Արևելյան Կարոլինայի համալսարան
Արևելյան Կարոլինայի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Հիմնադրված է | 1907 |
Ընդհանուր անձնակազմ | 5850 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Օուկ Ռիջի համալսարանների միություն, Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[2], American Association of State Colleges and Universities?[3] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4] |
Երկիր | ![]() |
Հասցե | East 5th Street, Greenville, NC, 27858-4353[1] |
Կայք | ecu.edu(անգլ.) |
![]() ![]() Արևելյան Կարոլինայի համալսարան, ԱՄՆ | |
![]() |
Արևելյան Կարոլինայի համալսարան (անգլ.՝ East Carolina University, ECU), Ամերիկյան պետական համալսարան, որը գտնվում է Գրինվիլում, Հյուսիսային Կարոլինա։ Այն նահանգի արևելյան մասի ամենամեծ համալսարանն է և Հյուսիսային Կարոլինայի 3-րդ համալսարանը։ Համալսարանն ունի 27 391 ուսանող (2008)։ Համալսարանը ստեղծվել է Հյուսիսային Կարոլինայի Գլխավոր ասամբլեայի կողմից 1907 թվականի մարտի 8 -ին՝ որպես ուսուցիչների վերապատրաստման դպրոց։ Ուսուցումը սկսվեց 1909 թվականին։ Արևելյան Կարոլինայի համալսարանն իր ժամանակակից անվանումը ստացել է 1967 թվականին։ Պատմականորեն, առավել զարգացած ոլորտներն են կրթությունը, բուժքույրական գործը, բիզնեսը, երաժշտությունը, թատրոնը և բժշկությունը։ Ընդհանուր առմամբ, համալսարանը բակալավրի կոչում է տալիս ավելի քան 100 մասնագիտությունների գծով[5]։ Համալսարանն ունի 3 կամպուս՝ հիմնական կամպուսը գտնվում է Գրինվիլի պատմական կենտրոնում, բժշկական համալսարանը գտնվում է քաղաքի արևմտյան ծայրամասում, արևմտյան հետազոտական համալսարան, որը կառուցվել է Ամերիկայի ձայնի կայանի նախկին տարածքում։ Բացի այդ, համալսարանն ունի սպորտային համալիր (Ամերիկայի ֆուտբոլի թիմ - «East Carolina Pirates») և դաշտային կայան Նյու Հոլանդում (Հյուսիսային Կարոլինա)։ Համալսարանի ընդհանուր մակերեսը 567 հեկտար է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 IPEDS — 1992.
- ↑ https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
- ↑ https://aascu.org/our-members/
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ «Overview»։ East Carolina University։ University of North Carolina։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2007-06-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|