Դելֆին արևելյան (լատին․՝ Consolida orientalis), հրանուկազգիների ընտանիքին պատկանող միամյա, ձմեռող երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի խոր գնացող առանցքային արմատ և ուղղաձիգ հաստ, քիչ ճյուղեր ունեցող ցողուն, որի բարձրությունը հասնում է 60 սմ-ի։ Այն ծածկված է նոսր և գանգուր մազմզուկներով։ Ծաղիկները վառ մանուշակագույն են։ Տերևները ուղիղ են, գեղձամազոտ։ Ծաղկում է մայիսիցհուլիս ընկած ժամանակահատվածում։ Բազմանում են միայն սերմերով, որոնք ծլում են աշնանն ու գարնանը։ 1000 սերմը կշռում է 1,3 գրամ։ Դելֆինի սերմերը 33% ճարպ և զգալի քանակությամբ ալկալոդիներ են պարունակում։
Տարածված է Եվրոպայի միջին գոտիներում, Ասիայի հյուսիսում։