Jump to content

Հուան Դի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուան Դի
չինարեն՝ yandi
Ծնվել էմ. թ. ա. 2777
Մահացել էմ. թ. ա. 2597
ԳերեզմանMausoleum of the Yellow Emperor
ՔաղաքացիությունYouxiong
Մասնագիտությունգերիշխան
Ամուսին(ներ)Nüjie?, Leizu?, Momu?, Feng Leishi? և Tongyushi?
Երեխա(ներ)Shaohao?, Changyi? և Nuba?
ՀայրShaodian?
ՄայրFubao?
ՈւսուցիչGuangchengzi?
 Yellow Emperor Վիքիպահեստում

Հուան Դի կամ Դեղին կայսր[1] (չին.՝ 黃帝, փինյին huángdì), Չինաստանի լեգենդար տիրակալ և առասպելական կերպար, որը համարվել է նաև դաոսականության հիմնադիրը և բոլոր չինացիների նախահայրը:

Տոհմական անուն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեղին կայսր,Հուան Դի

3-րդ դարի հետազոտող Հուանֆու Մինը ենթադրել է, որ Հուան Դին լեռան անունն էր, որտեղ ապրել է Հուան Դի կայսրը, իսկ ավելի ուշ նա վերցրել է այդ անունը[2]։ Ցին դինաստիայի հետազոտող Լիանգ Յուշենգը (Liang Yusheng 梁玉繩, 1745-1819 թվականներ) նշել է, որ լեռը կոչվել է հենց Հուան Դիի պատվին։

Հուան Դի անունը սովորաբար թարգմանվել է որպես «դեղին կայսր», բայց դի (帝) հիերոգլիֆը կարող է նշանակել ոչ միայն կայսր, այլև «ոգի» կամ «աստվածություն»։ Անվան Հուան (黄)՝ դեղին մասը, նույնպես կարևոր նշանակություն է ունեցել։ Համարվել է, որ դեղին գույնը կապված է եղել Հուանհե (դեղին գետ) գետին բնորոշ ջրի դեղնավուն երանգների հետ։ Ենթադրվել է, որ 黄 հուան բառը կապվել է Հուանհե գետում բնակվող աստվածությունների և ոգիների գունային նշանակության հետ: Հետաքրքիր է, որ Չինաստանում դեղինը դարձել է կայսերական գույն։ Կայսրերը հագել են ոսկեգույն հագուստներ, որոնց մեջքին սովորաբար ասեղնագործվել է ոսկե թելերով կայսերական իշխանության մեկ այլ խորհրդանիշը՝ չինական վիշապը (չինարեն՝ 龍龙), որը գետի աստվածներից մեկն էր:

«Դեղին կայսր»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտնչող թագավորությունների ժամանակաշրջանի վերջում Հուան Դին ինտեգրվել է Ու Սին հնգանդամ փիլիսոփայական հայեցակարգի մեջ՝ որպես «դեղին կայսր», որում դեղին գույնը ներկայացվել է որպես հող (土) և փյունիկ։ Գույների կապը տարբեր դինաստիաների հետ հիշատակվել է նաև Լու Բուվեյի տարեգրության մեջ (մ.թ.ա. 3-րդ դարի վերջ)․

Հուանգ Դիի ռեժիմը պետք է կառավարվի հողի ուժով:

Հուան Դին որպես պատմական կերպար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի պատմության հնագույն շրջանի երեք տիրակալներից մեկն էր, որը թվագրվում է մ․թ.ա. երրորդ հազարամյակին։ Համաձայն ավանդության՝ նա ապրել է Չինաստանում մ.թ.ա. մոտ 2600-ական թվականներին։

Ըստ Սիմա Ցյանի՝ դժվար պայքարից հետո Հուան Դին կարողացել է հնազանդեցնել առանձին ցեղերի առաջնորդներին և ստեղծել առաջին չինական պետությունը Կունլուն լեռներում, որը Դեղին գետի ավազանից գտնվել է հեռու արևմուտքում:

Խաղաղություն հաստատելուց հետո Հուան Դին զոհաբերություններ է մատուցել աստվածներին, նշանակել կառավարիչներ և պաշտոնյաներ և մտցրել երկրի առաջին օրենքները: Ըստ լեգենդների՝ Հուան Դին ունեցել է 1200 կին և հարճ, ինչպես նաև 25 որդի, որոնցից 14-ը դարձել են չինական հայտնի տոհմերի նախահայրերը։

Նրան վերագրվել է կացինի, նավակի և թիակի, սանդի և մուրճի, աղեղի և նետի, զգեստի և կոշիկի գյուտը, ինչպես նաև հողի բաժանումը հողաբաժինների: Նրա ուղեկիցները ստեղծել են հիերոգլիֆային գրություն և օրացույց։

