Դեբի Յոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեբի Յոու
Ծնվել էսեպտեմբերի 1, 1950(1950-09-01) (73 տարեկան)
ԾննդավայրGibsonville
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունElon University?, Արևելյան Կարոլինայի համալսարան և Liberty University?
Մասնագիտությունբասկետբոլի մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ

Դեբորա Էնն Յոու[2] (անգլ.՝ Deborah Ann Yow, սեպտեմբերի 1, 1950(1950-09-01), Gibsonville[3]), ամերիկացի համալսարանական սպորտային ադմինիստրատոր և նախկին համալսարանական բասկետբոլի մարզիչ։ Եղել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի[4] մարզական տնօրենն ու նույն պաշտոնն զբաղեցրել է նաև Մերիլենդի և Սենտ Լուիսի համալսարաններում։ Նախկինում զբաղեցրել է Կենտուկիի համալսարանի, Օրալ Ռոբերտսի համալսարանի ու Ֆլորիդայի համալսարանի կանանց բասկետբոլի թիմերի գլխավոր մարզչի պաշտոնը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված լինելով Հյուսիսային Կարոլինա նահանգի Ջիբսոնվիլ քաղաքում՝ Յոուն հաճախել է Արևելա-կարոլինյան համալսարան, սակայն հետագայում դուրս մնացել այնտեղից[3], որից հետո հաճախել է Էլոնի համալսարան, որտեղ բասկետբոլ է խաղացել ու անգլերեն ուսումնասիրել։ 1987 թվականին խորհրդատվության բնագավառի մագիստրոսի աստիճան է ստացել Լիբերթի համալսարանումում[5][6]։ Ամուսնացել ու ամուսնալուծվել է քոլեջի ուսանողական բասկետբոլի տղամարդկանց թիմի մարզիչ Լին Նանսի հետ[3]։ 1983 թվականին Օրալ Ռոբերթսի համալսարանում մարզումներ իրականացնելիս ամուսնացել է համալսարանի ադմինիստրատոր դոկտոր Ուիլյամ Բոուդենի հետ[3]։

Կանանց բասկետբոլի մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոուն մարզել է կանանց բասկետբոլի թիմերը Կենտուկիի և Օրալ Ռոբերտսի համալսարաններում, նաև Ֆլորիդայի համալսարանում աշխատել որպես կանանց բասկետբոլի մարզիչ, և այդ համալսարանների վարկանիշ չունեցող թիմերը դուրս բերել լավագույն 20 ազգային վարկանիշներ ունեցող թիմերի մեջ[3][7]։ 1985 թվականի հունվարի 10-ին նա և Գատորները հասել են Յոուի կարիերայի 150-րդ հաղթանակին[7]։ Այդ խաղաշրջանից հետո Յոուն առաջխաղացում է ունեցել Գատոր աթլետիկայի ոլորտում՝ որպես ադմինիստրատոր և դրամահավաք։ Որպես գլխավոր մարզիչ ութ տարվա ընթացքում յուրաքանչյուր խաղաշրջանում միջինը տոնել է 20 հաղթանակ[7]։

Մարզական տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենտ Լուիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերայից հետո Յոուն նաև եղել է Գրինսբորոյի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մարզական դոցենտ[3]։ 1990 թվականի օգոստոսին Սենտ Լուիսի համալսարանը Յոուին աշխատանքի է ընդունել որպես մարմնամարզական տնօրեն[3]։ Լրատվամիջոցները հայտնել են նրա և տղամարդկանց բասկետբոլի մարզիչ Ռիչ Գրովերի միջև լարված հարաբերությունների մասին, որը Յոուն հերքել է[3]։ Նա աշխատանքից ազատել է Գրովերին ու նրա փոխարեն վարձել Չառլի Սպունաուրին[8]։ 1993-94 մրցաշրջանում Սպունաուրն արժանացել է Հենրի Իբա մրցանակին՝ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի մրցաշարին Սենտ Լուիսի թիմին առաջնորդելու համար և ստացել աշխատավարձի բարձրացում ու աշխատանքային պայմանագրի երկարացում մինչև 2000 թվականը[9]։ Սենտ Լուիսի համալսարանում Յոուն մնացել է չորս տարի, որից հետո 1994 թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել նույն պաշտոնում Մերիլենդի համալսարանում[10]։

Մերիլենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերիլենդում նա դարձել է առաջին կին մարմնամարզական տնօրենը[11]։ Նրա ղեկավարության ներքո Մերիլենդի աթլետիկայի բաժինը հավասարակշռել է իր տարեկան բյուջեները, որը նախկին տասնամյակում չէր արվել, իսկ գերատեսչության պարտքը 51 մլն դոլարից կրճատվել է մինչև 5,6 մլն դոլար[12]։ 1994 - 2010 թվականների ընթացքում համալսարանի մարմնամարզական թիմը հաղթել է 20 ազգային մրցաշարերում[13], որոնցից տասնյոթը կանանց սպորտաձևերում՝ կանանց լաքրոս (8), դաշտային հոկեյ (4), կանանց բասկետբոլ և այլն[13]։ Երեք առաջնության հավակնել են տղամարդկանց երկու թիմեր[13]։ Մերիլենդի տղամարդկանց բասկետբոլի թիմն արժանացել է 2002 թվականի գավաթին, իսկ տղամարդկանց ֆուտբոլի թիմը՝ 2005 և 2008 թվականների համալսարանական գավաթին[13]։ U.S. News & World Report մեդիաընկերությունը և Sports Illustrated սպորտային ամսագիրը Յոուի պաշոնավարման ընթացքում Մերիլենդի աթլետիկայի ծրագիրը դասել են երկրի լավագույն 20-յակում[12][14][15]։ 2008 թվականին նրա աշխատավարձը եղել է $365,925.00[16]։

Վերջին հաշվով Յոուն վերահսկել է անհիմն ֆինանսական պրակտիկան և եռանդազուրկ դրամահավաքը։ Միևնույն ժամանակ նա շռայլորեն գումար է ծախսել և երբ հեռացել է Մերիլենդից, մարմնամարզության բաժինը թողել է հսկայական պարտքի տակ։

2009 և 2010 ֆինանսական տարիներին Յոուի մարզական բաժինը հավասարակշռել է իր բյուջեն` նվազեցնելով իր պահուստային միջոցները։

Այն պարտքը, որով Յոուն թողել է Մերիլենդը, այնքան մեծ էր, որ նրա մեկնումից հետո երկու տարվա ընթացքում յոթ սպորտաձևեր կրճատվել են (տղամարդկանց և կանանց լող, կանանց ջրային պոլո, տղամարդկանց թենիս և մարմանմարզություն և այլն)։

Հաղորդվել է, որ Յոուն անհարթ հարաբերություններ է ունեցել Մերիլենդի բասկետբոլի տղամարդկանց մարզիչ Գարի Ուիլյամսի հետ[17]։ 2009 թվականի հունվարին բասկետբոլի թիմը պայքարում էր իր մրցաշրջանի սկզբում, ինչը հանգեցրել է նրան, որ Ուիլյամսը հրապարակայնորեն առևտուր էր անում մարմնամարզական տնօրեն Քեթի Ուորթինգթոնի հետ աշխատանքի ընդունվելու մասին[18][19]։ Փետրվարին Յոուն Ուիլյամսին աջակցության հայտարարություն է տարածել[20]։ 2009 թվականին Ջոն Ֆայնշտայնը «Վաշինգտոն Փոստ» օրաթերթում գրել է․ «Դեբի Յոուն չի վարձել Գարի Ուիլյամսին[21]։ Արդյո՞ք [Ուիլյամսը] համակերպվում է Դեբի Յոուի հետ։ Ոչ, դա բոլորը գիտեն[22]»։

Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 25-ին Յոուն ընդունել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի մարմնամարզական տնօրենի աշխատանքը[23]։ Կնքել է հնգամյա աշխատանքային պայմանագիր՝ տարեկան $350,000 աշխատավարձով ու $100,000 լրացուցիչ եկամուտով[24]։

2010–11 բասկետբոլային մրցաշրջանից հետո Սիդնեյ Լոուն հրաժարական է տվել որպես Վուլֆպեքի մարզիչ[25]։ 2011 թվականի ապրիլի սկզբին Յոուն նոր մարզիչ է նշանակել Ալաբամայի նախկին մարզիչ Մարկ Գոտֆրիդին[26], որը հենց առաջին մրցաշրջանում թիմին դուրս է բերել «Sweet 16»[27]։

Աթլետիկայի կոլեգիալ տնօրենների ազգային ասոցիացիայի կողմից Յոուն 2019 թվականին արժանացել է Ջեյմս Քորբեթի հիշատակի մրցանակին․ բարձրագույն պատիվ, որին կարելի է հասնել քոլեջի աթլետիկայի կառավարման ոլորտում[28]։

