Դելիկիպոս
Գյուղ | ||
---|---|---|
Դելիկիպոս | ||
(հուն․՝ Δελίκηπος) | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Լառնակայի շրջան | |
Մակերես | 16,4514 կմ² | |
ԲԾՄ | 300 մետր | |
Պաշտոնական լեզու | Կիպրական հունարեն | |
Բնակչություն | 23 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հույն կիպրացիներ | |
Կրոնական կազմ | Քրիստոնեություն (հիմանականում` Հույն Ուղղափառ եկեղեցի) | |
Տեղաբնականուն | Դելիկիպոսցի | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 7642[1] | |
Պաշտոնական կայք | delikipos.org/en | |
| ||
Դելիկիպոս (հուն․՝ Δελίκηπος), գյուղ Կիպրոսի Հանրապետության Լառնակայի շրջանում։ Տեղակայված է Կորնոս գյուղից 4 կմ դեպի արևմուտք։ Գյուղը չնայած մշտական բնակչության քչության ունի ձիթենու այգիներ[2] և երաժշտական վայրեր, որտեղ ամեն տարի անցկացվում են փառատոներ։ Կիպրոսի տարբեր վայրերից գալիս են կիպրացիներ՝ ներկա գտնվելու փառատոներին[3]։ Գյուղն ունի եկեղեցի՝ նվիրված Վարդավառ տոնին, որն այժմ էլ գործում է[4]։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 1722 տվականին, իսկ մեկ տարի անց 1723 թվականի մարտին ավարտվել է շինարարությունը։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շատ գյուղերի նման Դելիկիպոսն էլ մինչ 1960 թ.-ը 1,955 բնակիչներից կեսը թուրք կիպրացիներ էին, իսկ մյուս կեսը հույն կիպրացիներ։ 1955-1959 թթ թուրքերը լքել են գյուղը հաստատվելով Հյուսիսային Կիպրոսում։ Մինչ այժմ պահպանվել է մի փոքր մզկիթ, որը թուրք կիպրացիների հետքն է այս գյուղում։ Ըստ 2011 թվականի տվյալների գյուղի բնակչությունը կազմել է 23 մարդ[5], որոնք հիմնականում հույն կիպրացիներ են։
Գյուղի անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ փաստերի համաձայն գյուղը իր անունը ստացել է նրա առաջին տիրոջ՝ Դելիս ֆերմերի անունից և այդ անունը մնացել է գյուղին “the garden (հունարեն` kipos) of Delis” արտահատության կրկնության շնորհիվ, որը նշանակում է Դելիսի այգի[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Delikipos — Postcode Query.
- ↑ http://www.cymic.org.cy/easyconsole.cfm/page/venueviewer/venue_id/47/cat_id/5/type/venue
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-20-ին։ Վերցված է 2015-04-30
- ↑ Rupert Gunnis, Historic Cyprus, 1936
- ↑ «Population - Place of Residence, 2011»։ Statistical Service of Cyprus (CYSTAT)։ ապրիլի 17, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-16-ին։ Վերցված է 2015-04-29
- ↑ Great Cyprus Encyclopaedia, vol.4, Philokypros Publications, Nicosia 1986
- ↑ Giorgos Karouzis, Strolling around Cyprus, Larnaca, City and District, Nicosia 2007, p.100-101