության հիմնադիրը և բոլոր չինացիների նախահայրը:
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոհմական անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]3-րդ դարի հետազոտող Հուանֆու Մինը ենթադրել է, որ Հուան Դին լեռան անունն էր, որտեղ ապրել է Հուան Դի կայսրը, իսկ ավելի ուշ նա վերցրել է այդ անունը[2]։ Ցին դինաստիայի հետազոտող Լիանգ Յուշենգը (Liang Yusheng 梁玉繩, 1745-1819 թվականներ) նշել է, որ լեռը կոչվել է հենց Հուան Դիի պատվին։
Հուան Դի անունը սովորաբար թարգմանվել է որպես «դեղին կայսր», բայց դի (帝) հիերոգլիֆը կարող է նշանակել ոչ միայն կայսր, այլև «ոգի» կամ «աստվածություն»։ Անվան Հուան (黄)՝ դեղին մասը, նույնպես կարևոր նշանակություն է ունեցել։ Համարվել է, որ դեղին գույնը կապված է եղել Հուանհե (դեղին գետ) գետին բնորոշ ջրի դեղնավուն երանգների հետ։ Ենթադրվել է, որ 黄 հուան բառը կապվել է Հուանհե գետում բնակվող աստվածությունների և ոգիների գունային նշանակության հետ: Հետաքրքիր է, որ Չինաստանում դեղինը դարձել է կայսերական գույն։ Կայսրերը հագել են ոսկեգույն հագուստներ, որոնց մեջքին սովորաբար ասեղնագործվել է ոսկե թելերով կայսերական իշխանության մեկ այլ խորհրդանիշը՝ չինական վիշապը (չինարեն՝ 龍龙), որը գետի աստվածներից մեկն էր:
«Դեղին կայսր»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտնչող թագավորությունների ժամանակաշրջանի վերջում Հուան Դին ինտեգրվել է Ու Սին հնգանդամ փիլիսոփայական հայեցակարգի մեջ՝ որպես «դեղին կայսր», որում դեղին գույնը ներկայացվել է որպես հող (土) և փյունիկ։ Գույների կապը տարբեր դինաստիաների հետ հիշատակվել է նաև Լու Բուվեյի տարեգրության մեջ (մ.թ.ա. 3-րդ դարի վերջ)․
Հուանգ Դիի ռեժիմը պետք է կառավարվի հողի ուժով: |
Հուան Դին որպես պատմական կերպար
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի պատմության հնագույն շրջանի երեք տիրակալներից մեկն էր, որը թվագրվում է մ․թ.ա. երրորդ հազարամյակին։ Համաձայն ավանդության՝ նա ապրել է Չինաստանում մ.թ.ա. մոտ 2600-ական թվականներին։
Ըստ Սիմա Ցյանի՝ դժվար պայքարից հետո Հուան Դին կարողացել է հնազանդեցնել առանձին ցեղերի առաջնորդներին և ստեղծել առաջին չինական պետությունը Կունլուն լեռներում, որը Դեղին գետի ավազանից գտնվել է հեռու արևմուտքում:
Խաղաղություն հաստատելուց հետո Հուան Դին զոհաբերություններ է մատուցել աստվածներին, նշանակել կառավարիչներ և պաշտոնյաներ և մտցրել երկրի առաջին օրենքները: Ըստ լեգենդների՝ Հուան Դին ունեցել է 1200 կին և հարճ, ինչպես նաև 25 որդի, որոնցից 14-ը դարձել են չինական հայտնի տոհմերի նախահայրերը։
Նրան վերագրվել է կացինի, նավակի և թիակի, սանդի և մուրճի, աղեղի և նետի, զգեստի և կոշիկի գյուտը, ինչպես նաև հողի բաժանումը հողաբաժինների: Նրա ուղեկիցները ստեղծել են հիերոգլիֆային գրություն և օրացույց։
Մի շարք ինտելեկտուալ ավանդույթների հիմնադիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուան Դիին վերագրվել է բազմաթիվ դասական ստեղծագործություններ՝ ներառյալ «Հուան Դի Նեյ Ցզին» հիմնարար բժշկական գիտական շարադրությունը, ինչպես նաև դաոսականության մեջ հայտնի «Հուան Դի Ինֆուցզին» բանաստեղծությունների կարճ շարքը: Հուան Դիի անվան հետ է կապվել նաև «Դոդոշի կանոնը»(Համա ցզին 蝦蟆经, հավանաբար Թան դինաստիա), որը պարունակել է ասեղնաբուժության և խարումներով բուժման կարգադրություններ։