2019 թվականի մայիսի 1-ին Յոուն թոշակի է անցել[29]։ Նույն օրը Բու Քորիգանն զբաղեցրել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի մարմնամարզական տնօրենի պաշտոնը[30]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երկու քույրերը նույնպես աշխատել են աթլետիկայի ոլորտում։ Քեյ Յոուն եղել է Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի կանանց բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչը[31], իսկ Սյուզան Յոուն 1975-76 թվականներին դարձել է առաջին ամերիկուհին Հյուսիսային Կարոլինայի պետական համալսարանի կանանց բասկետբոլի թիմում։ Սյուզանը շարունակել է կանանց մարզել բազմաթիվ դպրոցներում, և թոշակի անցնելուց առաջ նրա վերջին հանգրվանը դարձել է Շառլոթ քաղաքի Քուինս համալսարանը[32]։ Նրա եղբայր Ռոնը 1967 թվականին Կլեմսոնի համալսարանում ֆուտբոլի կրթաթոշակ է ստացել և այնտեղ խաղացել երկու տարի։ Զարմիկը՝ Վիրջիլ Յոուն[3], Հայ Փոյնթ համալսարանում աշխատել է որպես բասկետբոլի գլխավոր մարզիչ, որտեղ նա թույլ է տվել, որ առաջին կինը խաղա տղամարդկանց թիմում[33]։ Յոու երեք քույրերն ու նաև Վիրջիլն ընդգրկվել են Հյուսիսային Կարոլինա նահանգի Փառքի սրահում[34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
  2. Brubaker, Bill (1998 թ․ մարտի 1). «At Maryland, Yow pays bills, incurs costs». Washington Post. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Debbie Yow Is Stirring St. Louis University, The Seattle Times, June 16, 1991, retrieved June 26, 2010.
  4. News & Observer: Yow confirms she will be new Pack AD(չաշխատող հղում)
  5. «Alumna named NC State athletic director » Liberty News». 2010 թ․ հուլիսի 6.
  6. «RELEASE: NC State Names Deborah Yow AD».
  7. 7,0 7,1 7,2 History (PDF), 2007-2008 Women's Basketball Media Guide, p. 94–95, University of Florida, 2007.
  8. UM's Yow knows how to pick winner; Hiring of Spoonhour at Saint Louis proved to be inspired move(չաշխատող հղում), The Sun, December 1, 1996.
  9. SLU OFFERS SPOONHOUR CONTRACT THROUGH 2000, St. Louis Post-Dispatch, March 27, 1994.
  10. DEBBIE YOW PARTS ON BITTERSWEET NOTE, St. Louis Post-Dispatch, August 16, 1994.
  11. YOW IS 1ST WOMAN AD IN THE ACC DEBBIE YOW AGREED TO A 5-YEAR DEAL TO BE ATHLETIC DIRECTOR AT MARYLAND.(չաշխատող հղում), Orlando Sentinel, August 16, 1994.
  12. 12,0 12,1 On Campus - Deborah A. Yow - Director of Athletics(չաշխատող հղում), University of Maryland Terrapins Athletics official website, accessed 6 December 2008.
  13. 13,0 13,1 13,2 13,3 National Championships Արխիվացված 2012-05-03 Wayback Machine, University of Maryland, retrieved June 25, 2010.
  14. Deborah A. Yow(չաշխատող հղում), Maryland Women's Hall of Fame, Maryland State Archives, 2003, retrieved 24 January 2009.
  15. Biographical Series: Deborah A. Yow Արխիվացված 2022-01-24 Wayback Machine, Archives of Maryland, February 16, 2010, retrieved June 25, 2010.
  16. Salary Guide 2008 Արխիվացված 2011-07-08 Wayback Machine (PDF), The Diamondback, 5 January 2008, retrieved 24 January 2009.
  17. Mike Wise, Two Sides To One Program, The Washington Post, p. E1, March 21, 2009.
  18. U-Md. Officials Rebut Williams on Recruits, The Washington Post, January 22, 2009. Accessed 2009-07-18. 2009-07-23.
  19. Terps fans thankful for Gary Williams' past, concerned about present(չաշխատող հղում), The Baltimore Sun, March 12, 2009.
  20. Yow: Williams in no danger, The Washington Post, February 2, 2009.
  21. John Feinstein, The Turtle Has Itself to Fear, The Washington Post, January 29, 2009.
  22. John Feinstein, Maryland Men's Basketball, The Washington Post, February 4, 2009.
  23. Jeff Barker, It's Official: Yow is leaving Արխիվացված 2010-08-10 Wayback Machine, The Baltimore Sun, June 25, 2010.
  24. Patrick Stevens, Yow signs five-year deal at NC State, D1Scourse, June 25, 2010.
  25. «Lowe resigns as NC State basketball coach». Los Angeles Times. 2011 թ․ մարտի 16. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.(չաշխատող հղում)
  26. Wiseman, Steve (2011 թ․ ապրիլի 6). «Gottfried will be leader of the Pack». The Herald-Sun. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  27. Killion, Ann (2011 թ․ ապրիլի 6). «NC State rises higher and higher». The Herald-Sun. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
  28. «Deborah Yow Named 2019 James J. Corbett Memorial Award Recipient». NACDA.
  29. Staff Report. «NC State names Boo Corrigan to replace Yow as AD». Technician (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  30. «NC State names Army AD Boo Corrigan as New Athletic Director».
  31. NCSU's Yow dies after long cancer fight, Triangle Business Journal, 24 January 2009.
  32. «Susan Yow 2016». North Carolina Sports Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  33. HOOPS PIONEER GAVE HIGHPOINT A BOOST ISENHOUR MADE HER MARK AT HIGH POINT, The News & Record, March 31, 1995.
  34. «Susan Yow 2016». North Carolina Sports Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]