Մի շարք ինտելեկտուալ ավանդույթների հիմնադիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուան Դիին վերագրվել է բազմաթիվ դասական ստեղծագործություններ՝ ներառյալ «Հուան Դի Նեյ Ցզին» հիմնարար բժշկական գիտական շարադրությունը, ինչպես նաև դաոսականության մեջ հայտնի «Հուան Դի Ինֆուցզին» բանաստեղծությունների կարճ շարքը: Հուան Դիի անվան հետ է կապվել նաև «Դոդոշի կանոնը»(Համա ցզին 蝦蟆经, հավանաբար Թան դինաստիա), որը պարունակել է ասեղնաբուժության և խարումներով բուժման կարգադրություններ։

Հուան Դին պարտադիր կերպով ստիպել է բուժման հարցերում որևէ գիտելիք ունեցող իր նախարարներին գիտական հետազոտություններ անցկացնել։ Այսպիսով՝ նա առաջարկել է Ցզյու Թայ Ցզիին հասկանալ մաշկի երանգի և սրտի ռիթմի փոփոխությունների վաղ ախտորոշման հիմնական մեթոդները և դրանց փոխադարձ ազդեցության առանձնահատկությունները։ Այս գործերում նրան ավելի շատ օգնել են դեղաբույսերի մասին մեծ գիտելիքներ ունեցող Ցի Բոնը և այդ ժամանակների ասեղնաբուժության գիտակ Լեյ Գունը[3]։

Ըստ հին չինական դիցաբանության՝ նա ունեցել է կախարդական աղեղ, որը հայտնի է եղել Ուհաո անունով (չինարեն՝ 烏號,մութ լաց)։ Դեղին կայսրը խնջույք է կազմակերպել երկրի վրա, և երբ երկնային պալատի պատվիրակ Լունը եկել է, Հուան Դին վերջինիս վրա թռել է երկինք, բայց բոլոր մարդիկ նույնպես ցանկացել են թռչել դրա վրա՝ բռնելով վիշապի բեղերը, որոնք մարդկանց ծանրությանը չեն դիմացել և կտրվել են: Հուան Դիի աղեղը, որը կախված էր Լունայի բեղերից, նույնպես ընկել է գետնին և մնացել մարդկանց մոտ: Սարերի ու ծովերի գրքում հիշատակվել է Հուան Դիի դուստր Նյու Բան՝ երաշտի դևը։

Հարություն և դաոսական պաշտամունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուան Դիի հարությունը դաոսական պրակտիկայում համարվել է անմահության հասնելու նախատիպը։ Ըստ «Լեսյան Չժուան»-ի (列仙傳) նկարագրության՝ Հուան Դին կանխագուշակել է իր մահվան օրը, իսկ նրա դագաղում, որը հետագայում հայտնաբերվել է բացված լեռան մեջ, գտնվել են միայն սուր և սանդալներ (ըստ այլ նկարագրությունների՝ գլխարկ և թիկնոց):

«Լեսյան Չժուանը» նկարագրել է նաև Գու Չուն (谷春) անունով դաոսական ճգնավորի հրաշալի հարությունը[4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лопатин В. В., Нечаева И. В., Чельцова Л. К. Прописная или строчная? Орфографический словарь / Отв. ред. Н. Уварова. — М.: Эксмо, 2011. — С. 175. — 512 с. — (Библиотека словарей ЭКСМО). — 2500 экз. — ISBN 978-5-699-49001-1.
  2. Nienhauser 1994, էջ. 1, note 6.
  3. Лазаренко В. Г. Государственное управление медициной в Древнем Китае // Проблемы социальной гигиены и история медицины. — 2007. — № 6.
  4. Donald Harper, «Resurrection in Warring States Popular Religion», Taoist Resources 5 (1994): 13-28.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сыма Цянь. Исторические записки. Т. 1. (перевод Р. В. Вяткина)
  • Лисевич И. С. Древние мифы о Хуан-ди и гипотеза о космических пришельцах // Теоретические проблемы изучения литератур Дальнего Востока. М.: Наука, 1974. С. 40-42.
  • Завадская Е. В., Кулагина-Ярцева В. С. Х. Л. Борхес о Хуан-ди // Девятнадцатая научная конференция «Общество и государство в Китае». Ч.I. М., 1988. С.200-203.
  • Мартыненко Н. П. Легендарный первопредок китайской нации и первый правитель: к вопросу о первоистоках концепта Хуан-ди // PolitBook. 2015. № 4. С. 154—165.
  • Юань Кэ Мифы Древнего Китая. — Москва: Наука, 1987. — 528 с.
  • Лазаренко В. Г. Государственное управление медициной в Древнем Китае // Проблемы социальной гигиены и история медицины. — 2007. — № 6.
  • Nienhauser, William H Jr (1994), The Grand Scribe's Records, vol. 1. The Basic Annals of Pre-Han China, Bloomington & Indianapolis: Indiana University press, ISBN 0-253-34021-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]