Հուան Դին պարտադիր կերպով ստիպել է բուժման հարցերում որևէ գիտելիք ունեցող իր նախարարներին գիտական հետազոտություններ անցկացնել։ Այսպիսով՝ նա առաջարկել է Ցզյու Թայ Ցզիին հասկանալ մաշկի երանգի և սրտի ռիթմի փոփոխությունների վաղ ախտորոշման հիմնական մեթոդները և դրանց փոխադարձ ազդեցության առանձնահատկությունները։ Այս գործերում նրան ավելի շատ օգնել են դեղաբույսերի մասին մեծ գիտելիքներ ունեցող Ցի Բոնը և այդ ժամանակների ասեղնաբուժության գիտակ Լեյ Գունը[3]։
Ատրիբուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ հին չինական դիցաբանության՝ նա ունեցել է կախարդական աղեղ, որը հայտնի է եղել Ուհաո անունով (չինարեն՝ 烏號,մութ լաց)։ Դեղին կայսրը խնջույք է կազմակերպել երկրի վրա, և երբ երկնային պալատի պատվիրակ Լունը եկել է, Հուան Դին վերջինիս վրա թռել է երկինք, բայց բոլոր մարդիկ նույնպես ցանկացել են թռչել դրա վրա՝ բռնելով վիշապի բեղերը, որոնք մարդկանց ծանրությանը չեն դիմացել և կտրվել են: Հուան Դիի աղեղը, որը կախված էր Լունայի բեղերից, նույնպես ընկել է գետնին և մնացել մարդկանց մոտ: Սարերի ու ծովերի գրքում հիշատակվել է Հուան Դիի դուստր Նյու Բան՝ երաշտի դևը։
Հարություն և դաոսական պաշտամունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուան Դիի հարությունը դաոսական պրակտիկայում համարվել է անմահության հասնելու նախատիպը։ Ըստ «Լեսյան Չժուան»-ի (列仙傳) նկարագրության՝ Հուան Դին կանխագուշակել է իր մահվան օրը, իսկ նրա դագաղում, որը հետագայում հայտնաբերվել է բացված լեռան մեջ, գտնվել են միայն սուր և սանդալներ (ըստ այլ նկարագրությունների՝ գլխարկ և թիկնոց):
«Լեսյան Չժուանը» նկարագրել է նաև Գու Չուն (谷春) անունով դաոսական ճգնավորի հրաշալի հարությունը[4]:
Պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դեղին կայսը
-
6 մետրանոց բիսի կրիաներից մեկը դեղին կայսեր ծննդավայրում (ք. Քուֆու)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К. Прописная или строчная? Орфографический словарь / Отв. ред. Н. Уварова. — М.: Эксмо, 2011. — С. 175. — 512 с. — (Библиотека словарей ЭКСМО). — 2500 экз. — ISBN 978-5-699-49001-1.
- ↑ Nienhauser 1994, էջ. 1, note 6.
- ↑ Лазаренко В. Г. Государственное управление медициной в Древнем Китае // Проблемы социальной гигиены и история медицины. — 2007. — № 6.
- ↑ Donald Harper, «Resurrection in Warring States Popular Religion», Taoist Resources 5 (1994): 13-28.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сыма Цянь. Исторические записки. Т. 1. (перевод Р. В. Вяткина)
- Лисевич И. С. Древние мифы о Хуан-ди и гипотеза о космических пришельцах // Теоретические проблемы изучения литератур Дальнего Востока. М.: Наука, 1974. С. 40-42.
- Завадская Е. В., Кулагина-Ярцева В. С. Х. Л. Борхес о Хуан-ди // Девятнадцатая научная конференция «Общество и государство в Китае». Ч.I. М., 1988. С.200-203.
- Мартыненко Н. П. Легендарный первопредок китайской нации и первый правитель: к вопросу о первоистоках концепта Хуан-ди // PolitBook. 2015. № 4. С. 154—165.
- Юань Кэ Мифы Древнего Китая. — Москва: Наука, 1987. — 528 с.
- Лазаренко В. Г. Государственное управление медициной в Древнем Китае // Проблемы социальной гигиены и история медицины. — 2007. — № 6.
- Nienhauser, William H Jr (1994), The Grand Scribe's Records, vol. 1. The Basic Annals of Pre-Han China, Bloomington & Indianapolis: Indiana University press, ISBN 0-253-34021-7